Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Աալենի համալսարան, Գերմանիա

Erasmus + «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի Աալենի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 4 շարժունություն Տնտեսագիտության և կառավարման, Քիմիայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:

Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» միջազգային գործակալության կայքէջում: 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգայն կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային հասցե՝ lia_evoyan@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. հոկտեմբերի 6-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).

  1. անձնագրի պատճեն,
  2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
  3. մոտիվացիոն նամակ,
  4. ակադեմիական տեղեկագիր,
  5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
  6. ուսումնառության համաձայնագիր(Learning Agreement for Studies):
      

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ կենտրոնական մասնաշենք՝ 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):

Բեռլինի «Study» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հրավեր

Բեռլինի հիմնադրամի կրթ. հայտ. նկարԲեռլինի Ներկայացուցիչների պալատի «Study» հիմնադրամն առաջարկում է կրթաթոշակներ բոլոր ոլորտների շրջանավարտների և հետդոկտորական հետազոտություններով զբաղվող անձանց համար, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի նախկին դաշնակից երկրներից են և ցանկանում են սովորել Բեռլինի համալսարանում կամ օգտվել Բեռլինում հետազոտական աշխատանքների պայմաններից:

«Study» հիմնադրամը սիրով ողջունում է Հայաստանի ուսանողներին և գիտնականներին` դիմելու ծրագրին:

Հիմնադրամը 2024-2025 ուսումնական տարվա համար կտրամադրի 15 դրամաշնորհ:

Դրամաշնորհները կազմում են 1100 եվրո բակալավրն ու մագիստրատուրան ավարտած և դոկտորական հետազոտություններով զբաղվող անձանց համար և ամսական 1630 եվրո՝ հետդոկտորական հետազոտություններով զբաղվողների համար:

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի դեկտեմբերի 15-ն է: Ծրագիրը կմեկնարկի 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և կավարտվի 2025 թվականի հուլիսի 31-ին:

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակ

Քեն Կակոսյան հիմնադրամ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վճարը:

Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է ներկայացնի, թե ինչպես են ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը:

Կրթաթոշակ ստացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիրներն ընտրվելու են 2023 թվականի աշնանը:

Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է amarkarov@ysu.am, ani.poghosyan@ysu.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը․ 

  • մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման համար,
  • ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ ՄՈԳ-ը, կիսամյակի վարձավճարի չափը՝ ներառյալ զեղչերը,
  • անձնագրի` գրանցման էջի պատճենը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել ani.poghosyan@ysu.am էլեկտրոնային հասցեին:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն

Հեռ. ընդունելութ. հայտ. նկար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․

  • Հայոց լեզու և գրականություն,
  • Հոգեբանություն,
  • Պատմություն,
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Զբոսաշրջություն:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25–ը (մինչև ժամը 18:00-ն): Ընդունելության քննությունները կանցկացվեն ս.թ. հոկտեմբերի 20-27-ը:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացվում է dimord.am կայքում:

Անհրաժեշտ է նախօրոք ունենալ ներքոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները): Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին: Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է ընդունող հանձնաժողով, պատասխանատու քարտուղարը գրանցում է դիմորդի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ-ի կողմից տրամադրված անձնական համար:

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի (ijevan.ysu.am) «Դիմորդ» բաժնում:

2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  1. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ):
  2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի):
  3. Անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական/ (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո):
  4. Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին:
  5. 2023թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ):
  6. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում):
  7. Տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում):
  8. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):
  9. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
  10. Սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, ՀՀ կառավարության՝ 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող տեղեկանք, եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:
  11. Վճարելու վերաբերյալ անդորրագիր: Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Անկախ քննության արդյունքից` վճարված գումարը չի վերադարձվում:

Ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ:

Ընդունելության կարգը տե՛ս այստեղ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը (ըստ բուհերի և մասնագիտությունների այս տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերի վերաբերյալ) տե՛ս այստեղ:

Ուսման տևողությունը 5 տարի է: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Հասցեն՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ.Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):

Այսօր ՀՀ անկախության 32-րդ տարեդարձն է

Blue and Gold Education Management Corporate Virtual Background (3)

 2023թ․ սեպտեմբերի 21-ին՝ այսօր, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 32-ամյակը:

32 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար (99 % ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը:

Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից շնորհավորում ենք համայն հայությանը ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին և ժողովրդին մաղթելով համազգային միասնություն, դժվարությունները հաղթահարելու ուժեղ կամք և տոկունություն, խաղաղ և ստեղծագործ աշխատանք, մեր պետությանը՝ հզորացում, առաջընթաց և զարգացում…