Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Այսօր ՀՀ անկախության 32-րդ տարեդարձն է

Blue and Gold Education Management Corporate Virtual Background (3)

 2023թ․ սեպտեմբերի 21-ին՝ այսօր, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 32-ամյակը:

32 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար (99 % ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը:

Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից շնորհավորում ենք համայն հայությանը ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին և ժողովրդին մաղթելով համազգային միասնություն, դժվարությունները հաղթահարելու ուժեղ կամք և տոկունություն, խաղաղ և ստեղծագործ աշխատանք, մեր պետությանը՝ հզորացում, առաջընթաց և զարգացում… 

«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակվում է

1. գլխավոր

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ․ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ հանդիպում տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանի, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանի, «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ Վ.Նուեի և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ.Գասպարյանի մասնակցությամբ:

Հանդիպման նպատակը 2023-2024 ուստարվա համար մասնաճյուղի և միության միջև համագործակցության շարունակման համաձայնագիր ստորագրելն էր:

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հարցեր, և կնքվեց համաձայնագիր, որով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը նպաստելու մասնաճյուղում և մարզում ֆրանսերենի զարգացմանը, ֆրանկոֆոնիայի տարածմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցելու մասնավորապես հետևյալ ուղղություններով.

  • 2023-2024 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությունը կտրամադրի կրթաթոշակ՝ ուսման վճարի փոխանցման և ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողների շրջանում ֆրանկոֆոնիայի տարածման նպատակով:
  • Կրթաթոշակ ստացող ուսանողները պարտավորվում են մասնակցել Իջևանի՝ Պատրիկ Տևեճյանի անվան գյուղատնտեսական տարածաշրջանային քոլեջում տեղակայված՝ Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի և միջնակարգ հաստատությունների գործունեությանը ամսական 2 անգամ՝ պրն․ Ջոսեֆ Միլեների հանձնարարությամբ: Ամսական մեկ անգամ կատարված աշխատանքների մասին մանրամասն հաշվետվություն կներկայացվի կազմակերպությանը: Ուսանողները Իջևանի շրջանի բնակչությանը՝ հատկապես ծնողներին, կտեղեկացնեն ֆրանկոֆոն կենտրոնի և Պատրիկ Տևեճյանի անվան գյուղատնտեսական տարածաշրջանային քոլեջի գործունեության մասին, ակտիվորոն կմասնակցեն կազմակերպվող միջոցառումներին, հատկապես մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպվող ֆրանկոֆոնիայի օրերին:
  • Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու տ. Աիդա Մարդանյանը կտեղեկացնի կրթաթոշակ ստացող ուսանողների՝ դպրոցներում ծավալած գործունեության, իսկ տ․ Մերի Գասպարյանը՝ Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում նրանց կատարած աշխատանքների մասին:
  • Համաձայնագրով կրթաթոշակները կփոխանցվեն ուսանողներին՝ ըստ իրենց կատարած աշխատանքի՝ 250-ից 500 եվրո գումարի չափով:

Պարոն Մակարյանը տիկին Նուեին խնդրեց ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի և ուսանողների շնորհակալական խոսքը փոխանցել «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը և առանձնապես տիկին Պոլետ Կուտանին՝ հայրենանվեր գործունեության, մասնաճյուղի հետ երկարատև և ամուր համագործակցության համար:

 

Հերթական անգամ կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին

1. գլխավոր2023թ. սեպտեմբերի 8-ին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ տիկին Վերոնիկ Նուեն ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրով վճարովի ուսուցման համակարգում սովորող տասներկու ուսանողներին հանձնեց կրթաթոշակներ:

Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վերոնիկ Նուեն արդեն երկրորդ անգամ է մասնաճյուղում (http://ijevan.ysu.am/04-03-2023/)՝ ուսանողների համար սեպտեմբերի 5-23-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսերենի բանավոր հաղորդակցման հմտությունները զարգացնող դասընթաց վարելու նպատակով: Տիկին Նուեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելության շրջանակներում ստանձնել էր նաև «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության կողմից մեր ուսանողներին տրվող կրթաթոշակները հանձնելու առաքելությունը:

Վ.Նուեն կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներ Մալվինա Գագիկի Խաչինյանին, Անուշ Արտակի Ղալթախչյանին, Հասմիկ Նվերի Ջանինյանին, Սվետլանա Արսենի Գասպարյանին, Անահիտ Նիկոլայի Միսկարյանին, Վանուհի Ռոբերտի Մկրտչյանին, Աննա Լևոնի Շահնազարյանին, Կարինա Մհերի Սաքանյանին, Մերի Արսենի Առաքելյանին, Մարիետա Կարենի Գուլլակյանին, Դիանա Գագիկի Գուլումյանին, Սեդա Արմանի Ենգիբարյանին:

Համալսարանականներն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության նախագահ տիկին Պոլետ Կուտանին՝ մասնաճյուղի հետ երկարատև համագործակցության, պարբերաբար կրթաթոշակներ տրամադրելու համար, ուսանողները նաև խոստացան լինել ֆրանսերենի դեսպանները Տավուշի մարզում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև համագործակցությունը ծավալվել է դեռևս 2012 թվականից, երբ նույն թվականի սեպտեմբերի 28-ին մասնաճյուղ այցելած միության անդամներ Պոլետ Կուտանը և Բեռնար Կուտանը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել ԵՊՀ ԻՄ-ի կողմից: 2021թ․ հոկտեմբերի 2-ին էլ մասնաճյուղի և միության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝ ֆրանսիական կողմը շարունակելու է կրթաթոշակներ հանձնել ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, ովքեր կնպաստեն մարզի դպրոցներում ֆրանկոֆոնիայի տարածմանը:

Ի գիտություն հեռակա ուսուցման համակարգի դիմորդների

Նորութ. նկ. (1) Սիրելի՛ դիմորդներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023թ. հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ:

Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ`

ա) ԳԹԿ-ի անձնական համար,

բ) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը:

Մասնաճյուղի դիմորդներին ԳԹԿ-ի անձնական համար տրամադրում է ընդունող հանձնաժողովը կամ եթե դիմորդը մասնակցել է 2023 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:

Ընտրած մասնագիտությունների միասնական քննություններից դրական գնահատական(ներ) ունեցող դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել այդ գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:

Ընդունելության քննությունների վարձավճարից ազատվում են հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները:

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը ավարտվում է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին:

Ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը:

2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ):
  2. 2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի) /ունենալ նաև էլեկտրոնայի տարբերակը/:
  3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) /ներկայացվում է նաև փաստաթղթի պատճենը/:
  4. 4. Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին /ներկայացվում է նաև փաստաթղթի պատճենը/:
  5. 2023թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների 41–43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության 40 կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ):

Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում):

  1. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):
  2. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
  3. Սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, ՀՀ կառավարության՝ 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող տեղեկանք, եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:

ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

 Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին (900018003401) փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը (երկու քննության համար վճարվում է 3000 դրամ՝ անպայման դիմորդի անունով), պետք է  ունենալ նաև վճարման կտրոնի  էլեկտրոնային տարբերակը:

Ընդունվում են ԵՊՀ ԻՄ-ում առկա սովորող ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին դիմումները

Հայտ. նկ. (3) Սիրելի՛ ուսանողներ, ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի համար ընդունվում են առցանց եղանակով (պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողների դեպքում՝ թղթային տարբերակով) առկա համակարգում սովորող ուսանողների համար մինչև 2023թ սեպտեմբերի 28-ը ներառյալ:

Անհրաժեշտ է դիմումները ներկայացնել ֆակուլտետների դեկանների էլեկտրոնային հասցեներին.

Տնօրենին ներկայացվող դիմումներն անհրաժեշտ է ուղարկել akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումին կից փաստաթղթերը պետք է ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված):

Ուսման վարձի փոխհատուցման կարգի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում: