Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների

 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների

«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագիրը հայտարարում է 2017 թվականի մասնակիցների հավաքագրման մեկնարկի մասին:

«Բոլոր այն երիտասարդները, ովքեր տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը, կարող են դիմել ծրագրին՝ անկախ մասնագիտությունից եւ աշխատանքային փորձից:

Ծրագիրը միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական եւ առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ծրագիրն արդեն ունի 42 մասնակից Հայաստանի մարզերում: Նրանք աշխատում են դպրոցներում եւ ակտիվ ներգրավված են համայնքների առօրյայում:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի երկարաժամկետ նպատակ՝ գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի համար: Մեր գործունեության այս 3 տարիների ընթացքում աշակերտների մոտ արդեն նկատվել է ակադեմիական աճ: Բացի դրանից, ծրագիրը պատրաստում է առաջնորդների մի ողջ սերունդ: Նախքան մասնակիցներին դպրոցներ ուղարկելը, մենք վեցշաբաթյա ինտենսիվ դասընթաց ենք կազմակերպում նրանց համար եւ վերապատրաստում նրանց որպես ուսուցիչ, աշխատում նրանց հաղորդակցման հմտությունների վրա, նպաստում ինքնազարգացմանը», – ասել է ծրագրի հիմնադիր եւ նախագահ Լարիսա Հովհաննիսյանը:

Այս պահի դրությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 5 մարզերի 35 գործընկեր դպրոցում:

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը www.teachforarmenia.org կայքում:

Աղբյուրը՝ http://www.mediamax.am

Տեղի կունենա «Հասարակական կարծիքի դերը դասախոսական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մեջ» թեմայով դաս-քննարկում

 Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներից ներքին շահակիցների բավարարվածության վերաբերյալ հարցման (2015թ.) արդյունքների շուրջ

2017թ. հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝  «Հասարակական կարծիքի դերը դասախոսական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մեջ» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Հայոց պատմության և հասարակագիտության  ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Է. Ա. Կյուրեղյանը:

Սիրով հրավիրում ենք:

Կկայանա «Մասնագիտության կրթական ծրագրի մշակում» թեմայով դաս-քննարկում

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

2017թ. հունվարի 21-ին` ժամը 12:00-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մասնագիտության կրթական ծրագրի մշակում» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Սիրով հրավիրում ենք:

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Երիտասարդ ստեղծագործողների թեմատիկ ցուցահանդես-մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Երիտասարդ ստեղծագործողների թեմատիկ ցուցահանդես-մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը Սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնի շրջանակում հայտարարում է Երիտասարդ ստեղծագործողների թեմատիկ ցուցահանդես-մրցույթ՝ գեղանկար և գրաֆիկա անվանակարգերում:

Մրցույթի պայմաններն են՝
. մասնակցի տարիքը՝ մինչև 35,
. աշխատանքների չափսերը, կատարման տեխնիկան և նյութը՝ ազատ:

Սահմանվել է երեք մրցանակ յուրաքանչյուր անվանակարգում՝

  1. 150.0 հազ. դրամ
  2. 100.0 հազ. դրամ
  3.  50.0 հազ. դրամ:

Մրցույթը կմեկնարկի 2017թ. փետրվարի 7-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում:

Մասնակիցները երեք օր աշխատանքը կկատարեն տեղում՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ն։

Մասնագիտական հանձնախումբը մրցույթի արդյունքը կամփոփի փետրվարի 10-ին՝ նույն տեղում։

Մրցույթի մասնակիցներն իրենք են ապահովելու աշխատանքային նյութերը։

Տեղեկությունների համար զանգահարել (010) 52-68-73, Email: info@mincult.am:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ARMMINCULT

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Նախաորակավորման ծրագիր

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Աշխատանքային վայրը՝

ք. Երևան (վերջնաժամկետ՝ 30.01.2017թ.),
ք. Բերդ (վերջնաժամկետ՝ 22.01.2017թ.):

Դրույք՝ լրիվ դրույք,

Աշխատանքային պարտականություններ՝

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

Պահանջվող որակավորում՝

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

Դիմելու կարգը՝

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված հայտ`
    – ք. Երևանի համար՝ Դիմում_Նախաորակաորման ծրագիր.pdf
    – ք. Բերդի համար՝ Դիմում_Նախաորակաորման ծրագիր.pdf
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.am էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով՝

  • ք. Երևանի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Երևան»,
  • ք. Բերդի համար՝ «Նախաորակավորման ծրագիր_Բերդ»:

www.ardshinbank.am