Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մեր մայրենի լեզուն ազգային վարձն է, ազգային պարտեզի վարդն է. առանց նրա մենք չունենք հրապույր: Առանց մայրենի լեզվի մենք մեռած ենք»

2016թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված դաս, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը:

«Մեր մայրենի լեզուն ազգային վարձն է, ազգային պարտեզի վարդն է. առանց նրա մենք չունենք հրապույր: Առանց մայրենի լեզվի մենք մեռած ենք»

«Մեր ժառանգության մեծագույն գանձի» մասին ներածական խոսքով հանդես եկավ Ա.Սարհատյանը՝ հուզական անմիջականությամբ և լեզվական նուրբ զգացողությամբ ներկայացնելով լեզվի անփոխարինելի դերն ու նշանակությունը մարդու կյանքում.

«Ի՞նչ է լեզուն… Լեզուն մեր գոյությունն է, մեր էությունը, մեր մտքերն արտացոլող կախարդական բանալին, մեզ տրված աստվածային պարգևը…

Լեզուն մեր առաջին թոթովանքն է, մեր արտասանած առաջին բառերը, մեր ապրած բոլոր զգացումները…

Լեզուն մեր սերն է, սիրո անուշ շշուկների վերածված մեր առաջին խոստովանությունը, մեր ասված ու չասված թաքուն մտքերը…

Լեզուն մեր կարոտի կանչն է, մեր սպասման թախիծը, հանդիպման երջանկությունը…

Լեզուն մեր ապրած տառապանքն է, մեր ցավի ու հիասթափության արձագանքը, մեր վշտի մորմոքն ու մեր անբառ արցունքները…

Լեզուն մեր սերն է հայրենիքի հանդեպ, մեր բնության հանդեպ, արևի, ծառ ու ծաղկի հանդեպ…

Լեզուն մեր հայացքի խորունկ խորհուրդն է, ասված ու չասված խոսքերը, մեր երազանքը, մեր կյանքը…

Լեզուն հենց մենք ենք…»:

Դասախոսին հաջորդեցին ուսանողները, որոնք հանդես եկան մայրենի լեզուն անաղարտ պահելու կոչով, որ շատ կարևոր է մեր օրերում, երբ հաճախ աղավաղվում, խեղաթյուրվում է մեր մայրենին: Մինչդեռ, ինչպես մեծն Սևակը կասեր, լեզուն որբի գլուխ չէ, որի վրա վարսավիրություն են սովորում…

Ուսանողներին իրենց սրտառուչ խոսքով, գեղարվեստական գրականությունից (չափածո և արձակ) մեջբերված հյութեղ օրինակներով գնահատեցին մայրենին, վերհանեցին նրա՝ որպես ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստի, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմի արժանիքները:

 

 

Դպրոցականների օլիմպիադա

Դպրոցականների օլիմպիադա

 

2016թ. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան նախատեսվում է անցկացնել 2 փուլով:

2016թ. մարտի 6-ին՝ ժ.11:00-ին, ԵՊՀում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

Ս.թ. մարտի 27-ին՝ ժ.11:00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական հետևյալ առարկաների գծով`

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն      աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք,
  • հայ եկեղեցու պատմություն:

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:

Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

 Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին՝ հեռ. 096-987-654, 096-557-556, e-mail: vahanagha@yandex.ru:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժ.15:00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը տոնեց իր հիմնադրման երկու տարին

2016թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը տոնեց իր հիմնադրման երկու տարին:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը տոնեց իր հիմնադրման երկու տարին

«Տավուշ» ակումբի գործունեությունը նպատակաուղղված է բարձրացնելու ուսանողների, տարածաշրջանի երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին, նպաստելու նրանց հասարակական գործունեության ակտիվացմանը:

Ակումբն ակտիվորեն համագործակցում է ԵԿՄ վարչության, ՀՀ ԶՈՒ ՊՆ տարբեր զորամասերի, ԵՊՀ-ի «Վարդանանք» ակումբի, մարզում առկա հասարակական կազմակերպությունների, դպրոցների, ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի հետ:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Այս երկու տարիների ընթացքում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը կազմակերպել է բուհի, քաղաքի և մարզի մասշտաբով տարբեր միջոցառումներ, այցելություններ զորամասեր, ուխտագնացություններ տարբեր պատմամշակութային վայրեր, ակցիաներ, թրեյնինգներ, սեմինարներ, էքսկուրսիաներ և այլն:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Ակումբի հիմնադրման երկրորդ տարեդարձի կապակցությամբ տավուշցիները կազմակերպել էին խորհրդանշական միջոցառում, որի ընթացքում համալսարանականներին ներկայացրին իրենց գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, անդրադարձան այս երկու տարվա ընթացքում իրենց նախաձեռնած հիշարժան միջոցառումներին, կայացած նշանակալի իրադարձություններին:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը տոնեց իր հիմնադրման երկու տարին

Նրանք համալսարանականներին նվիրեցին փուչիկներ, ստացան ջերմ շնորհավորանքներ ու երկարատև գործունեության մաղթանքներ:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը տոնեց իր հիմնադրման երկու տարին

Ակուբականներից յուրաքանչյուրը ՀՀ դրոշի գույներով իր «հետք»-ը թողեց թղթի վրա, որը կհամալրեն գալիք ակումբակաները:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը տոնեց իր հիմնադրման երկու տարին

 

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը տոնեց իր հիմնադրման երկու տարին

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի  մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր երկարամյա աշխատակցուհի Անահիտ Հակոբյանի ծննդյան 55-ամյակը, մաղթում աշխատանքային անխաթար գործունեություն, առողջություն, երջանկություն, հաջողություններ կյանքում:

Մեր շրջանավարտների համար աշխատանքի լավ հնարավորություն

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա  հանդիպում «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի  հավաքագրման և ընտրության գծով տնօրեն Թենի Ավագյանի, տեղավորման և կառավարության հետ կապերի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ:

Նրանք կներկայացնեն  «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

«Կրթություն Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների որպես ուսուցիչներ և այնուհետև 2 տարով գործուղում նրանց Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։

«Կրթություն Հայաստան»-ը կազմում է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասը, իսկ վերջինս ունի արդեն 25 տարվա փորձ և ավելի քան 38 անդամ կազմակերպություն, որոնք բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։

«Կրթություն Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը հետևյալ հղումով՝ http://teachforarmenia.org/hy/apply/:  

Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://teachforarmenia.org/hy/: