Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ՄԽԿ/ IPS) 2017» ծրագիրը Հայաստանի բուհերի շրջանավարտների համար

Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ աղջիկների ու տղաների համար, ովքեր մտադիր են ծրագրի ավարտից հետո վերադառնալ հայրենիք և ակտիվորեն ու պատասխանատվության զգացումով մասնակցել նրա ժողովրդավարական ապագայի կերտմանը:

Ծրագիրը տևում է 2017թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2016Թ․ ՀՈՒԼԻՍԻ 31-Ն Է։

Ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, կարող եք գտնել տեղեկատվական թերթիկում։

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, հավակնորդներին անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։

Ծրագրով հետաքրքրվող հավակնորդները կարող են կապ հաստատել դեսպանության հետ՝ դիմելով պարոն Ռայներ Վիլքեին կամ տիկին Գոհար Մկրտչյանին։

Աղբյուրը` www.bundestag.de/ips
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

2016թ. հունիսի 29-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության կամավոր Ժուլիեն Լըկուտուղիեի հետ:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Ներկա էին օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Հանդիպման նպատակն էր նշված մասնագիտության ուսանողներին կրթաթոշակներ հանձնելը:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Ժուլիեն Լըկուտուղիեն հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների երկրորդ կիսամյակի կրթաթոշակները և դրամական պարգևներ նույն մասնագիտության՝ անվճար հիմունքներով սովորող երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսի ուսանողուհիներ Ժաննա Ղալթախչյանին, Իրինա Աղաբեկյանին, Հեղինե Մխիթարյանին, Սերինե Մատինյանին և Մերի Գասպարյանին:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Հանդիպման  վերջում  երիտասարդ  կամավորն  ամփոփեց  իր  մեկ  տարվա կատարած աշխատանքը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Հնչեց շնորհակալական խոսք ուսանողների և դասախոսների կողմից:   

Մրցույթ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի պատասխանատուի թափուր պաշտոնի համար

 Թափուր աշխատատեղեր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է բաց մրցույթ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի պատասխանատուի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 Աշխատանքի տեսակը՝  հիմնական

Աշխատանքի նկարագրությունը՝ կազմակերպել մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերի և շրջանավարտների որակի վերաբերյալ տեղեկատվության տարածումը, նպաստել տարածաշրջանի ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների հետ կապի զարգացմանը, աշխատանքային շուկայում մասնաճյուղի շրջանավարտների մրցունակության աճին և աշխատանքի տեղավորմանը, ապահովել շրջանավարտների և մասնաճյուղի միջև մշտական կապը և համագործակցությունը

 Պահանջվող կրթությունը՝  բարձրագույն

Պահանջվող որակավորումները՝

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • համակարգչից օգտվելու բավարար հմտություններ (MC office, Windows, Internet ),
  • բարձրագույն կրթության համակարգը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • աշխատանքի (թիմային) կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն և փորձ, էթիկայի կանոնների իմացություն:

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  • ինքնակենսագրություն,
  • անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմ, իսկ արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, և դրանց պատճենները,
  • կենտրոնի եռամյա զարգացման և հայեցակարգային ծրագրի հիմնադրույթների բանավոր ներկայացում,
  • մոտիվացիոն նամակ (1 էջի սահմաններում):

 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 15-ը:

 Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման բաժին կամ ուղարկել natella.gri@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 091-68-42-50 հեռախոսահամարով:

«ԲԱԶԵ–2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակցության հրավեր

«ԲԱԶԵ–2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակցության հրավեր

Սիրելի՛ ուսանողներ, օգոստոսի 15-21-ը Ծաղկաձորում անց է կացվելու «ԲԱԶԵ–2016» համահայկական երիտասարդական հավաքը:

Այս տարի «Տավուշ» ջոկատը հանդես կգա կարմիր ճակատում: Մրցումները տեղի կունենան հետևյալ սպորտաձևերով՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, բրեյն ռինգ։

Մասնակցության համար կարող եք դիմել ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոն (հասցե՝  ք. Իջևան, Անկախության 9, հեռ.՝  026340123) կամ գրել ֆեյսբուքյան համապատասխան էջին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 10․07․2016թ.: 

«ԵՊՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 2016»

«ԵՊՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 2016»

Սիրելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ուսանողների շրջանում մարտական պատրաստության վիճակի և ռազմական գիտելիքների զարգացման նպատակով կանցկացվի «ԵՊՀ ռազմական ճամբար 2016» ծրագիրը, որը տեղի կունենա հուլիսի 12-19-ը Արցախում՝ վրանային պայմաններում:

Ռազմական ճամբարի շրջանակներում ԵՊՀ ուսանողներից, ինչպես նաև Արցախի և Ջավախքի ուսանողներից կազմված ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների միջև մրցակցային սկզբունքով կանցկացվեն ռազմագիտական տեսական և գործնական պարապմունքներ, ինտելեկտուալ, մարզամշակութային մրցումներ, թեմատիկ դասախոսություններ, թիմային աշխատանքներ, սեմինար-քննարկումներ, արշավներ և ուխտագնացություններ դեպի Արցախի սրբավայրեր (Սբ. Կատարո վանք, Ամարաս, Տնջրի ծառ, Մելիք Եգանյանների ապարանք), ինչպես նաև այցելություններ զորամասեր, հրաձգարաններ և այլն:

Ռազմական ճամբարին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հունիսի 25-ը ներառյալ լրացնեն մասնակցության հայտը և ուղարկեն stud-dep@ysu.am էլ. փոստի հասցեին:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ
Հեռ.՝ (+374 60) 710191, (+374 60) 710192
էլ. փոստ՝ stud-dep@ysu.am
Ֆեյսբուքի էջ՝ www.facebook.com

Աղբյուրը՝ http://ysu.am