Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման թեմայով բաց դաս

2016թ. դեկտեմբերի 1-ին «Առաջին բուժօգնություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի  առկա և հեռակա ուսուցման «Տարրական  մանկավարժություն  և  մեթոդիկա» մասնագիտության  առաջին  կուրսերում անցկացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման թեմայով բաց դաս, որը վարեց Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Կ.Դովլաթբեկյանը:

Մասնաճյուղում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման թեմայով բաց դաս

Դեկտեմբերի  1-ին  ողջ  աշխարհը  «Կանխարգելե՛ք  ՁԻԱՀ-ը. կատարե՛ք խոստումը» կարգախոսով  նշում  է  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  դեմ  պայքարի  համաշխարհային  օրը: Այս  տարի բաց դասի ձևով այն  նշվեց  է  նաև  ԵՊՀ Իջևանի  մասնաճյուղում: 

 

Դասի ընթացքում ուսանողների կողմից տրվեցին վարակի  վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, ցուցադրեցին  տեսանյութեր, ներկայացվեցին  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման  եղանակները  և  կանխարգելման միջոցները, բնակչությանն առավել հուզող հարցերը:

Մասնաճյուղում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման թեմայով բաց դաս

Մասնավորապես նշվեց, որ այն հայտնաբերվել  է 1983թ. Պաստերի  ինստիտուտում` ֆրանսիացի  կենսաբաններ  Լյուկ  Մոնտանյեի  և  Ֆրանսուազա  Բարի-Սինուսիի  կողմից: Ներկայումս  ՄԻԱՎ  վարակի  տարածումը  ձեռք  է  բերել  համավարակի  բնույթ,  և  այն  մտնում  է  մահվան  պատճառ  հանդիսացող  ամենատարածված  հիվանդությունների  հնգյակի  մեջ:

Մասնաճյուղում կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման թեմայով բաց դաս

Մաս­նաճյուղի գրադարանը համալրվեց դրա­մա­գիտական հա­րուստ գրա­կա­նութ­յամբ

Մաս­նաճյուղի գրադարանը համալրվեց դրա­մա­գիտական հա­րուստ գրա­կա­նութ­յամբ

2016թ. նոյեմբերի 28-ին Հա­յաստանի պատմության թանգարանի դրա­մագիտության բաժնի վարիչ Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ ԵՊՀ Իջևանի մաս­նաճյուղի գրադարանը համալրվեց հայերեն և օտարալեզու դրա­մա­գիտական հա­րուստ գրա­կա­նութ­յամբ:

Նախաձեռնության նպատակն էր հնարավորություն տալ մաս­­­­նաճյուղի ուսա­նո­ղությանը (ինչպես նաև դրամագիտական հարցերով հե­տաքրքրվող դասա­խոս­նե­րին) ծանոթանալու հայկական դրամների մասին եղած ու­սում­­­նասիրություններին և Հայաստանի դրամական շրջանառության պատմութ­յանը:

Ստորև ներկայացնում ենք նվիրաբերված գրականության ցանկը.

  1. Bedoukian  P. Z., Coinage of The Artaxiads of Armenia, London, 1978
  2. Bedoukian Z., Coinage of Cilician Armenia,  Connecticut, 1979
  3. Bedoukian Z., Selected Numismatic Studies, Los Angeles, 1981
  4. Bedoukian Z., Coinage of the Armenian Kingdoms of Sophene and Commagene, Los Angeles, 1985
  5. Bedoukian Z., Armenian Coin Hoards, Los Angeles, 1987
  6. Bedoukian Z,, Attribution and Dating of Armenian Bilingual Trams, Los Angeles , 1983
  7. Nersessian T., Armenian Numismatic Bibliography and Literature, Los Angeles , 1984
  8. Nercessian Y.T., Bank Notes of Armenia, Los Angeles, 1988
  9. Nercessian Y. T., Silver Coinage of the Artaxiad Dynasty of Armenia, Los Angeles, 2006
  10. Nercessian Y. T., Catalogue of Armenian Coins, Los Angeles , 2008
  11. Nercessian Y.T., Armenian Numismatic Studies, II, Los Angeles , 2009
  12. Nercessian Y. T., Armenian Coin Auctions, Los Angeles , 2006
  13. Nercessian Y. T., Metrology of Cilician Armenian Coinage, Los Angeles , 2007
  14. Հայ դրամագիտական հանդէս, IV, Լոս Անջելես, 1978
  15. Հայ դրամագիտական հանդէս, XV, Լոս Անջելես, 1989
  16. Հայ դրամագիտական հանդէս, IV, Լոս Անջելես, 1978
  17. Հայ դրամագիտական հանդէս, XXVII, Լոս Անջելես, 2001
  18. Հայ դրամագիտական հանդէս, XXX, Լոս Անջելես, 2004
  19. Հայ դրամագիտական հանդէս, 1 (31), Լոս Անջելես, 2005
  20. Հայ դրամագիտական հանդէս, 2 (32), Լոս Անջելես, 2006
  21. Հայ դրամագիտական հանդէս, 3 (33), Լոս Անջելես, 2007
  22. Հայ դրամագիտական հանդէս, 4 (34), Լոս Անջելես, 2008
  23. Հայ դրամագիտական հանդէս, 7 (37), Լոս Անջելես, 2011
  24. Հայ դրամագիտական հանդէս, 8 (38), Լոս Անջելես, 2012
  25. Հայ դրամագիտական հանդէս, 9 (39), Լոս Անջելես, 2013
  26. Հայ դրամագիտական հանդէս,10 (40), Լոս Անջելես, 2014
  27. Vardanyan R., Sylloge Nummorum Romanorum. Armenia. Vol. I. Roman Republic Yerevan, History Museum of Armenia, Yerevan, 2011

Մեր ուսանողը՝ բազկամարտի առաջնությունների հաղթող

2016թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Մհեր Եգանյանը մասնակցեց Արթուր Ավետիսյանի հիշատակին նվիրված բազկամարտի առաջնությանը:

80 կգ քաշային կարգում (աջ ձեռքի մրցապայքարում) նա իրեն հավասարը չունեցավ. գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց մեդալով, պատվոգրով ու գավաթով:

Մեր ուսանողը՝ բազկամարտի առաջնությունների հաղթող

Մհեր Եգանյանը մասնակցել էր նաև նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանում կայացած բազկամարտի ուսանողական առաջնությանը:

Նույն քաշային կարգում Մհերը գրավել էր երկրորդ տեղը և ստացել մեդալ, պատվոգիր ու դրամական պարգև:

Սիրով շնորհավորում ենք մեր ուսանողին՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ ու նվաճումներ:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների հետ

 2016թ. նոյեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների հետ կրթական ծրագրի քննարկում, որին հրավիրված էին տնօրենի խորհրդականներ Ա.Մակարյանը և Վ.Բրուտյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, փոխդեկան Վ.Աղաբաբյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, դասախոսներ Լ.Բագումյանը, Շ.Գրիգորյանը, Ա.Մարդանյանը:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Քննարկումն անցկացրեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

Սկզբում ներկայացվեցին կրթական ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ապա կայացավ վերջնարդյունքների ճշգրիտ ձևակերպման և անցած ծրագրին համապատասխանության շուրջ քննարկում:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Մասնավորապես նշվեց, որ անհրաժեշտ է շտկել ծրագրային որոշ ձևակերպումներ, ինչպես նաև վերանայել ծրագրի սահմաններում իրականացվող առարկաների ցանկը:

Շեշտը դրվեց մասնագիտական կրթամասի առարկաների կարևորության վրա, որոնք, ըստ ուսանողների, առաջնային են, և իրենք կցանկանային, որ նույնիսկ այլ կրթամասերի որոշ առարկաների հաշվին ավելացնել մասնագիտական առարկաների ժամերը կամ ծրագրի մեջ ներմուծել անգլերեն լեզվի, գրականության կամ մշակույթի վերաբերյալ որևէ նոր առարկա: Հարց բարձրացվեց  նաև լեզվի` լսողական սարքավորումներով ապահովված լաբորատորիայի անհրաժեշտության մասին:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Լիարժեք մասնագետ ձևավորվելու գործում ուսանողները կարևորեցին և արտասահմանյան գրականության իմացությունը:

Եղան առաջարկներ` անգլերեն և ֆրանսերեն խմբերի բաժանման, առարկայի ժամաքանակը ավելացնելու, հնարավորության դեպքում այլ դասախոսներ ևս ընդգրկելու, ինչպես նաև փոխանակման ծրագրերի մասնակցելու վերաբերյալ:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Քննարկվեց նաև կրթությունը մագիստրատուրայում շարունակելու հարցը, որին  ուսանողների 1/3-ը դրականորեն արձագանքեց: Ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանի հավաստմամբ` մասնաճյուղը գերազանցությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան իրենց կրթությունը շարունակելու ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն բանասիրության բաժնում (այլ բաժիններում ուսուցումը վճարովի է):

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

2016թ. նոյեմբերի 22-24-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ, որոնց մասնակցում էին բուհի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

Շախմատի առաջնությունն անցկացվեց շրջանաձև կարգով:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

Հաղթեց առկա ուսուցման «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

Սեղանի թենիսի առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով (պարտվողը դուրս էր մնում մրցապայքարից):

Եզրափակիչ դուրս եկան հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Վրեժ Սարհատյանը և առկա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Վահե Վարշամյանը:

2:0 հաշվով հաղթեց Վահե Վարշամյանը:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով: