Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրավիրում ենք մասնակցելու «Բնագիտությունը  XXI դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական V գիտաժողովին

Հայ-ռուսական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական 5-րդ կրթական գիտաժողովին, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 29-30-ը: 

Հրավիրում ենք մասնակցելու «Բնագիտությունը  XXI դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական V գիտաժողովին

Հայ-Ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված կրթական գիտաժողովում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին, ստորև ներկայացված պայմաններին համապատասխան, կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, քոլեջների դասատուներ, նշված խնդիրներով զբաղվող մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ:

Հասցեն`  Հայ-Ռուսական համալսարան, 0051 ք. Երևան, Հ. Էմինի 123, ՀՌՀ

Նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները. 

  • Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցման հիմնախնդիրներ,
  • Մաթեմատիկայի ուսուցման հիմնախնդիրներ,
  • Քիմիայի ուսուցման հիմնախնդիրներ,
  • Կենսաբանության ուսուցման հիմնախնդիրներ,
  • «Բնագիտություն» ինտեգրացված առարկայի դասավանդման առանձնահատ-կությունները,
  • Ֆիզիկական աշխարհագրության ուսուցման հիմնախնդիրներ,
  • Մաթեմատիկայի դերը բնագիտության ուսուցման գործընթացում,
  • Բնագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները,
  • Բնագիտական կրթության ինֆորմատացման  հիմնախնդիրներ,
  • Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում,
  • Բնագիտական առարկաներից պետական ավարտական և միասնական քննություններին սովորողներին նախապատրաստելու հիմնահարցեր,
  • Սովորողների էկոլոգիական կրթության  և դաստիարակության հիմնահարցեր,
  • Բնագիտական առարկաների դերը ճարտարագիտական և տեխնիկական կրթության համակարգում,
  • Բնագիտությունը և ռազմագիտությունը,
  • Օլիմպիադաներ և աշխատանք օժտված երեխաների հետ,
  • Գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերը արդիականացվող կրթական համակարգում:

Տեղեկատվություն. 010-26-55-97, Գայանե Սամվելյան

  • E-mail bnaget@yahoo.com

Զեկուցումների և թեզիսների ներկայացման կարգը

 Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. սեպտեմբերի  10-ը ներկայացնել հոդվածի էլեկտրոնային օրինակը: Կրթական գիտաժողովի աշխատանքներին  մասնակցել  ցանկացողները կազմկոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը.

  • մասնակցության հայտ,
  • ելույթի կամ զեկուցման թեզիսները էլեկտրոնային և տպագիր օրինակով` մինչև 5 տպագիր էջ ծավալով, Word document ֆայլով:
  • Ներկայացման վերջին ժամկետը 2017թ. սեպտեմբերի 10-ն է:
  • Զեկուցումները և թեզիսները ուղարկել katayan@ysu.am, shajk@ysu.am էլ. հասցեներից մեկին:

Ներկայացվող նյութերի ձևակերպման պահանջները

 Հոդվածները պետք է ձևակերպվեն հետևյալ պահանջներին համապատասխան. նյութի ծավալը 5 էջից ոչ ավելի, տեքստի համակարգչային ծրագիրը` Microsoft Word, տառատեսակը` Times New Roman (ռուսերենի, անգլերենի համար) և Sylfaen (հայերենի համար), տառաչափը` 12, տողամիջյան տարածքը` 1,5, վերևի, նեքևի և աջ լուսանցքները` 2,0, ձախ լուսանցքը` 3,0 սմ` ստանդարտացված: Հոդվածը սկսվում է վերնագրով, որը գրվում է կենտրոնում` գլխատառերով, մուգ: Վերնագրից հետո նշվում են հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, քաղաքը և կազմակերպությունը` աջ անկյունում`շեղատառ: Հոդվածում հստակորեն պետք է ներկայացված լինեն հարցի դրվածքը, կրթական նորույթը, իսկ վերջում` օգտագործված գրականության ցանկը և նյութի հակիրճ ամփոփումը` մինչև 50 բառ` անգլերեն, ռուսերեն կամ հայերեն, կախված հոդվածի շարադրման լեզվից: Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում` գրելով գրականության ցանկում համապատասխան աղբյուրի համարը և էջը` օրինակ` [3, էջ 14]:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ առանձին աշխատանք-ներ կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Գիտաժողովին ներկայացված և գրախոսված նյութերից կհրատարակվի գիտա-մեթոդական  հոդվածների ժողովածու` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին:

Գիտաժողովի կազմակերպման մասին տեղեկատվությունը առաքվում է կրթության  մարզային բաժիններ, ԼՂՀ ԿԳ նախարարություն, ՀՀ բուհեր, ինչպես նաև Մմուհ-եր և սփյուռքի հայկական կրթօջախները:

Տեղեկատվությունը տեղադրված է նաև ՀՀ ԿԳ նախարարության www.edu.am, Կրթության ազգային ինստիտուտի www.aniedu.am և ՀՌՀ www.rau.am էլեկտրոնային կայքերում, «Կրթություն» շաբաթաթերթում, ինչպես նաև www.armedu.am կրթական համալիր էջում:

Գիտաժողովին  մասնակցել  ցանկացողները լրացնում  են համապատասխան հայտը և թեզիսները կազմկոմիտե են ներկայացնում մինչև  ս.թ. սեպտեմբերի 10-ը` վերը նշված հասցեներով:

Թեզիսները, որոնք ներկայացված պահանջներին չեն բավարարում կամ ուղարկվում են նշված ժամկետներից ուշ, չեն քննարկվում:

Գիտաժողովի նյութերի ժողովածուն  կտպագրվի  գիտաժողովում զեկուցելուց և խմբագրական խորհուրդի կողմից հոդվածը խմբագրելուց հետո՝ 3-ամսյա ժամկետում:

Գիտաժողովին կարելի է մասնակցել ինչպես զեկուցումով, այնպես էլ առանց զեկույցի: Մասնակցության վճարը 7000 դրամ, փոխանցման հաշվեհամարը՝ 1570024632040200:

Գիտաժողովի տեղեկատվական հովանավորն է «Կրթություն» շաբաթաթերթը:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Ուսանողական գիտական նստաշրջանի մասնակցության հրավեր

Ուսանողական գիտական նստաշրջանի մասնակցության հրավեր

Հարգելի՛ ուսանողներ, 2017թ. հոկտեմբերի 13-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան:

Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Նստաշրջանի ընթացքում կգործեն հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  2. Հայոց լեզու և գրականություն
  3. Օտար լեզուներ և գրականություն
  4. Տնտեսագիտություն
  5. Մանկավարժություն, հոգեբանություն և սոցիոլոգիա
  6. Փիլիսոփայություն
  7. Արվեստագիտություն
  8. Բնագիտություն և աշխարհագրություն
  9. Կենսաբանություն և քիմիա
  10. Ֆիզիկա և մաթեմատիկա:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. սեպտեմբերի 22-ը ՈՒԳԸի էլ.փոստի հասցեին (sss.ysu.am@mail.ru) ուղարկել մասնակցության հայտը, գիտական ղեկավարի կարծիքերաշխավորագրի սքանավորված տարբերակը:

Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակը և ամբիոնի երաշխավորագիրը ևս ուղարկել ՎՊՀ-ի ՈՒԳԸի էլ.փոստի հասցեին՝ sss.ysu.am@mail.ru :

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸի «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Մասնակցության հայտի, ամբիոնի երաշխավորագրի ձևերը, զեկուցումներին ներկայացվող պահանջները և այլ մանրամասներ տե՛ս այստեղ:

Ֆոտոմրցույթի մասնակցության հրավեր՝ Շիրակի մարզում

 Ֆոտոմրցույթի մասնակցության հրավեր՝ Շիրակի մարզում
«ԼոգոՍ» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը «Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության միջազգային օրվան ընդառաջ հայտարարում է «Ժողովրդավարությունն իմ համայնքում» խորագիրը կրող ֆոտոմրցույթ։
 
Պահանջներ․
• Լուսանկարները պետք է արված լինեն 2017թ-ին եւ չպետք է հրապարակված լինեն նախկինում ։
• Լուսանկարները կարող են արվել ցանկացած հասանելի սարքավորմամբ (սմարթֆոն, թաբլետ, ֆոտոխցիկ եւ այլն)։ 
• Ֆայլը պետք է լինի jpeg ձեւաչափով:
• Լուսանկարը պետք է լինի հեղինակային։
• Լուսանկարում պետք է արծարծվի ժողովրդավարական գաղափարները:
• Լուսանկարը պետք է ունենա հակիրճ բնութագիր (համառոտ նկարագրել, թե ինչ է արտացոլվում նկարում):
• Լուսանկարները չպետք է ունենան խտրականություն եւ վիրավորանք պարունակող բովանդակություն:
• Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 1 լուսանկար:
 
Ինչպե՞ս դիմել.
Լուսանկարները, լուսանկարի հակիրճ նկարագրությունը եւ հայտադիմումը ուղարկել infologosngo@gmail.com էլ. հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Ֆոտոմրցույթ» բառը:
 
Լավագույն աշխատանքները սեպտեմբերի 1-ին կներբեռնվեն «ԼոգոՍ» ԻՀԿ  ֆեյսբուքյան էջում, որտեղ 10 օրվա ընթացքում ավելի շատ «like» եւ հանձնաժողովի հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ, իսկ մյուս մասնակիցները սեպտեմբերի 15-ին, իրենց աշխատանքներով կմասնակցեն ֆոտոցուցահանդեսին՝ նվիրված  Ժողովրդավարության միջազգային օրվան։ 
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս/թ. օգոստոսի 31-ն է:
 
Լուսանկարներն ընդունվում են առանց ժանրային սահմանափակման:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 93) 41 05 33 30հեռախոսահամարներով, կամ գրել infologosngo@gmail.com  էլ. հասցեին

ՄՐՑՈՒՅԹ ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՄՐՑՈՒՅԹ ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի  ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության մագիստրոս ծրագրի  և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության  ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար:

ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ PDF տարբերակ 

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շաբաթօրյակ իրականացվեց մասնաճյուղի մերձակա տարածքում

 2017թ. հուլիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մերձակա տարածքում իրականացվեց շաբաթօրյակ` մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի և բուհի մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շաբաթօրյակ  իրականացվեց մասնաճյուղի մերձակա տարածքում

Հայտնի է, որ ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի որոշմամբ` 2017-ի ապրիլի 20-ից մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը նպատակաուղղված է Հայաստանը իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով դարձնելու օրինակելի: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգային  վերացնելու ուղղությամբ:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շաբաթօրյակ  իրականացվեց մասնաճյուղի մերձակա տարածքում

«Այս հավակնոտ ծրագրի իրականացման հարցում մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Կարևորում եմ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը, քանի որ առանց ձեր հոգատար վերաբերմունքի` հարազատ բնակավայրի, փողոցի, բակի նկատմամբ, լավ արդյունքի հասնելը շատ բարդ կլինի»,- դիմելով իր հայրենակիցներին` նշել է ՀՀ վարչապետը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շաբաթօրյակ  իրականացվեց մասնաճյուղի մերձակա տարածքում

Ողջունելով կառավարության որդեգրած` Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու  քաղաքականությունը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները մաքրման աշխատանքներ իրականացրին Երիտասարադական 3 փողոցի գետափնյա ճանապարհի ամբողջ երկայնքով:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շաբաթօրյակ  իրականացվեց մասնաճյուղի մերձակա տարածքում