Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայիսի 19-ի տնօրենության նիստում

Մայիսի 19-ի տնօրենության նիստում

2014թ. մայիսի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Նիստին ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ տեսուչ Գ.Գյոզալյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Վ.Աղաբաբյանը, մասնաճյուղի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները, կուրսերի ավագները:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Ելնելով մասնաճյուղում 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը օբյեկտիվ և թափանցիկ անցկացնելու կարևորությունից, հաշվի առնելով ուսանողների կողմից արված առաջարկները, ղեկավարվելով մասնաճյուղի կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների պահանջներով` որոշվեց.

1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննությունների ընթացքում տնօրենության կողմից ըստ ֆակուլտետների պատասխանատուներ նշանակել հետևյալ աշխատակիցներին` Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ տեսուչ Գ.Գյոզալյանին, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանին (Հումանիտար գիտություննների ֆակուլտետ), ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ Վ.Աղաբաբյանին (Տնտեսագիտության ֆակուլտետ), Գիտական խորհրդի քարտուղար Մ.Աթոյանին (Բնական գիտություննների ֆակուլտետ), ՄԿՈԱ բաժնի վարիչ Ա.Մարգարյանին (Կիրառական արվեստի ֆակուլտետ):

2. Հանձնարարել կուրսերի ավագներին պարտադիր կարգով մասնակցելու քննությունների անցկացմանը, անհրաժեշտության դեպքում քննություններին թույլատրել մասնակցելու նաև ՈՒԳԸ և ՈՒԽ նախագահներին, արտաքին շահակիցներին, քննությունների արդյունքները պարտադիր ամփոփել լսարաններում:

3. Քննաշրջանի կազմակերպման և անցկացման պատասխանատու նշանակել Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

2014թ. մայիսի 23-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՀ նկարիչների միության անդամ Լեմս Սուրենի Ներսիսյանը:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 31 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 6-ը, «լավ»` 12-ը, «բավարար»` 13-ը: Մայիսի 24-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 29 շրջանավարտներից 21-ը ստացավ «գերազանց», 8-ը` «լավ»:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մայիսի 25-ին կայացավ մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: 9 շրջանավարտներն էլ ստացան «գերազանց»` 20-ական միավոր: «Մագիստրոսական թեզերը,- նշեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը,- էապես տարբերվում էին բակալավրի շրջանավարտների ավարտական աշխատանքներից` և՛ նորույթի, շարադրանքի, և՛ ինքնուրույն, համարձակ մտքերի, ձևակերպումների որակի և՛ ներկայացման առումներով»:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Հանձնաժողովի անդամները հիացմունք արտահայտեցին Սասուն Դանիելյանի (պաննո, «Ժառանգություն», ղեկավար` Դ.Ա.Պողոսյան), Նանե Դանիելյանի (գոբելեն, «Ղողանջ Վերածննդի», ղեկավար` Ռ.Կ.Պողոսյան), Սյուզաննա Խոջյանի (գեղանկար, «Sos», ղեկավար` Գ.Մ.Ջավրուշյան), Անի Մելքումյանի (բատիկա, «Նոկտյուրն աշնանային», ղեկավար` Ռ.Կ.Պողոսյան), Սաթենիկ Չիբուխչյանի (ապակենկար, «Իջևան», ղեկավար` Դ.Լ.Չիբուխչյան), Վարդուհի Վարդանյանի (հարթաքանդակ, «Զվարթնոց», ղեկավար` Ա.Հ.Միրզոյան) աշխատանքները:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննություններըՀանձնաժողովի նախագահ պարոն Ներսիսյանը նշեց, որ ցուցադրվելու դեպքում այդ աշխատանքները կարող են պատիվ բերել ցանկացած պատկերասրահի և թանգարանի:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մագիստրոսական թեզերի պաշտպանությունն անցավ հաճելի, հետաքրքիր մթնոլորտում և գեղագիտական հաճույք պատճառեց ներկաներին:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Ֆակուլտետի ղեկավարությունը և ողջ աշխատակազմը շնորհավորում են մագիստրոսական կրթության իրենց առաջին շրջանավարտներին, մաղթում նրանց արժանավայել կյանք և արժանապատիվ մասնագիտական աշխատանք:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

2014թ. մայիսի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոցենտ, մ.գ.թ., դոցենտ Լ.Միրզոյանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 19 ուսանող, որոնցից 9-ն ստացան «գերազանց», 8-ը` «լավ», 2-ը` «բավարար» գնահատականներ: Մայիսի 21-ին տեղի ունեցավ հայոց լեզվի և գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 7 ուսանող ստացավ «գերազանց», 10-ը` «լավ», 2-ը` «բավարար»:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Վ.Ոսկանյանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 34 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 6-ը, «լավ»` 21-ը, «բավարար»` 7-ը: Մայիսի 23-ին կայացավ հայոց պատմության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 13 ուսանող ստացավ «գերազանց», 14-ը` «լավ», 7-ը` «բավարար»:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր, մ. գ. դ., Մ.Մանուկյանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 21 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 6-ը, «լավ»` 12-ը, «բավարար»` 3-ը: Մայիսի 16-ին կայացավ մանկավարժության և հոգեբանության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 9 ուսանող ստացավ «գերազանց», 12-ը` «լավ»:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Լ.Բադալյանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 28 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 12-ը, «լավ»` 9-ը, «բավարար»` 7-ը: Մայիսի 25-ին կայացավ անգլերեն լեզվի և գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 14 ուսանող ստացավ «գերազանց», 10-ը` «լավ», 4-ը` «բավարար»:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Ֆրանսերեն լեզվի ամբիոնի վարիչ, բ. գ. թ., դոց. Մ.Ղազարյանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 12 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 5-ը, «լավ»` 5-ը, «բավարար»` 2-ը: Մայիսի 18-ին կայացավ ֆրանսերեն լեզվի և գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 5 ուսանող ստացավ «գերազանց», 7-ը` «լավ»:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Կրթական հետազոտություն կատարելու մրցույթի հայտարարություն – ՍԻՎԻՏԱՍ

Կրթական հետազոտություն կատարելու մրցույթի հայտարարություն - ՍԻՎԻՏԱՍ

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպությունը հրավիրում է սոցիոլոգիական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններին (ՍՊԸ, ՀԿ, ՊՈԱԿ և այլն) և/կամ հետազոտական խմբերին գնառաջարկ ներկայացնելով մասնակցել հետազոտություն կատարելու մրցույթին:

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ 2014-2015 թթ իրականացնում է «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքի մշակույթի և կարողությունների ձևավորումը հայաստանյան հանրակրթական դպրոցներում:

Ծրագրի շրջանակներում նախատեսում է ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներում անցկացնել երկու հետազոտություն 2014թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ժողովրդավարական կառավարման ոլորտում Կոտայքի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցների վարչական աշխատողների, դպրոցական և աշակերտական խորհուրդների անդամների գիտելիքները, վերաբերմունքը, փորձառությունը և վարքը «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» ծրագրի իրականացումից առաջ և իրականացումից հետո:

Մրցույթին մասնակցելու համար դիմող կազմակերպությունները, խմբերը պետք է ներկայացնեն ուսումնասիրության նախնական ծրագիրը (հետազոտության ընտրանքը, մեթոդաբանությունը, գործիքները – ոչ ավելի քան 2 էջ), ժամանակացույցը, գնառաջարկը, ինչպես նաև նմանատիպ աշխատանքի իրենց ունեցած փորձը:

Պահանջվող նյութերը պետք է ուղարկել info@civitasarmenia.am էլեկտրոնային հասցեին` Գնառաջարկ վերնատառով մինչև սթ. հունիսի 10-ը:
Ընտրված կազմակերպության կամ խմբի հետ կկնքվի ծառայության մատուցման պայմանագիր:

Գիտաժողով. Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտություն

Գիտաժողով. Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտություն

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2014 թ. հուլիսի 4-6-ը կազմակերպում է հերթական` XXXV գիտական նստաշրջանը` նվիրված Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտությանը:

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս.թ. հունիսի 20-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն hamosukiasyan@gmail.com էլ. փոստի հասցեով, կամ էլ անձամբ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:

Հիմնադրույթը պետք է պարունակի 200-250 բառ:

Տեխնիկական չափանիշներ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, լուսանցքները` վերևից` 2, ներքևից` 2.5, ձախից` 3, աջից` 1 սմ: Հղումները կատարել տողատակում` աճման կարգով:

Տեխնիկական չափանիշներին չբավարարող զեկուցումները չեն ընդունվի:

Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե:

Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից:

Գիտաժողովին ընդունվում են միայն աղբյուրագիտության թեմատիկայով զեկուցումներ:

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 15-րդ համարում:

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Աղբյուրը` armscoop.com