Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Լույս է տեսել «Վիշապ քարակոթողները» ժողովածուն (ներբեռնելի տարբերակը՝ համացանցում)

Լույս է տեսել «Վիշապ քարակոթողները» ժողովածուն (ներբեռնելի տարբերակը՝ համացանցում)

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից լույս է ընծայվել Հայկական լեռնաշխարհին ներհատուկ եզակի հուշարձաններից վիշապաքարերի ուսումնասիրությանը նվիրված «Վիշապ քարակոթողները» ժողովածուն:

Այն ներառում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով 19 հոդված, բազմաթիվ լուսանկարներ, գծանկարներ և քարտեզներ:

Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային ներբեռնելի տարբերակը 

Հայաստանի բարձր լեռներում ﬕնչ օրս պահպանվել են հնագույն կոթողային հուշարձաններ, որոնց ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապ»: Խաչքարերի նման, վիշապ քարակոթողները հանդիպում են ﬕայն Հայկական լեռնաշխարհում: Չնայած այս հուշարձաններն ավելի քան ﬔկ դար է, ինչ հայտնի են գիտությանը, սակայն բազմաթիվ խնդիրներ, կապված դրանց նշանակության, գործառույթի և թվագրության հետ, ﬓում են դեռևս չլուծված: Սույն ժողովածուն նվիրված է վիշապ քարակոթողների բազմակողմանի հետազոտությանը՝ առասպելաբանական, ազգագրական, լեզվաբանական և հնագիտական նոր տվյալների հիման վրա: Գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ Հայաստանի հնագույն շրջանի պատմությամբ և մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար:

Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիսարևելյան տարածքներում (պատմական Հայաստանի Տայք, Գուգարք, Այրարատ և Սյունիք նահանգներ) ներկայացված է «վիշապների» եզակի մշակույթը, որի ստեղծման առանցքային ժամանակահատվածը, ամենայն հավանականությամբ, ﬕջին բրոնզի դարաշրջանն է (Ք.ա. մոտ 2200-1600 թթ.): Պատկանում է Հայկական լեռնաշխարհի երեք հիմնական պատմամշակութային ենթագոտիներից մեկին` կենտրոնական-հյուսիսարևելյանին` Բարձր Հայք, Այրարատ, Տայք, Սյունիք ևն (Բոբոխյան): 

Հայագիտական արշավային դասընթացի (ղեկավար՝ Հրաչ Մարտիրոսյան, Վիեննա /Լեյդեն) մասնակիցները վիշապաքարի մոտ (2015 օգոստոս, Գեղամա լեռներ)

Վիշապաքարերը հիմնականում 2-5 մետր երկարության քարակոթողներ են, երբեմն` ձկնակերպ: Գտնվում են ծովի մակերևույթից 2000-3000 մ բարձրության վրա, մեծ մասամբ` ջրով հարուստ կամ ճահճոտ մարգագետիններում, գրեթե ﬕշտ առնչվում են կրոմլեխ-դամբանաբլուրների ու նրանց անﬕջական ﬕջավայրի հետ, ուստի, ամենայն հավանականությամբ, թաղման ծեսին առնչվող հուշակոթողներ են:

Vishap-mapՎիշապաքարերն արտացոլում են գործառութային, ծիսական ու դիցաբանական բազմաշերտ իրողությունների մի սինկրետիկ համաձուլվածք: Բարդ ու բազմաշերտ են ոչ միայն վիշապաքարերի գործառութային ու իմաստաբանական դիմագծերը, այլև դրանց հենքում ընկած ծիսական ու դիցաբանական իրողությունների ծագումն ու զարգացման ընթացքը: Լինելով դամբարանային հուշակոթողներ` վիշապաքարերը, խաչքարերի նման, ունեն ավելի լայն ու ընդհանուր իմաստաբանական հենք: Դրանք արտացոլում են հասարակական զոհաճաշակման իրողությունը, ընդ որում վերջինս կարող էր կազմակերպվել ինչպես հուղարկավորության առիթով, այնպես էլ` առհասարակ ժողովրդական տոնախմբությունների ու երաշտի հմայածեսերի:

Աղբյուրը՝ armscoop.com

Թափուր աշխատատեղեր «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում

Թափուր աշխատատեղեր «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում

ԵՊՀ ԻՄ-ի հարգելի՛ շրջանավարտներ և ավարտական կուրսերի ուսանողներ, «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայտարարում է թափուր աշխատատեղերի մասին Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում (1 վարկային մասնագետ Դիլիջանում, 1 վարկային մասնագետ  և  1 հաճախորդների  խորհրդատուՆոյեմբերյանում):

 

Վարկային մասնագետներ ` Դիլիջան և Նոյեմբերյան մասնաճյուղերում

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

 • Իրականացնել մարքեթինգ և ներկայացնել «ՖԻՆՔԱ»-ի ապրանքանիշը և ծառայությունները,

• Ներգրավել պոտենցիալ հաճախորդներ,

• Կատարել բիզնես վերլուծություն և այցելել հաճախորդի բնակարան՝ վերջինիս  ֆինանսական կարգավիճակը գնահատելու նպատակով,

• Ստուգում անցկացնել պոտենցիալ հաճախորդի ռիսկերի վերլուծության նպատակով,

• Վերլուծել ստուգման արդյունքները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդների վարկային պատմությունը,

• Գնահատել հաճախորդների վարկային ռիսկը մինչև վարկային կոմիտեն,

• Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,

• Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորվածությունների մասին,

• Ապահովել ժամանակին և ճիշտ հետվճարումների կատարումը:

 ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսականկամ  տնտեսագիտական,
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Հաղորդակցվելու և  բանակցելու զարգացածհմտություն,
  • Կազմակերպչական և թիմային  աշխատանքներ կատարելու ունակություն,
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն,  ռուսերենի և/ կամ անգլերենի իմացություն:

 ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ`

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի “Subject” դաշտում լրացնելով`  «Credit Specialist – Քաղաքը – Անուն Ազգանունը»:

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`  25.10 .2015

 

Հաճախորդների խորհրդատու`Նոյեմբերյան մասնաճյուղում 

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Զարգացնել և վաճառել ՖԻՆՔԱ-ի ֆինանսական ծառայությունները (բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան վարկատեսակներ),
  • Աջակցել հաճախորդներին` լրացնելու ցանկացած տեսակի դիմումներ,
  • Հաճախորդներին տրամադրել իրենց հետվճարների վերաբերյալ տեղեկություններ` կարգին համապատասխան,
  • Նոր այցելուների մեջ հայտնաբերել պոտենցիալ հաճախորդներ, պահպանել առկա հաճախորդներին՝ ստեղծելով  բարյացակամ փոխհարաբերություններ և ապահովելով հաճախորդների գոհունակությունը,
  • Կատարել հաճախորդների տվյալների մուտքագրում տվյալների համակարգ և հարցումներ` անհրաժեշտության դեպքում,
  • Ծրագրով հաստատել տրամադրվող վարկերը (իր իրավասության սահմաններում),
  • Իրականացնել ինաուգուրացիա և պահպանել փաստաթղթերը, 
  • Աջակցել ադմինիստրատիվ հարցերում անհրաժեշտության դեպքում:

ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ ֆինանսական,
  • MS Word և MS Excel ծրագրերի գերազանց իմացություն, Հայկական ծրագրերի լավ իմացություն, Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • Շփման և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սեղմ ժամկետներում և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների լավ իմացություն:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ`
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի “Subject” դաշտում լրացնելով` «Client Adviser – Մասնաճյուղը – Անուն Ազգանունը»:

ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 25.10.2015

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

 

Հարգելի՛ համալսարանականներ, 2015թ. հոկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի N28 լսարանում տեղի կունենա Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Զեկուցումներով հանդես կգան բժիշկներ, մասնաճյուղի դասախոսներ և ուսանողներ:

Շնորհավորում ենք

  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է բոլոր ուսուցիչների տոնը, մաղթում քաջառողջություն, մանկավարժական երկարատև աշխատանք, անսպառ եռանդ, հոգու ջերմություն իրենց երախտապարտ գործում:

Մասնաճյուղի երկարամյա աշխատակից Ֆելիքս Մարգարյանին տրվեց շնորհակալագիր

2015թ. սեպտեմբերի 26-ին լրացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչատնտեսական վարչության աշխատակից Ֆելիքս Սուրենի Մարգարյանի ծննդյան 75-ամյակը, և հոկտեմբերի 1-ին լուծվեց նրա հետ աշխատանքային պայմանագիրը:

Բարձր գնահատելով Ֆ.Մարգարյանի երկարամյա բարեխիղճ և անբասիր աշխատանքը` ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությունը նրան հանձնեց նվեր և շնորհակալագիր:

Մասնաճյուղի երկարամյա աշխատակից  Ֆելիքս Մարգարյանին տրվեց շնորհակալագիր