Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Արեն Աղաբեկի Միրզոյան

Արեն Միրզոյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում:

2007-2016 թթ. սովորել է Ակնաղբյուրի հիմնական դպրոցում:

2019 թ.-ին ավարտել է Իջևանի ավագ դպրոցը:

Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը:

2020թ. հունվարին զորակոչվել է հայոց բանակ, ծառայության է անցել Արցախի Հանրապետությունում:

2020թ. նոյեմբերի 3-ին հերոսի մահով ընկել է Կարմիր շուկա կոչված տարածքում:

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Արամ Վազգենի Ղուլարյան

Արամ Ղուլարյանը ծնվել է 1992թ. օգոստոսի 12-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Արամ Վազգենի Ղուլարյանը սովորել է Իջևանի թիվ 5 դպրոցը:

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2013 թվականին, մեկնել է ՀՀ ՊՆ բանակ՝ 2 տարի ժամկետային զինծառայության հայրենիքի պարտքը կատարելու:

Զինծառայությունն ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում՝ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությամբ:

2016թ. նոյեմբերի 29-ից աշխատել է ՀՀ ՊՆ 51191 զորամասում կրտսեր սերժանտ կոչումով՝ 2-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 3-րդ հրաձգային ջոկի նռնակաձիգ:

2017թ. հուլիսի 22-ից մասնակցել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սպաների որակավորման բարձրացման դասընթացներին, ստացել լեյտենանտի կոչում:

2017թ. հոկտեմբերի 3-ին նշանակվել է 3-րդ հրաձգային գումարտակի դասակի հրամանատար: Նույն զորամասում 2019թ. սեպտեմբերի 16-ին ավագ լեյտենանտի կոչումով նշանակվել է ԴԴ ԴՀ – Հետախ. պետ պաշտոնում:

Վերադաս հրամանատարության կողմից ստացել է բազմաթիվ խրախուսանքներ՝ պատվոգրեր, դրամական միանվագ գումար, շնորհակալական պատվոգրեր:

2020թ. հոկտեմբերի 19-ին Արցախում ընթացող մարտական գործողությունների ժամանակ առաջադրանքներ կատարելիս եղել է հմուտ, նախաձեռնող: Համարձակ գործողությունների և երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների ընթացքում դարձավ հավերժի ճամփորդ:

Մենք ձեզ բացակա չենք դնի

Վերջին մարտը

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Դավիթ Էդվարդի Մարտիրոսյան

Դավիթ Մարտիրոսյանը ծնվել է 1986թ. հունվարի 28-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

1993-2003 թթ. սովորել է Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում:

2003 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետը:  

2008թ. ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ «Դիզայն» մասնագիտությամբ, այնուհետև ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Մեհրաբի զորամասում:

Աշխատանքի է ընդունվել «Քարարտ» ՓԲԸ-ում՝ որպես քանդակագործ:

2020 թվականին հերոսի մահով ընկել է Հադրութի տարածքում: