2015թ. ապրիլի 9-ին` ժամը 12:35-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Ծրագրային ապահովման նախագծում. նախագծման ձևանմուշներ և հակաձևանմուշներ» թեմայով գիտական զեկուցում կկարդա ֆ.մ.գ.թ. Սուրեն Բալիկյանը, որին հրավիրել է մասնաճյուղի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը:
Հայտարարություններ
Գեղխորհրդի նիստ
Սեղանի թենիսի բաց առաջնություն
Գլոբալ կրթական ցուցահանդես Երևանում
Կրթաթոշակային մրցույթներն անցկացնում է Գլոբալ Բրիջ Ուսումնական Կենտրոնը Ապրիլ, Մայիս ամիսներին: Կրթաթոշակները տրվում են ՋիՍիԷսԻ (GCSE), Էյ լեվել (A-level), Ամերիկյան ավագ դպրոց (American High School) և Միջազգային Բակալավրիատ (IB) ծրագրերով ուսանելու համար:
Նշենք, որ տվյալ ծրագրերն ավարտելուց հետո դպրոցականները հնարավորություն ունեն ընդունվել աշխարհի ցանկացած համալսարան: Տվյալ կրթաթոշակային ծրագրերով ուսանած հայազգի ուսանողները նախկինում արդեն ընդունվել են աշխարհի լավագույն համալսարաններ, ինչպիսիք են Լոնդոնի Համալսարանային Քոլեջը (UCL), Տորոնտոյի համալսարան, Քեմբրիջի Համալսարան և այլն, և ֆինանսավորվել են ԼՈՒՅՍ հիմնադրամի կողմից:
Ծրագրի օրակարգն այստեղ
Աղբյուրը` armacad.info
«ԱՐՓԱ»-ն հայտարարում է նորարարության մրցույթ
ԱՐՓԱ ինստիտուտը հայտարարում Է նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ համալսարանական ուսանողների և ասպիրանտների համար:
Առաջին մրցանակ՝ $ 2.000, 2-րդ՝ $ 1.000, 3-րդ՝ $ 600 և 4-րդ մրցանակ՝ $ 400:
Մրցանակների հանձման հանդիսավոր արարղությունը տեղի կունենա Երևանում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2015 թ. մայիսի 30-ն է:
Ընդունման պայմաններին ծանոթանալու համար այցելել ԱՐՓԱ-ի կայքէջ՝ http://www.ARPAinstitute.org:
Հարցերի դեպքում դիմել՝ info@ARPAinstitute.org կայքեջին:
Ներկայացված հայտերը կարժևորվեն բարձրակարգ մասնագետների կողմից:
Լավագույն կհամարվի այն հայտը, որը լիովին կհամապատասխանի հետևյալ պայմաններին՝
ա) բաղդատված նմանօրինակ աշխատանքները պետք է գերազանցեն վերջիններին,
բ) հայտի բացատրականին կցված են բավարարաչափ փորձարարական արդյունքներ և հաշվարկումներ:
Աղբյուրը` www.ysu.am