Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողով՝ «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» խորագրով

conferance

2017 թ. հոկտեմբերի 30-31-ը Երևանի պետական համալսարանի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տանը տեղի է ունենալու «Էներգախնայողության և էներգաարդյունավետության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 5-ն ուղարկել զեկուցման թեզիսը։ Թեզիսները հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում։ Թեզիսից զատ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վերջնական աշխատանքը՝ էլեկտրոնային տարբերակով։

Աշխատանքների ձևավորման համար սահմանված են հետևյալ պահանջները.

Հոդվածի համակարգչային շարվածքը` Word-97-2003 ծրագրով:

Ծավալը` թեզիսների համար 2 էջ, իսկ վերջնական աշխատանքի համար՝ 7 էջ,
Էջի ֆորմատը` A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից` 18 մմ, վերևից` 18 մմ, աջից` 18 մմ, ներքևից` 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն` Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն` Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 11 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, դասախոս, գիտաշխատող, գիտությունների թեկնածու): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլ. փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիրեն. տրվում են տողատակում` 8pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած ինֆորմացիայի էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Աշխատանքները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ vmarukhyan@yahoo.com

 Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին

2017թ. սեպտեմբերի 14-ին  «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության կողմից կրթաթոշակ փոխանցվեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի քանի ուսանողուհիների՝ Անի Ամիրաղյանին, Անի Չոբանյանին, Վարդուհի Առաքելյանին (IV կուրս) և Սյուզաննա Պետրոսյանին (2017թ. շրջանավարտ):

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության ներկայացուցիչներ Պոլետ Կուտանտը (ծագումով հայ) և Բեռնար Կուտանտը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

2012-2013 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, 2014թ.` 13 ուսանողների, 2015թ. 100-ական եվրո կրթաթոշակ  է հատկացրել «ՖԼԳ» մասնագիտության 9 (3-րդ կուրսի 3 և 2-րդ կուրսի 6) ուսանողների, 100 եվրո «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին՝ որևէ մշակութային կոթող տուրիստական այց կատարելու նպատակով, 300 եվրո Օտար լեզուների ամբիոնին՝ «ՖԼԳ» մասնագիտության ուսանողների հետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, 2016թ. տրամադրել է կրթաթոշակ չորրորդ կուրսի ուսանողներին և  դրամական պարգևներ նույն մասնագիտության՝ անվճար հիմունքներով սովորող II-IV կուրսի 5 ուսանողուհիների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

 

 

 

Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ

Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ

ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է հետազոտական, նորարական, կիրառական աշխատանքների մրցույթ հետևյալ ուղղություններով.

1. ՀՀ, ԱՊՀ և Եվրասիական ինտեգրման գործընթացներ (նպատակը, մարտահրավերները և զարգացման հեռանկարներ),
2. Տարածաշրջանի երկրների փոփոխվող քաղաքականությունը Անդրկովկասի վերաբերյալ և Հայաստանի հնարավոր արձագանքի,
3. Հայաստանի անվտանգային նոր մարտահրավերներ և դրանց հնարավոր լուծման ուղիները,
4. Հայաստանի և ՀԱՊԿ անդամակցող երկրների ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Աշխատանքի կառուցվածքի պարտադիր պայմանները
1. Վերնագիրը պետք է համապատասխանի աշխատանքի բովանդակությանը,
2. Հիմնավորվի տվյալ հետազոտության արդիականությունը
3. Աշխատանքում պետք է ձևակերպված լինեն իրատեսական նպատակը, խնդիրները և առաջարկները,
4. Աշխատանքը պետք է ունենա հիմնավորված արդյունքներ և կիրառական նշանակություն

  • Արդիական և նորարարական գաղափարներով 3 լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով (առաջին մրցանակ՝ 200.000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 150. 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 100. 000 դրամ)
  • Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ աշխատանքային խմբեր բուհերից կամ գիտակրթական և հետազոտական կառույցներից։ Առաջարկություններն ընդունվում են հայերեն կամ անգլերեն և ռուսերեն լեզուներով
  • Աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 6 էջը (2 սմ լուսանցքային կողմերով, A4 ձևաչափով, 1,5 տողամեջ հեռավորությամբ, 12 չափի Unicode տառատեսակով, օրինակ՝ «Sylfaen»՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը «Times New Roman»)
  • Ներկայացվող առաջարկին հարկավոր է կցել նաև մասնակցի (մասնակիցների) համառոտ ինքնակենսագրությունը (CV) (ոչ ավել քան 2 էջ) և ուղարկել armeniacis.institute@gmail.com հասցեին՝ մինչև 2017թ. նոյեմբերի 20-ը ներառյալ

 

Մրցույթ ուսանողների համար (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) հետևյալ ուղղություններով. 

  • ՀՀ, ԱՊՀ և Եվրասիական ինտեգրման գործընթացներ (նպատակը, մարտահրավերները և զարգացման հեռանկարներ),
  • Տարածաշրջանի երկրների փոփոխվող քաղաքականությունը Անդրկովկասի վերաբերյալ և Հայաստանի հնարավոր արձագանքի,
  • Հայաստանի անվտանգային նոր մարտահրավերներ և դրանց հնարավոր լուծման ուղիները
  • Հայաստանի և ՀԱՊԿ անդամակցող երկրների ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

Աշխատանքի կառուցվածքի պարտադիր պայմանները

1. Վերնագիրը պետք է համապատասխանի աշխատանքի բովանդակությանը,
2. Հիմնավորվի տվյալ հետազոտության արդիականությունը,
3. Աշխատանքում պետք է ձևակերպված լինեն իրատեսական նպատակը, խնդիրները և առաջարկները,
4. Աշխատանքը պետք է ունենա հիմնավորված արդյունքներ և կիրառական նշանակություն

  • Արդիական և նորարարական գաղափարներով 3 լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով (առաջին մրցանակ՝ 150.000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 100. 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 75. 000 դրամ)
  • Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ ուսանողներ, այնպես էլ ուսանողների խմբեր։ Առաջարկություններն ընդունվում են հայերեն կամ անգլերեն և ռուսերեն լեզուներով։
  • Աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 6 էջը (2 սմ լուսանցքային կողմերով, A4 ձևաչափով, 1,5 տողամեջ հեռավորությամբ, 12 չափի Unicode տառատեսակով, օրինակ՝ «Sylfaen»՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը «Times New Roman»)։
  • Ներկայացվող առաջարկին հարկավոր է կցել նաև մասնակցի (մասնակիցների) համառոտ ինքնակենսագրությունը (CV) (ոչ ավել քան 1 էջ) և ուղարկել armeniacis.institute@gmail.com հասցեին՝ մինչև 2017թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ։  

Աշխատանքը ուղարկելիս նամակի վերնագիրը անհրաժեշտ է նշել «ուսանողական մրցույթ»։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093790335 հեռախոսահամարով։

Աղբյուրը՝ https://aspu.am

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

2017-2018 ուստարվա սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդն ըստ ֆակուլտետների հանդիպումներ ունեցավ առաջին կուրսեցիների հետ:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումների նպատակն էր նորաթուխ համալսարանականներին ներկայացնել բուհի ուսանողական առօրյան, կառույցները, Ուսանողական խորհրդի նպատակները, խնդիրները, գործառույթները:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

ՈՒԽ-ի նախագահության անդամները և ակտիվիստ ուսանողները հանդիպումների ընթացքում առաջին կուրսեցիներին հանգամանորեն ներկայացրին կառույցի առջև դրված նպատակները, որոնք են՝

  • Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
  • Իրազեկել  ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին,
  • Բարձրաձայնել ուսանողների խնդիրները, մշակել դրանց լուծման ուղիներ,
  • Ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
  • Մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • միավորել համալսարանի ուսանողական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը՝ ստեղծելով ուսանողական ջերմ միջավայր,
  • Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը,
  • Կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
  • Նպաստել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական և ֆիզիկական զարգացմանը,
  • Մասնակցել համալսարանի տարածքում ներքին կարգապահության պահպանմանը:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Մատնանշվեցին այն հնարավորությունները, որ տալիս է կառույցն ուսանողին.

  • Նոր ընկերներ,
  • Ինքնադրսևորվելու հնարավորություն,
  • Թիմային աշխատանքներում ընդգրկվելու հմտություն,
  • Բազմակողմանի զարգացում,
  • Ինքնավստահություն,
  • Ապագայի հեռանկարներ,
  • իրազեկված լինելու հնարավորություն,
  • Պաշտոնական և ընկերական բարեկիրթ հարաբերություններ կառուցելու հմտություններ,
  • Առաջնորդ դառնալու փորձ:

 

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումների վերջում ուսանողներն ինքնուրույն ձևավորեցին և ներկայացրին իրենց երազած ուսանողի կերպարը, որն օժտված էր հետևյալ հատկանիշներով.

  • Օրինակելի (առաջադիմությամբ, կարգապահությամբ…),
  • Իրենց խնդիրներով հետաքրքրված,
  • Զարգացած,
  • Ուսանողական նախաձեռնություններում ակտիվ,
  • Նպատակասլաց,
  • Նորարար,
  • Միմյանց աջակցող, ինչպես մեկ ընտանիքի անդամները:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումներն անցան հաճելի և անմիջական  մթնոլորտում, վստահություն ներշնչեցին, որ տարին կլինի ուսանողական:

 

 

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`