Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոդվածների կանչ. պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 37-րդ գիտական նստաշրջան

Հոդվածների կանչ. պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 37-րդ գիտական նստաշրջան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2016 թ. հուլիսի 1-3-ը կազմակերպում է հերթական` XXXVII գիտական նստաշրջանը: Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: 

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև հունիսի 10-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկենhamosukiasyan@gmail.com էլ. փոստին, կամ էլ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:

Հիմնադրույթների չափորոշիչները

Հիմնադրույթը պետք է պարունակի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman: Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից: Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի:

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 17-րդ համարում:

Աղբյուրը՝ http://armscoop.com

«Եռանկյունի» գրքի շնորհանդես

«Եռանկյունի» գրքի շնորհանդես

2016թ. ապրիլի 4-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա Հեռակա ուսուցման համակարգի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանների «Եռանկյունի» գրքի շնորհանդեսը:

Սիրով հրավիրում ենք:  

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

 

2016թ. ապրիլի 1-ին՝ ժամը 13:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա «Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում ավարտական կուրսերի այն ուսանողների հետ, ովքեր պատրաստվում են իրենց ուսումը շարունակելու մագիստրատուրայում:

Ստորև ներկայացնում ենք քննարկվելիք հարցերի մոտավոր շրջանակը.

  1. Ընդունվելիս ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեիք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, և որքանով արդարացան դրանք:

  2. Բակալավրական կրթության շրջանակներում, ըստ Ձեզ, մասնաճյուղը կարողացավ տալ բավարար գիտելիքներ ու հմտություններ՝ Ձեր մասնագիտությամբ աշխատելու համար:

  3. Գործող գնահատման համակարգը, Ձեր կարծիքով, կարողացա՞վ լիարժեք բացահայտել Ձեր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները:

  4. Որո՞նք են այն շարժառիթները, որոնք Ձեզ մղում են ուսումը շարունակելու մագիստրատուրայում:

  5. Ընդհանրապես ի՞նչ պատկերացում ունեք մագիստրոսական կրթության, նրա նպատակների ու հնարավորությունների մասին:

  6. Ցանկություն ունե՞ք հետագայում զբաղվելու ուսումնագիտական գործունեությամբ:

 

Գիտական խորհրդի նիստ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. ապրիլի 2-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2016-2017 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի բակալավրիատի ուսման վարձավճարների չափերի հաստատում:      
                                                         
  2. 2016-2017 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի քննարկում:
  3. 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի հաստատում:

/Զեկուցող Ս. Ա. Առաքելյան/

  1. ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ի՝ 2014-15 ուստարվա գործունեության մասին:

/Զեկուցող Ա. Մ. Զուրաբյան/

  1. Ընթացիկ հարցեր: