Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2017-2018 ուստարվա I կիսամյակի դասացուցակները

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2016-2017 ուստարվա I կիսամյակի դասացուցակները

Հարգելի՛ համալսարանականներ,  Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասացուցակները տեղադրված են  «Դասացուցակ» ենթաբաժնում:

 

2017-18 ուստարի, I կիսամյակ, համարիչ 

 
 
 

 

2017-18 ուստարի, I կիսամյակ, հայտարար

 
 
 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2017թ. հեռակա ուսուցման ընդունելություն

ԵՊՀ ԻՄ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2017թ. հեռակա  ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Բնապահպանություն և բնօգտագործում,
  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Պատմություն,
  • Հոգեբանություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Զբոսաշրջություն

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 5 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. օգոստոսի 25ից մինչև սեպտեմբերի 25ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54  հեռախոսահամարներով:

Բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 

Սիրելի՛  համալսարանականներ, 2017թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 900ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում տոնական միջոցառմամբ  կմեկնարկի նոր՝ 2017-2018 ուսումնական տարին:

Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառմանը կհաջորդեն դասերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հետևյալ ժամանակացույցով՝

1-ին ժամ – 0915 – 955
2-
րդ ժամ – 1000 – 1040   

3-րդ ժամ – 1050 – 1130
4-րդ ժամ – 1135 – 1215

5-րդ ժամ – 1235 – 1315
6-
րդ ժամ – 1320 – 1400

7-րդ ժամ – 1410 – 1450
8-րդ ժամ – 1455 – 1535 :

Սիրով սպասում ենք:

Օգոստոսի 22-ի տնօրենության նիստում

2017թ. օգոստոսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Օգոստոսի 22-ի տնօրենության նիստում

Նիստում քննարկվեցին 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին (ժամատախտակին, դասատախտակներին, աշխատանքային պլաններին, ամբիոնային ծանրաբեռնվածությանը, առարկայական փաթեթներին) վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Կարևորվեցին բուհի կադրային, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության խնդիրները, ընդգծվեց, որ  անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել մասնաճյուղի որդեգրած կադրային քաղաքականությունը՝ ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը գերազանցապես բուհի շրջանավարտներով համալրելու մասին:

Օգոստոսի 22-ի տնօրենության նիստում

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցի կապակցությամբ որոշվեց ֆակուլտետների դեկաններին հանձնարարել, որ մինչև սեպտեմբերի 1-ը փակցված լինեն նոր ուսումնական տարվա դասատախտակները, ամբիոնների վարիչներին հանձնարարել մինչև նոր ուսումնական տարին ամբիոնների նիստերում քննարկել դասախոսների անհատական ծանրաբեռնվածության հարցը և պատշաճ կերպով նախապատրաստվել 2017-2018 ուսումնական տարվան:

 

 

«Seedstars Երևան» սթարթափների մրցույթ

«Seedstars Երևան» սթարթափների մրցույթ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում նորարարական լուծում ներկայացնող թիմերը։

«Seedstars Երևան» սթարթափների մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ այստեղ ` մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Հայտը պետք է ուղարկել մինչև սեպտեմբերի  19-ը:

Դիմում-հայտ կարող են ներկայացնել զարգացման տարբեր փուլերում գտնվող ստարտափեր, ինչպես նաև արդեն պատրաստի պրոդուկտ առաջարկող թիմեր։

Լավագույն 12 ստարտափերը կմասնակցեն «Seedstars-Երևան» սթարթափերի տեղական փուլին, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, մասնակցություն աքսելերացիայի ծրագրերում և այլ ծառայություններ:

Seedstars World-ը սթարթափների բացառիկ մրցույթ է արագ զարգացող շուկաների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար։ Մրցույթի միջոցով կապ է ստեղծվում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնյան հովտում և Արևմտյան Եվրոպայում գործող խոշոր ներդրողների ուշադրությունը։

Նշենք, որ նախորդ տարիների տեղական փուլի հաղթող թիմերի համար միջազգային փուլը կարևոր նշանակություն է ունեցել իրենց պրոդուկտի առաջխաղացման համար։ 2015թ․ի հաղթող SoloLearn ընկերությունը ընդգրկվել է լավագույն տասնյակում և գրավել բազմաթիվ ներդրողների ուշադրությունը, ինչից հետո թիմը կարողացել է ներգրավել մեծ ներդրումներ, իսկ ներկայումս ունի 3 միլիոնից ավել օգտատերեր։

Մրցույթի տեղական փուլի կազմակերպման հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։