2018թ. հունվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:
Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ.Խաչատրյանը, Հեռակա ուսուցման բաժնի վարիչի տեղակալ Մ.Սարուխանյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին 2017-2018 ուստարվա I կիսամյակի քննաշրջանին, II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին, բուհի մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներին, սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես ուշադրություն դարձվեց կադրային ճիշտ քաղաքականության իրականացման, մասնաճյուղի անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացման, լսարանների կահավորման և տեխնիկական միջոցներով վերազինման, գրադարանի համալրման խնդիրների վրա:
Մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց կազմել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել, թե նյութատեխնիկական ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: