ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ծննդյան տարեդարձի կապակցությամբ սիրով շնորհավորում է Վարչատնտեսական վարչության պետ Կ.Այվազյանին և սպասարկող անձնակազմի աշխատակից Համլետ Քոչարյանին` նրանց մաղթելով քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ աշխատանքում և կյանքում:
Հայտարարություններ
Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս
«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովի հրավեր
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) հրավիրում է մասնակցելու 2016թ. հունվարի 21-22-ը Եվրոպայի խորհրդի ՏԵՄՊՈՒՍ-ի «ՄԱՀԱԹՄԱ» ծրագրի աջակցությամբ կազմակերպվող «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովին, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և գործընկեր եվրոպական ուսումնական հաստատությունների դասախոսները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց կողմից կիրառվող հաջողված փորձը:
Համաժողովի հիմնական նպատակն է պլենար և սեկցիոն նիստերի ժամանակ քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները` կարևորելով դասավանդման և ուսումնառության վերաբերյալ հետազոտությունը, քաղաքականությունն ու պրակտիկան, բացահայտել եվրոպական մակարդակի ուսումնառության քաղաքանության ներդրման ուղիները:
Համաժողովն օգտակար կլինի ՄՈՒՀ-երի ղեկավարների, կրթության կազմակերպիչների, որակի ապահովման մասնագետների, դասախոսների, ուսանողների, մասնագիտության կրթական ծրագրեր մշակողների, մեթոդիստների համար: Ցանկացողները համաժողովին կարող են մասնակցել թե՛ որպես ունկնդիր և թե՛ որպես զեկուցող ներկայացնեն իրենց փորձը:
Ընտրված զեկույցները հոդվածի տեսքով կհրապարակվեն համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:
Հաշվի առնելով համաժողովի մեծածավալ աշխատանքները` սահմանվել է մասնակցության վճար՝ 35000 ՀՀ դրամ մեկ անձի համար:
Փոխանցման համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝
ՀՎՀՀ 00257269, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ Հ/Հ 205004201518-1001, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ:
Համաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը info@anqa.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակիցների տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային հասցե):
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև զեկույցներին ներկայացվող պահանջները կարող եք գտնել anqa.am կայքում:
2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունելություն կիրականացնի 2 նոր կրթական ծրագրերով
2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունելություն կիրականացնի 13 կրթական ծրագրերով, որոնցից 2-ը` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» նոր են ներդրվել մասնաճյուղում:
Այս նոր կրթական ծրագրերը ԵՊՀ ԻՄ-ում ներդնելիս հաշվի են առնվել մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները ՀՀ-ի և հատկապես տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած մեծ պահանջարկի վերաբերյալ: