Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մարզային լրագրողների աշխատանքների մրցույթ` «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով

ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում է  մարզային լրագրողների աշխատանքների մրցույթ` «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և  դե-ֆակտո» խորագրով:

Ո՞վքեր կարող են մասնակցել:
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները,  հասարարակական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները։
Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված  լինեն 2013թ մարտի 1-ից  – 2014թ. մարտի 1-ը  ժամանակահատվածում, անդրադառնան Հայաստանի մարզային  քաղաքներում  և  գյուղական համայնքներում  բնակվող կանանց քաղաքական, հասարակական և տնտեսական գործունեությանը, նրանց ձեռքբերումներին ու նվաճումներին, ինչպես նաև   կանանց իրավունքների իրացման հետ կապված  ցանկացած  խնդիրներին ու խոչընդոտներին: Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Մրցանակները
Լավագույն աշխատանքները կարժանանան  մրցանակների, որոնք  սահմանվելու են հետևյալ անվանակարգերում.
Հեռուստատեսային նյութ, Ռադիոնյութ, Տպագիր հոդված, Առցանց հոդված, Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված, Ֆոտոռեպորտաժ
 Նյութերի ներկայացման  վերջնաժամկետը
Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը ՝ 2014 թ. մարտի  1-ն է: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը մարտի 8-ին:
Ժյուրիի կազմը
Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու նյութերում բարձրացված թեմաների հանրային կարևորությունը, տեղեկատվության հավաստիությունն ու նյութերի մատուցման ստեղծագործական ոճը:
Ինչպես դիմել
Նյութերը պետք է ուղարկել  էլեկտրոնային  փոստով ՝  oxfamcompetition@gmail.com հասցեով՝  նշելով  հեղինակի անուն ազգանունը, հեռախոսահամարը,  լրատվամիջոցի կամ կազմակերպության անվանումը: Տպագրված նյութերի դեպքում անհրաժեշտ է նաև  կցել  նյութի սկանավորած տարբերակը։
Մրցույթին ներկայացվող բոլոր  նյութերը  անմիջապես  կտեղադրվեն   հատուկ ստեղծված   բլոգ  էջում՝ oxfamcompetition.blogspot.com: Հաշվի է առնվելու նաև  օգտատերերի հետաքրքրվածությունը նյութի նկատմամբ:
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Պայծառ Հակոբյանի հետ`  (+374 91) 42-81- 98  հեռախոսահամարով կամ գրել  silvihakobyan@mail.ru հասցեով:
Օքսֆամը Հայաստանում  կազմակերպությունը՝  սկսած 1994 թվականից  իրականացնում է  հանրապետության   շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր ` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ:

Մեկնարկել է «Ապագայի Գործակալ» մրցույթի 2-րդ փուլը

Ապահովագրությունը մեր օրերի ամենահեռանկարային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ոլորտի առաջատարն է, որտեղ իրենց կարիերան են սկսել շատ ու շատ երիտասարդներ, ովքեր այսօր դարձել են արհեստավարժ մասնագետներ և պատրաստ են իրենց գիտելիքներով ու փորձով կիսվել Ձեզ հետ, միասին բացահայտել յուրաքանչյուրիդ պոտենցիալը, օգնել Ձեզ ապահովագրության մեջ գտնել անձնական կարիերայի պլանավորման և կայուն եկամուտ ստանալու բանաձևը:

Եվ այսպես, եթե Դուք.

  • ունեք միջին մասնագիտական, բարձրագույն կրթություն կամ դեռ ուսանող եք
  • ունեք բավականաչափ ազատ ժամանակ՝ ակտիվ աշխատանքով զբաղվելու համար

Եվ իհարկե.

  • ակտիվ եք, նախաձեռնող ու նպատակասլաց
  • սիրում եք շփվել մարդկանց հետ և կարողանում եք համոզել նրանց
  • պատրաստ եք նոր մասնագիտություն ձեռք բերել
  • շատ եք ուզում գումար վաստակել
  • ապա եկե՛ք ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, միացեք մեր հզոր թիմին, և Ձեր ցանկությունները դարձրեք իրական…

Իսկ ինչից սկսել.

Մասնակցեք «Ապագայի գործակալ» մրցույթին, ձեռք բերեք համապատասխան գիտելիքներ ու մասնագիտություն, ձևավորեք Ձեր հաճախորդների բազան, ընդլայնեք գործնական կապերի շրջանակները և Ձեր գումարը վաստակեք ինքներդ:

Մեր մասնագետները պատրաստ են Ձեզ ապահովելու որակյալ ուսուցմամբ, նպաստելու անհրաժեշտ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, պատրաստ են սովորեցնելու, թե ինչպես կարելի է կառավարել ազատ ժամանակը և վաստակել մեծ գումարներ ապահովագրության ոլորտում:

Իսկ Դուք պատրա՞ստ եք փորձել Ձեր ուժերը:

Եթե այո, ուրեմն ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. փոստին՝ futureagent@rgs.am

Հարցերի դեպքում զանգահարեք: Հեռ. (010) 59 10 10, ներքին համար 1720

Աղբյուրը` www.rgs.am

«Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ

Ս.թ. մարտի 10-16-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ, «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում կազմակերպում է «Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մրցույթին և ներկայացնելու Ձեր աշխատանքները` հետաքրքրաշարժ լուսանկարներ, նկարներ, քանդակներ, ձեռքի աշխատանքներ և այլն, որոնք արվեստի միջոցով ներկայացնում են մարդու նյարդային համակարգի և ուղեղի գործունեությունը, նյարդային համակարգի հիվանդությունները (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ և այլն) և այն ամենը, ինչ կապված է նյարդաբանության հետ:

Մասնակից աշխատանքները ս.թ. մարտի 10-16 կցուցադրվեն ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքում: Հաղթողները որոշվելու են ցուցահանդեսի այցելուների և ժյուրիի քվեարկության արդյունքներով: Հաղթողներին սպասվում են արժեքավոր մրցանակներ:

Մասնակցության համար խնդրում ենք գրել Ձեր անունը և  ազգանունը և հեռախոսահամարը yba.ngo@hotmail.com հասցեին: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 5-ն է.:

«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավ է, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ ուղղված ուղեղի հետազոտությունների և նյարդաբանության ձեռքբերումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցույթը իրականացվում է «Դանա» հիմնադրամի և Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի աջակցությամբ:

Աղբյուրը` http://armscoop.com

Շախմատի առաջնություն

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը փետրվարի 20-ին` ժամը 14:30-ին, բոլոր շախմատասեր երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Շախմատի առաջնության»:

Առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան պատվոգրեր, մեդալներ և հուշանվերներ:

Հայտերն ընդունվում են ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում (հասցե՝ ք. Իջևան, Անկախության 9 (նախկին Ջրմուղկոյուղու հարևանությամբ) կամ էլ. փոստով՝ hehtavush@gmail.com:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը:

2014 թվականի II եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2014 թվականի երկրորդ եռամսյակի հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ:

Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Ա», «Բ» «Գ» և «Դ» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի մարտի 9-ը ներառյալ:

Ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան ներկայացման վերջնաժամկետից 40 օր հետո:

Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ինչպես նաև ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ ներկայացված ծրագրերը հետ կվերադարձվեն հայտատուներին:

Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից: 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք Սիսիան քաղաքում կազմակերպվող ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ ևս կկիրառվի 1.1 գործակից:

Ծրագրի նախահաշիվը կազմելիս անհրաժեշտ է ոչ միայն լրացնել առցանց բաժինը, այլ նաև կցել ներկայացվող ձևը` լրացնելով unicode տառատեսակով:

Նախահաշիվը կազմելիս պետք է առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 13 հուլիսի 2013 թվականի N 573-Ա հրամանով (http://gnumner.am/download/50810.html)  սահմանված նորմերով:

Հատուկ հիշեցում՝ ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ ծախսեր
Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն սահմանված ձևի (կցվում է):

Ծրագրային հայտերի լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, հեռ. (077) 10-45-47:

ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.

1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:

2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Ուղևորության» և «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:

3. Հատուկ ծրագեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու, ինչպես նաև մեծածավալ ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 2 միլիոն դրամից մինչև 15 միլիոն դրամ: