Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ՈՒԳԸ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ԵՊՀ Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազ­­­մա­կեր­պում է 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի առաջին հան­րա­պե­տու­թյան հիմնադրման 100-ամյա­կին: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երի­տա­սարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն է ընձեռում ակադեմիական լսարանին ներ­կա­յաց­նելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գի­տա­կան աշ­­խատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաս­տանի և ար­­տերկրի երիտասարդ հետա­զո­տող­ների հետ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտա­կան հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմ­նախնդիր­ների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թ. փետրվարի 28-ը լրացնել առցանց հայտա­դի­մու­մը, իսկ զեկուցման սեղմագիրը[1] (200-300 բառ)՝ ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ sss@ysu.am:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդ­­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2018 թ. մարտի 15-ը:

 

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պա­րա­­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:

Հայտարարության տեղեկատվական թերթիկը հասանելի է այստեղ:

 


[1] Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավե­լի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղե­կաց­նում այլ նախընտ­րու­թյան մասին:

Աղբյուրը` http://www.ysu.am

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

2018թ. փետրվարի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի ընկերական հանդիպում, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը (դասախոսներ Պ.Կարապետյանը և Ն.Ղարիբյանը):  

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

 Հանդիպեցին մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»  մասնագիտության 1-ին և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հավաքական («Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների 2-րդ կուրսերի) թիմերը:

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

Վոլեյբոլի ընկերական հանդիպումը կայացավ 4 խաղափուլով:

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

Համառ պայքարից հետո 4:1 հաշվով հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հավաքական թիմը:

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

Ենոքավանի զարգացման հիմնադրամը փնտրում է զարգացման ծրագրերի օգնական

Ենոքավանի զարգացման հիմնադրամը փնտրում է  զարգացման ծրագրերի օգնական

Հարգելի՛ շրջանավարտներ, Ենոքավանի զարգացման հիմնադրամը փնտրում է ակտիվ, աշխատասեր, պատասխանատու ու բացահայտումներ սիրող աշխատակցի:

Աշխատակիցն  ունենալու է պատասխանատվության 2 հիմնական ուղղություն.

1. Տուրիզմի զարգացում` որպես զբոսաշրջային ինֆորմացիոն կենտրոնի աշխատակից.

  • Ինֆորմացիայի տրամադրում կենտրոնի այցելուներին անձնապես, ինչպես նաև հեռախոսով և էլ.նամակներով,
  • Ինֆորմացիայի հավաքագրում Ենոքավանի և հարակից շրջանների վերաբերյալ,
  • Շարունակական կապ շրջանի գործող տուրիստական կենտրոնների հետ,
  • Այցելուների մասին տեղեկության հավաքագրում:

2. Համայնքային զարգացման ծրագրեր մշակման ուղղությամբ օգնություն.

  • Գրանտային ծրագրերի մշակում,
  • Աջակցություն գործող ծրագրերի իրականացմանը,
  • Տեղեկատվության հավաքագրում:

Պարտադիր պահանջներ են ՝  

  • Բարձրագույն կրթություն,
  • Անգլերենով և ռուսերենով ազատ հաղորդակցվելու ունակություն` բանավոր և գրավոր,
  • Համակարգչային ծրագրերի`մասնավորապես Microsoft office (Word, Excel, Power Point) լավ իմացություն,
  • Լավ կազմակերպչական հմտություններ,
  • Վերլուծական մտածելակերպ,
  • Բանակցելու և ազատ հաղորդակցվելու ունակություն:

Ցանկալի է՝

  • Կառավարման, զբոսաշրջության բնագավառում կրթություն կամ աշխատանքային փորձ,
  • Գրանտային ծրագրերի հետ աշխատելու փորձ,
  • Պահանջվող անձնական որակներ,
  • Մարդկանց հետ շփվելու ունակություն,
  • Աշխատասիրություն և կարգապահություն,
  • Նախաձեռնող անձնավորություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում և առանձին աշխատելու ունակություն:

Պայմանները

Մինչև աշխատանքի անցնելը անց է կացվելու դասընթաց-վերապատրաստում:

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00` մեկ ժամ ընդմիջումով:

Աշխատանքի վայրը` Ենոքավան:

Ինչպես դիմել

Մինչև փետրվարի 28-ը ուղարկել CV-ն shrjanavartysuib@gmail.com հասցեին` վերնագրում նշելով պաշտոնը:

Վոլեյբոլի միջֆակուլտետային առաջնության հրավեր

 Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2018թ. մարտի 1-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի միջֆակուլտետային առաջնություն, որին կարող են մասնակցել բուհի բոլոր ուսանողները:

Մասնակցելու համար մինչև փետրվարի  28ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Գիրք նվիրելու օրվան և Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված միջոցառման հրավեր

Գիրք նվիրելու օրվան և Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված միջոցառման հրավեր

Սիրելի՛ համալսարանականներ, 2018թ. փետրվարի 19-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա Գիրք նվիրելու օրվան և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է մասնաճյուղի գրադարանի և ուսանողական կառույցների համատեղ ջանքերով:

Միջոցառման ժամանակ կներկայացվի Հովհ. Թումանյանի գրական ժառանգությունը, կընթերցվեն նրա ստեղծագործություններից:

Մասնաճյուղի գրադարանը գրքեր կնվիրի ընթացիկ ուստարվա առավել ակտիվ ընթերցողներին, ինչպես նաև գրքերի վերաբերյալ վիկտորինային ճիշտ պատասխաններ տվողներին:

Բոլոր ցանկացողները կարող են իրենց հետ բերել գրքեր և նվիրել միմյանց կամ գրադարանին:

 

ԵՊՀ ԻՄ-ի գրադարան