Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության ընդլայնված նիստում

2015թ. օգոստոսի 28-ի ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության ընդլայնված նիստում

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական, ուսումնաաօժանդակ, վարչական և տնտեսական անձնակազմի ներկայացուցիչները:

Նիստում քննարկվեցին 2015-2016 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների` ժամատախտակի, դասատախտակների, աշխատանքային պլանների, ամբիոնային ծանրաբեռնվածության, պորտֆոլիոների (առարկայական փաթեթների) առկայության, բուհի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ մի շարք հարցեր:

Տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց նաև ԵՊՀ ԻՄ-ում գործող և նոր մասնագիտությունների հեռանկարների հարցը, նշեց, որ մասնաճյուղում այս տարի առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություննների նվազագույն շեմը հաղթահարել է 164 դիմորդ:

Մասնաճյուղի աշխատակիցներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ` տնօրենը նրանց մաղթեց եռանդուն աշխատանք, ուժերի լարում` բուհի հիմնական առաքելությունն իրականացնելու, անհրաժեշտ գիտելիքներով ու կարողություններով օժտված` բակալավրի որակավորումով մասնագետներ պատրաստելու գործում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Նախարարին դիմավորեցին Տավուշի մարզպետ Հ.Աբովյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Պարոն Աշոտյանը մասնակցեց իր այցելության պատվին կազմակերպված` Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսին և մասնաճյուղի դասախոսների հեղինակած գրքերի ցուցադրությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարի հետ անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղում իրականացվող առկա և հեռակա ուսուցման, գործող մասնագիտությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

2015թ. օգոստոսի 2-13-ը Երևանում կայացան Համահայկական 6-րդ ամառային խաղերը, որոնցում ընդգրկված էին աշխարհի 165 երկրների 6350-ից ավելի մեր հայրենակիցներ` 17 թիմային մարզաձևերում (ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, լողափնյա վոլեյբոլ, բազկամարտ, գոլֆ, հանդբոլ, սպորտային պարեր, հրաձգություն, հեծանվասպորտ):

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

Համահայկական 6-րդ խաղերում` «Բադմինթոն» մարզաձևում, Իջևան քաղաքը պատվով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ, փետրագնդակի միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Սովետական միության (1980թ.), Եվրոպայի չեմպիոն (Գերմանիա, 1980թ.), Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն (Ֆրանսիա, 1981թ.), Համահայկական 5-րդ խաղերի ոսկե մեդալակիր (2011թ.) Վարդիթեր Գուրգենի Պողոսյանը:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

«Բադմինթոն» մարզաձևում մրցապայքարի մեջ էր մտել ընդհանուր թվով 16 զույգ:
Միջազգային կարգի սպորտի վարպետ Վ.Պողոսյանին զուգախաղում ընկերակցեց նրա եղբոր դուստրը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն Լիլիթ Պողոսյանը:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

Հաղթելով 3 զույգի՝ Վարդիթեր և Լիլիթ Պողոսյանները դուրս եկան եզրափակիչ:
2:0 հաշվով առավելության հասնելով Երևան քաղաքը ներկայացնող Մարիետա Միկոյան և Քնարիկ Մարգարյան զույգի նկատմամբ` նրանք գրավեցին առաջին տեղը:

Չեմպիոնները պարգևատրվեցին ոսկե մեդալով և դիպլոմով:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր վաստակավոր աշխատակցուհուն` մաղթելով նորանոր հաջողություններ, առավել մեծ բարձունքների նվաճումներ:

Ընթացքի մեջ է «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի արտադրական պրակտիկան

2015թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 25-ը անց է կացվում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի արտադրական պրակտիկան, որը ղեկավարում է Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը:

Պրակտիկան իրականացվում է Տավուշի և Լոռու մարզերի տարբեր կառույցներում` ՀՀ Տավուշի մարզպետարանում, ՀՀ ԿԲ-ի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում, բանկային, հարկային կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, «Օրանժ հիմնադրամ»-ում:

Ընթացքի մեջ է «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության  երրորդ կուրսի արտադրական պրակտիկան

Պրակտիկայի հիմնական նպատակն է խորացնել ուսանողների մասնագիտական հմտությունները հաշվապահական հաշվառման, ֆինանսական շուկաների, բիզնեսի գնահատման, գնագոյացման, ապահովագրության, բանկային գործի, տեղեկատվության կուտակման և վերլուծության ոլորտներում:

Պրակտիկան անցկացվում է 4-5 հոգուց կազմված ուսանողական խմբերով:

Ընթացքի մեջ է «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության  երրորդ կուրսի արտադրական պրակտիկան

Յուրաքանչյուր խումբ ծանոթանում է տվյալ կազմակերպության ստորաբաժանումների գործառույթների հետ և իրականացնում որոշակի աշխատանքներ` լրացնում փաստաթղթեր, կատարում գործարքներ, հաշվարկներ և վերլուծություններ:

Ընթացքի մեջ է «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության  երրորդ կուրսի արտադրական պրակտիկան

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

2015թ. հուլիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի (հեռակա ուսուցման 188) և մագիստրատուրայի (առկա ուսուցման` Կիրառական արվեստի ֆակուլտետի 4) շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, հյուրեր:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

Դիպլոմ ստանալու կապակցությամբ 2015թ. շրջանավարտներին շնորհավորեց տնօրեն Սամվել Առաքելյանը` նրանց մաղթելով բարի երթ, մեծ հաջողություններ կյանքում և աշխատանքում, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելով նրանց ընտանիքներին, ծնողներին, հարազատներին: Իր խոսքում տնօրենը նաև ընդգծեց, որ սրանով բուհի և շրջանավարտների միջև կապը չի խզվելու, մասնաճյուղը պատրաստ է համագործակցելու իր շրջանավարտների հետ, անվճար տրամադրելու ցանկացած խորհրդատվություն կամ այլ տիպի օժանդակություն, անցկացնելու վերապատրաստման դասընթացներ և այլն:

Ելույթ ունեցան նաև Հեռակա ուսուցման բաժնի շրջանավարտները` հինգ տարիների տքնաջան աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնելով մասնաճյուղի և հատկապես Հեռակա ուսուցման բաժնի վարչական անձնակազմի ներկայացուցիչներին, իրենց սիրելի դասախոսներին, ուսումնական խորհրդատուներին, այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նրանց մասնագիտական կայացման գործում:

Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ