Լեհ-Ամերիկյան Ազատության Հիմնադրամը (ծրագրի հիմնադիր) և Կրթություն հանուն ժողովրդավարության Հիմնադրամը (ծրագրի համակարգող) հայտարարում են հերթական բաց մրցույթը Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հավակնորդների համար` 2015/2016 ուսումնական տարում Լեհաստանում Լեյն Կիրկլանդի անվ. Կրթաթոշակ ստանալու նպատակով:
Ծրագիրը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ լիդերների համար, ովքեր շահագրգռված են իրենց երկրներում և տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման, տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացման հարցում։
Ծրագիրը ներառում է ուսուցում լեհական բուհերում 2 կիսամյակի ընթացքում և 2-4 շաբաթ տևողությամբ աշխատանքային ստաժ պետական կամ մասնավոր հիմնարկություններում:
Ծրագրի հիմքում ընկած է փոխադարձ հարգանքի սկզբունքը, անկախ ազգային պատկանելությունից։
ՈԼՈՐՏՆԵՐ՝
- Տնտեսագիտություն և կառավարում,
- Ադմինիստրացիա / կառավարում (բիզնես, ՀԿ, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն, կրթություն),
- Հանրային կառավարում (պետական կառավարում և տեղական ինքնավարություն),
- Իրավագիտություն,
- Հասարակագիտական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
- Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
- Զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:
Կրթաթոշակային ծրագրի ընթացքում գրված դիպլոմային աշխատանքը կարող է կրել կամ գիտական կամ էլ պրակտիկ բնույթ (վերջինիս դեպքում աշխատանքը պետք է ներառի իր մեջ գիտական բնույթի ներածական մաս)
ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ՝
2015/2016 ուսումնական տարում Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիրը հասցեագրված է հետևյալ մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներին՝
- փորձագետներին, քաղաքական գործիչներին, պետական և ինքնավար հաստատությունների աշխատակիցներին;
- ձեռնարկատերերին, կառավարիչներին (մենեջերներին);
- հասարակական կազմակերպությունների առաջնորդներին, մշակույթի գործիչներին և հասարակական գործիչներին;
- բուհերի դասախոսներին
- լրագրողներին:
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
- Վերը նշված երկրներից մեկի քաղաքացիության և մշտական կացության արկայություն (Լեհաստանի մշտական կացության քարտ ունեցող անձինք չեն կարող հավակնել Կիրկլանդի կրթաթոշակին);
- Լիարժեք բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում);
- Տարիքը՝ մինչև 35 տարեկան (հիմնավորված դեպքերում մինչև 40 տարեկան);
- Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ
- Լեհերենի իմացություն բավարար մակարդակ, բուհերում դասախոսություններին և սեմինարներին մասնակցելու, դիպլոմային աշխատանքը պատրաստելու նպատակով, կամ անգլերենի իմացություն՝ այն դեպքում, եթե ընտրում է կրթական ծրագիր կոնկրետ այդ լեզվով (այդ պարագայում բավարար է լեհերենի տարրական իմացություն): Հարցազրույցի ընթացքում անհրաժեշտ է լեհերենի իմացություն առնվազն B1 մակարդակ (եթե աշխատանքը գրված է լեհերենով), կամ առնվազն А1 մակարդակ (եթե աշխատանքը գրված է անգլերենով)։
ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
կտրվի այն հավակնորդներին, ովքեր
- ակտիվ են իրենց մասնագիտական և հասարակական ոլորտում;
- ունեն մեծ նվաճումներ իրենց բնագավառներում;
- մինչ այդ չեն ուսանել Լեհաստանում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
1. Առցանց լրացված մասնակցության հայտ՝
- անձնական տվյալների լրացման հարցաթերթիկ
- Լեհաստանում կացության ծրագիր, կրթաթոշակային ծրագրին մասնակցելու ցանկության հիմնավորում, առաջարկներ Լեհաստանում կացության վերաբերյալ և ապագայում պլանների նկարաագրություն (4000-6000 նիշ բաց տարածություններով):
2. Երկու երաշխավորագիր, որոնցում ներկայավցած կլինեն հայցատուի անցած նվաճումները և որակավորումները, ինչպես նաև նրա հույսերը վերաբերյալ նրա հետագա զարգացման և գործունեության մասնագիտական կամ հասարակական դաշտում։ Նամակները պետք է գրված լինեն լեհերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով և ուղարկվեն էլեկտրոնային փոստի միջոցով:
3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճե (առկայության դեպքում, գիտությունների թեկնածուի վկայականի պատճե)՝ ուղարկված էլեկտրոնային փոստի միջոցով:
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Անցնելով երեք փուլ՝ ընտրվում են մոտ 45 հավակնորդ։
I փուլ՝ պարտադիր պայմաններին համապատասխանող փաստաթղթերի գնահատումն է;
II փուլ ՝ հավակնորդների հայտերի գնահատումն է համապասխան ոլորտների մասնագետների կողմից;
III փուլ՝ որակավորման հարցազրույցների անցկացումն է, որոնք նախատեսվում են 14.04 – 30.04.2015 թ. ժամանակահատվածում։
Երրորդ փուլ անցած հավակնորդները արդյունքների մասին կտեղեկանան մարտ ամսվա վերջին էլ.փոստի միջոցով: Մրցույթի վերջնական արդյունքների մասին տեղեկությունը կուղարկվի 2015 թ-ի հունիսին նույնպես էլ.փոստի միջոցով:
ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝
Հայտաձևը պետք է լրացվի առցանց: Հայտաձևը առցանց լրացնելուց հետո անհրաժեշտ է տպել համակարգի կողմից գեներացված հայտը հաստատող էջը: Տվյալ ստորագրված էջին կցել հավակնորդի ակտուալ նկարը և ուղարկել փոստով Կիրկլանդ ծրագրի հասցեին:
Երկու երաշխավորագրերի և դիպլոմի պատճեների էլեկտրոնային տարբերակները (սկան արված) պետք է նույնպես ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ kirkland@kirkland.edu.pl:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Կիրկլանդի 2015/2016 կրթաթոշակային ծրագրի հայտերի ներկայացնելու վերջնաժամկետն է՝
2015 թ․-ի մարտի 1։
Վերը նշված վերջնաժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Կրթաթոշակը կազմում է ամսեկան 1800 PLN:
Լրացուցիչ, ծրագիրը հոգ է տանում հետևյալ ծախսերը՝ ուսման վարձը, բնակության վարձը, ապահովագրությունը, ճանապարհածախսը Լեհաստան և վերադարձը, վիզայի արժեքը, անհրաժեշտ նյութերի և գիտական գրականության գնումները:
Կրթաթոշակառուներին կտրամադրվեն համակարգիչներ, որոնք կարող են դառնալ սեփական՝ միայն ծրագրի բոլոր պահանջները կատարելուց հետո:
ԱՅՑԻ ԾՐԱԳԻՐ՝
- Ծրագրի հանդիսավոր բացում (2015 թ․սեպտեմբերի կեսին),
- Նախապատրաստական տեղեկատվական դասընթաց (10 օր),
- Դասընթացներ Լեհաստանի առաջատար բուհերում՝ Վարշավայում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում (2 կիսամյակ),
- Կիսամյակային և դիպլոմային աշխատանքների պատրաստում,
- Չորս ինտեգրացիոն հանդիպումներ՝ բոլոր կրթաթոշակառուների մասնակցությամբ,
- Աշխատանքային ստաժ (2 շաբաթ)՝
- Ծրագրի հանդիսավոր փակում և դիպլոմների հանձնման արարողություն (2016 թ․հունիսի վերջին):
ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
Լեյն Կիրկլանդը (1922-1999), ամերիկյան արհմիությունների (AFL-CIO) բազմամյա առաջնորդ, Լեհ-Ամերիկյան Ձեռնարկատիրության Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ: 80-ական թվականներին, իր մասնակցությամբ և հեղինակությամբ, աջակցում էր լեհական «Սոլիդարնոստ» շարժմանը: Հասկանում և սատարում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նաև այլ ժողովուրդների ազատության և ժողովրդավարության ձգտումները: Պարգևատրվել է բարձրագույն պարգևներով. Այդ թվում՝ ամերիկյան «Ազատության Մեդալով» և լեհական «Սպիտակ Արծվի Շքանշանով»:
Բեռնել ծրագրի հայերեն նկարագրությունը:
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ՝
Կրթություն հանուն ժողովրդավարության հիմնադրամ
Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիր
Հոժա փողոց 59, բն. 1ա, 00-681 Վարշավա
Էլ. հասցեն՝ kirkland@kirkland.edu.pl
Աղբյուրը` youthcanal.do.am