ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Նաիրա Առուշանյանին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում անսահման սեր և երջանկություն, նորանոր հաջողություններ կյանքի բոլոր բնագավառներում:
Հայտարարություններ
Օրենսդրական հաստատությունների մասնագետների ծրագիր
- ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
- կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
- ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ
- ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու:
|
|
|
|
|
|
|
Աղբյուրը` armacad.blogspot.com
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործնական մեկնաբանություններն առցանց
www.e-lawyer.am տվյալների էլեկտրոնային բազան «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» (ELL PARTNERSHIP) իրավաբանական գրասենյակի հերթական նախագծերից մեկն է, որը նպատակ ունի էլեկտրոնային բազաների միջոցով մասնագիտական լսարանին ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության առավել կարևոր իրավական ակտերի առանձին նորմերի գործնական մեկնաբանությունները՝ հիմնված ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների վրա:
ՉԻՆԱՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Ասիական կենտրոն» բաժինը հայտարարում է սկսնակների համար չինարենի անվճար դասընթացի մեկնարկի մասին:
Տևողությունը կլինի 2 ամիս:
Գրանցվել կարող են բոլոր ցանկացողները:
Գրանցման վերջնաժամկետը` 2014թ. մարտի 31:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի թիվ 21 գրադարան-մասնաճյուղում` որպես ընթերցող (անձնագիր կամ ծննդյան վկայական, 1 լուսանկար` 3×4 չափսի) և լրացնել գրանցման հայտ (այն կարող եք գտնել հետևյալ էլ. հղմամբ կամ «Ասիական կենտրոն» բաժնում):
Անչափահաս ընթերցողները առաջին անգամ գրադարան պետք է այցելեն ծնողներից որևէ մեկի ուղեկցությամբ:
Սկիզբ՝ 17/03/2014
Ավարտ՝ 31/03/2014
№21 Գրադարան–մասնաճյուղ – Ասիական Կենտրոն
ք. Երևան, 0019, Բաղրամյան 20/5
Հեռ.՝ (010) 580-173; (077) 892-829
Էլ. փոստ՝ asiancenteryerevan@gmail.com
www.facebook.com/
Աղբյուրը` armscoop.com
ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան կայցելի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հունաստանի դեսպան Իոաննիս Թայիսը, Շվեդիայի թագավորության գործերի հավատարմատար Մարտինա Քուիքը, ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը և պատվիրակության աշխատակից Բեն Քենարդը ԵՄ պատվիրակության մարզային այցերի շրջանակներում մարտի 28-ին ժամանելու է Իջևան:
Այցի ընթացքում դեսպան Հրիսթեան հանդիպելու է Տավուշի մարզպետի, Իջևանի քաղաքապետի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ:
Ժամը 14:00-ին դեսպանը հանդիպելու է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ՝ ՀՀ-ում ԵՄ գործունեության և Արևելյան գործընկերության մասին մեկ ժամ տևողությամբ դասախոսություն կարդալու, ներկաների հարցերին պատասխանելու նպատակով:
Դասախոսությունը կլինի անգլերեն լեզվով: Հայերեն թարգմանությունը կապահովի պատվիրակությունը, որը նաև բոլոր ցանկացողներին կտրամադրի Եվրամիության մասին գրականություն: