Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդես

«Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդես

2016թ. մարտի 3-ին՝ ժամը`13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանի անդրանիկ՝ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը բոլորին սիրով հրավիրում է.

«Իմ լուսինը մոխրագույն է,

Իմ եզերքը՝ բերդամրոց,

Իմ կարոտը ոսկեգույն է,

Հոգուս գիրքը բաց,անգոց:

Ով կրում է հոգում գույներ

Եվ ոսկեշող արշալույս,

Թո՛ղ որ հյուր գա մեր հանդեսին,

Հոգով ժպտանք միասին»: 

Սիրով շնորհավորում ենք

Happy-birthday

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն աշխատանքային կոլեկտիվի և ուսանողների անունից սիրով շնորհավորում է Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ալբերտի Ճաղարյանի ծննդյան տարեդարձը, ցանկանում է ընտանեկան երջանկություն, տոկունություն, հավատով և հույսով լի բարձր տրամադրություն, նորանոր ձեռքբերումներ գիտամանկավարժական աշխատանքում և բուհի կրթության որակի բարելավման  շարունակական գործընթացում:

 

Դպրոցականների օլիմպիադա

Դպրոցականների օլիմպիադա

 

2016թ. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան նախատեսվում է անցկացնել 2 փուլով:

2016թ. մարտի 6-ին՝ ժ.11:00-ին, ԵՊՀում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

Ս.թ. մարտի 27-ին՝ ժ.11:00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական հետևյալ առարկաների գծով`

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն      աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք,
  • հայ եկեղեցու պատմություն:

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:

Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

 Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին՝ հեռ. 096-987-654, 096-557-556, e-mail: vahanagha@yandex.ru:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժ.15:00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի  մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր երկարամյա աշխատակցուհի Անահիտ Հակոբյանի ծննդյան 55-ամյակը, մաղթում աշխատանքային անխաթար գործունեություն, առողջություն, երջանկություն, հաջողություններ կյանքում:

Մեր շրջանավարտների համար աշխատանքի լավ հնարավորություն

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա  հանդիպում «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի  հավաքագրման և ընտրության գծով տնօրեն Թենի Ավագյանի, տեղավորման և կառավարության հետ կապերի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ:

Նրանք կներկայացնեն  «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

«Կրթություն Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների որպես ուսուցիչներ և այնուհետև 2 տարով գործուղում նրանց Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։

«Կրթություն Հայաստան»-ը կազմում է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասը, իսկ վերջինս ունի արդեն 25 տարվա փորձ և ավելի քան 38 անդամ կազմակերպություն, որոնք բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։

«Կրթություն Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը հետևյալ հղումով՝ http://teachforarmenia.org/hy/apply/:  

Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://teachforarmenia.org/hy/: