Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում

2014թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ` «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում մեր ուսանողների հաղթելու կապակցությամբ: Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց ՈՒԽ և ՈՒԳԸ անդամների, վարչական և պոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում   Հանդիպման ընթացքում տնօրենը ողջունեց ստեղծագործական կարողություններով օժտված մեր շնորհալի ուսանողներին, խրախուսեց նրանց հաջողությունները և մյուս ուսանողներին էլ կոչ արեց օրինակ վերցնել նրանցից, մասնակցել տարբեր մրցույթների, կրթաթոշակային ծրագրերի և նման միջոցառումների, հասնել հաղթանակի: Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում Արդեն տասը տարի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուստի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION 2014 մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար: Այս տարի մրցույթում ընդգրկված են եղել 12 պետություն` Ալբանիան, Հայաստանը, Կամբոջիան, Եթովպիան, Վրաստանը, Լեսոտոն, Մոլդովան, Մոնղոլիան, Մարոկկոն, Ֆիլիպինները, Ուկրաինան, Ադրբեջանը: Հայաստանը մրցույթին մասնակցում է 6-րդ անգամ: 2014թ. մրցույթին մասնակցել են նաև ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները: Հայաստանից հայտ են ներկայացրել ավելի քան 100 հոգի, որոնցից հաղթել են երեքը` երկուսը դպրոցական, մեկը` ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Վարսեր Զաքարյանը: Մրցույթը անց է կացվել մի քանի փուլով: Նախ հաղթողներ են ընտրվել մասնակից երկրներից: Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում Հայաստանի ազգային մրցույթում I կուրսեցիների մեջ 1-ին և 2-րդ տեղերը գրավել են մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհիներ Աննա Սարգսյանը (շարադրության թեման` «Եթե երաժշտությունը համ ունենար…») և Վանուհի Վանեսյանը (թեման` «Ի՞նչ կփոխեիք երկրի կառավարման համակարգում, եթե հնարավորություն ունենայիք»): Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում II կուրսեցիների մեջ Հայաստանի ազգային մրցույթում 1-ին տեղ է գրավել Վարսեր Զաքարյանը (թեման` «Ինչպե՞ս էին ապրում, հաղորդակցվում, ի՞նչ հոգսեր ունեին քարանձավաբնակ մարդիկ»), ով միջազգային մրցույթում ևս գրավել է առաջին տեղը: Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում   Մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին տրվել են հավաստագրեր և հուշանվերներ: Մեր մասնակից ուսանողներին մեծ աջակցություն են ցուցաբերել մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դասախոս, ԱՄՆ ԽԿ կամավոր Պամելա Ուոթքինսը և նույն ամբիոնի դասախոս Էմմա Թեմրազյանը: Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում Նշենք նաև, որ 2012թ. մրցույթում մասնաճյուղից 2-րդ տեղ էր գրավել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Մերի Մայիլյանը, որի շարադրության թեման էր «Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ երկրի վրա ապրում ես քո վերջին օրը»:

ՄՐՑՈՒՅԹ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (LIFE SCIENCES) ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄՐՑՈՒՅԹ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (LIFE SCIENCES) ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը հրավիրվում է մասնակցելու կենսական գիտությունների (life sciences) ոլորտում կատարված հետազոտությունների համար միջազգային մրցույթին:  «UNESCO-Equatorial Guinea International Prize for Research in the Life Sciences» մրցանակը կարող է շնորհվել այն անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնք կենսական գիտությունների ոլորտում իրականացրել են մեծ գիտական արժեք ներկայացնող և մարդկային կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և ուսումնասիրություններ: Մրցանակը ներառում է շքանշան, դիպլոմ և 300.000 ԱՄՆ դոլար, որը հավասարաչափ կբաշխվի երեք հաղթողների միջև: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութերից: Աղբյուրը` www.edu.am

ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԻՆԴԻ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության կողմից Ագրայի հինդի լեզվի կենտրոնական համալսարանում Հայաստանի համար հատկացվել է մեկ ուսանողի կրթաթոշակ` հինդի լեզու սովորելու նպատակով: Թեկնածուները կարող են պարզաբանումներ ստանալ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից /հեռ. 010-539173, 010-539174, 010-539175 և էլ. փոստ hoc@embassyofindia.am, ambassador@embassyofindia.am/: Դեսպանատան կողմից տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև դիմում-հարցաթերթիկներին կարելի է ծանոթանալ կից նյութերից: Աղբյուրը` www.edu.am

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին:

Գիտաժողովը կկայանա 2014 թվականի հոկտեմբերի 3-5-ը ՀՀ ԳԱԱ-ում:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են լինելու.

ա. Քիչ ուսումնասիրված էջեր հայ ժողովրդի պատմությունից, XIV – XVIII դդ.:

բ. Հայոց ցեղասպանության արձագանքներն (անդրադարձներն) ու արտացոլումը հայ և, ի մասնավորի, ոչ-հայ արվեստների բնագավաոում:

գ. Հայոց ցեղասպանության վերապրողների վկայություններն ու հուշերը:

դ. Սփյուռքը երեկ և այսօր. խնդիրներ և հեռանկարներ, հետազոտական նոր մոտեցումներ:

ե. Հայ գրականության անցած և գալիք օրը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:

զ. Հայ պատմագրության այսօրն ու վաղը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:

է. Թվայնացումը և հայագիտության խնդիրները:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև մայիսի 31-ը ուղարկեն իրենց հայտերը՝ ներկայացվելիք զեկուցումների թեզիսների տեսքով (առավելագույնը 300 բառ), հետևյալ էլեկտրոնային հասցեին. barlowd@csufresno.edu:

Հատկապես խրախուսելի է երիտասարդ գիտնականների մասնակցությունը: Ընտրված մասնակիցների ցանկը կհայտարարվի մինչև սույն թվականի հունիսի 15-ը:

Գիտաժողովի կազմկոմիտե

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար» գլոբալ ծրագիրը հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների և նախատիպերի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ և նախատիպեր: Բիզնես գաղափարը և նախատիպը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին՝
o Էներգաարդյունավետություն,
o Վերականգնվող էներգիա,
o Թափոններից էներգիայի ստացում,
o Ջրային ռեսուրսներ:

Մրցույթի Փուլերը.
Հունիսի 2` բիզնես գաղափարների ընդունման վերջնաժամկետ,
Հունիսի 3-10` ներկայացված բիզնես գաղափարներից լավագույն 25 –ը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ և կմասնակցեն ակսելերացիոն ծրագրին,
Հունիս 12–հոկտեմբերի 3` ակսելերացիոն փուլ, որը կներառի՝
o 3 օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց,
o Թեմատիկ դասընթացների շարք (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, նախատիպի/տեխնոլոգիայի գնահատում),
o Մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանք,
o Բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածում,
o Բիզնես մոդելների նախնական ներկայացում և հանձնաժողովի կողմից գնահատում:
Հոկտեմբերի 16-17` եզրափակիչ փուլ:

Մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open-ի կոմից կազմակերպվող ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին:

Մրցույթին առցանց կարող եք դիմել ԱՅՍՏԵՂ: Հայերեն լեզվով դիմումաձևի համար դիմեք՝ cleantech.armenia@unido.org էլ-հասցեով: Մրցույթի վերաբերյալ ցանկացաց հարցերի և այլ մանրամասների համար զանգահարեք՝ (+374 10) 54 46 67:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 2, 2014թ. Ժամը՝ 18:00:

Աղբյուրը` UNIDOcleantechArmenia