Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

ՄՐՑՈՒՅԹ՝ ԵՊՀ-Ի 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՄԱՐ

դիզայն մրցույթ

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ ԵՊՀ-ի 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկվելիք նամականիշի դիզայնի համար։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Նախագծերը պետք է մշակվեն համապատասխան համակարգչային գրաֆիկական ծրագրերով և ներկայացվեն էլեկտրոնային կրիչով կամ ուղարկվեն էլեկտրոնային փոստով:

Սահմանվում են հետևյալ մրցանակները.

1-ին տեղ՝ 250.000 դրամ,

2-րդ տեղ՝ 150.000 դրամ,

3-րդ տեղ՝ 100.000 դրամ:

Հայտերը մինչև 2017 թ. նոյեմբերի 1-ը ներկայացնել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, 0025, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 606 սենյակ, հեռ՝ 060-710-141, էլ. հասցե՝ kgrigoryan@ysu.am):

Մասնակցները պետք է լրացնեն նաև մրցույթի մասնակցության հայտ, որը կարելին է ձեռքբերել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից կամ ներբեռնել ԵՊՀ պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնից:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն։

 

ԵՊՀ  ռեկտորատ

Հոկտեմբերի 2-ի տնօրենության նիստում

2017թ. հոկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին Երևան գործուղելու վերաբերյալ և մի քանի ընթացիկ հարցեր:

Հոկտեմբերի 2-ի տնօրենության նիստում

Հիմք ընդունելով Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչի զեկուցագիրը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209 հոդվածի  և մասնաճյուղի կանոնադրության 28-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ որոշվեց  ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ԵՊՀ-ի համապատասխան կառույցներում մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով 2017թ.  հոկտեմբերի  5-ին (մեկ օրով) մասնաճյուղի  հետևյալ աշխատակիցներին գործուղել Երևան՝ Մայր բուհ.

1.Այվազյան  Կամո  Բենիկի  –  Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ

2.Աթոյան  Մհեր Սերգեյի  –  Գիտակազմակերպական բաժնի վարիչ

3.Ճաղարյան Մարիետա  Ալբերտի   –    ՄԿՈԱ բաժնի վարիչ

4.Պողոսյան Վլադիմիր Արմենի    –     գրադարանի վարիչ

5.Վանյան  Հասմիկ  Սամվելի  –  հասարակայնության հետ կապերի և մամուլի  պատասխանատու                                                                                

6.Մեհրաբյան  Սուսան  Լենտրուշի  – գանձապահ

7.Եգանյան  Արփինե Բաբկենի  –  Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող

8.Մելիքսեթյան  Մխիթար Վրեժի   –    Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի մասնագետ:

 

Համահայկական 2-րդ գիտական համաժողովի մասնակցության հրավեր

Համահայկական 2-րդ գիտական համաժողովի մասնակցության հրավեր

Նոյեմբերի 5-8-ը անցկացվելու է 2-րդ համահայկական գիտական համաժողովը, որի ընթացքում իրենց դասախոսություններով հանդես կգան հայազգի անվանի գիտնականներ և գիտակրթական հիմնադրամների ղեկավարներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառման նպատակն է համախմբել բոլոր հայտնի հայ գիտնականներին՝ ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում, և միասին փորձել լուծել այն խնդիրները, որոնց բախվում են գիտնականները Հայաստանում: 

Մասնավորապես, քննարկվելու են մի շարք հիմնախնդիրներ, ինչպես օրինակ՝ գիտության հանրայնացում, գիտության թերֆինանսավորում, անկախ փորձաքննության կազմակերպում, գիտության ֆինանասավորման հարցերում մասնավոր հատվածին ներգրավելու հնարավորություններ:

Դասախոսությունները տեղի կունենան նոյեմբերի 6-7-ը Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի դահլիճում: Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 20

Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

2017թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանի նախաձեռնությամբ և տնօրենության աջակցությամբ:

Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Միջոցառմանը ներկա էին բուհի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, վարչական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:

Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը` ներկայացնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Այդ կապակցությամբ շնորհավորեց բուհի բոլոր գրադարանավարներին, ընդգծեց նրանց դերն ու նշանակությունը սերունդների հոգևոր զարգացման գործում. «Գրադարանները ազգերի, անշուշտ, նաև հայերի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման մեջ կատարել ու այսօր էլ կատարում են անփոխարինելի դեր: Յուրաքանչյուր գրադարան կոչված է իրականացնելու իրեն հատուկ գործառույթները՝ պատմամշակութային, տեղեկատվական, հաղորդակցական, տեխնոլոգիական, մանկավարժական, վիճակագրական, սպասարկման և այլն: Մեր գրադարանի առաջնահերթ խնդիրն է կազմակերպել իր գրականության վերաբերյալ տեղեկատվություն՝ ընթերցողներին լավագույնս սպասարկելու համար: Եվ այս գործում անփոխարինելի է գրադարանավարի դերը, որի հոգածությունը գրքի և ընթերցողի նկատմամբ չափազանց կարևոր է: Շնորհավորում եմ բոլորիս գրադարանավարի օրվա կապակցությամբ` գրադարանի աշխատակազմին մաղթելով  աշխատանքային նվիրում, անհնարինը հնարավոր դարձնելու հաստատուն կամք»:

Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորելով գրադարանավարների տոնը, մասնավորապես նշեց. «Խորհրդային ժամանակաշրջանում հասարակության ամենապահանջված, ամենակարևոր անձը գրադարանավարն էր, ով մտավորականի ամենավառ կերպարն էր` իր ապրելակերպով, նախասիրություններով, արժեհամակարգով: Այսօր էլ գրադարանավարի գործառույթը հսկայական է, քանի որ նա պարտավոր է գրքի և ընթերցողի միջև ձևավորել հոգևոր, կայուն կապ, որպեսզի յուրաքանչյուր գրքի հետ ընթերցողին փոխանցվի ավելին իմանալու, գիտության գաղտնիքներին տիրապետելու կամք: Գրադարանը համալսարանական կյանքի, ուսումնագիտական գործընթացի անբաժան մասն է, իսկ գրադարանավարը այդ անխախտ գործընթացն ապահովողը»:

Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Բարձր գնահատելով մասնաճյուղի երկարամյա անձնվեր գրադարանավարներ Ալվինա Առուստամյանի, Անահիտ Անտոնյանի և Հասմիկ Օհանյանի աշխատանքը` պարոն Առաքելյանը տնօրենության անունից նրանց հանձնեց շնորհակալագրեր և ԵՊՀ-ի լոգոյով գրիչ-հուշանվերներ:

Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Միջոցառման ընթացքում գրադարանավարներին շնորհավորանքի և երախտիքի խոսքեր ասացին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ա.Սահրատյանը և ուսանողներ:

Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

 

Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում