Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հետ

2012թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հետ, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս, արվեստաբան Լ. Լաճիկյանը:

Հանդիպմանը մասնակցում էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ. Այվազյանը, դասախոսներ, ուսանողներ:

Կարդալ ավելին

Վոլեյբոլի բաց առաջնություն

Ս.թ. հոկտեմբերի 25-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա վոլեյբոլի բաց առաջնություն: Այն բոլոր ուսումնական հաստատություններն ու հիմնարկ-ձեռնարկությունները, որոնք ցանկանում են մասնակցել առաջնությանը, մինչև հոկտեմբերի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանին:

Դիպլոմների հավելվածների հանձնում

Հարգելի՛ շրջանավարտներ, ձեր դիպլոմների հավելվածները  կարող եք ստանալ ս.թ. հոկտեմբերի 3-ից, ժամը 10-17-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):

«Բնապահպանություն և բնօգտագործում» ու «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտություների դիպլոմների հավելվածները կտրվեն հոկտեմբերի 13-ից:

Բասկետբոլի և վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Հարգելի՛ ուսանողներ, ս.թ. հոկտեմբերի 10-17-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա բասկետբոլի և վոլեյբոլի (տղա-աղջիկ) մասնաճյուղային առաջնություն:

Ցանկացողները կարող են մինչև ս/թ հոկտեմբերի 9-ը դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանին: