Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

2016թ. նոյեմբերի 15-ին  Իջևանի երաժշտական դպրոցում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանի՝ «Անվերջ կարոտը, սերը» խորագրով գրական առաջին ցերեկույթը:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

 Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով. հավաքվել էին մարզի  կրթության, գիտության, մշակույթի և արվեստի ոլորտների ներկայացուցիչներ՝ ունկնդրելու երիտասարդ, շնորհալի ասմունքող Աննա Դավթյանին:

Աննան սիրված ասմունքող Լիաննա Զուրաբյանի սանն է. իր կիրթ ու բարեհունչ ասմունքով տարբեր միջոցառումներում արդեն հասցրել է գերել շատ ունկնդիրների:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

Գրական ցերեկույթի ընթացքում Աննա Դավթյանը ներկայացրեց հայ դասականների և ժամանակակից բանաստեղծների (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Լևոն Բլբուլյան, Արմեն Երիմյան և ուրիշներ) ստեղծագործություններից:

Միջոցառման վերջում իրենց հիացմունքն ու տպավորություններն արտահայտեցին  ցերեկույթին ներկա ուսուցիչները, մշակույթի և արվեստի գործիչները՝ Աննային մաղթելով նոր հաջողություններ ու բարձունքներ ասմունքի ասպարեզում:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

2016թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում  կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կազմակերպվել էր «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի կողմից:

intellectual-game-14-11-2016-1

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների ֆակուլտետների, Իջևանի պետական քոլեջի, վարժարանի, ավագ դպրոցի թիմերը:

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

 

Խաղը դիտելու էին եկել ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ, այլև Իջևանի ուսումնական հաստատությունների սաներ, աշակերտներ:  

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Մրցույթն անցկացվեց 2 փուլով. նախ ներկայացվեցին խաղի կանոնները, ապա յուրաքանչյուր փուլում մասնակիցներին տրվեց 10 հարց:

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Առաջին և երկրորդ փուլերի արդյունքներն ամփոփելով՝ Իջևանի պետական քոլեջի  և  Վարժարանի  թիմերը  վաստակեցին  հավասար  միավորներ:

Հնչեց երեք լրացուցիչ  հարց:  

Առաջին  և երկրորդ տեղերը գրավեցին  Իջևանի ավագ դպրոցի  և ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղի  թիմերը, երրորդ  տեղը  զբաղեցրեց  Իջևանի վարժարանի  թիմը: 

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Մրցանակային տեղեր զբաղեցրած  թիմերը  ակումբի  կողմից  պարգևատրվեցին պատվոգրերով, առաջին  տեղ գրաված թիմին տրվեց նաև նվեր: 

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Ինտելեկտուալ խաղի վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի  «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Լազր Ափինյանը՝ նշելով, որ  բուհի կողմից նման ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպումը և դրանցում մարզի աշակերտներին ներգրավումը  է՛լ  ավելի  է  ամրացնում  համալասարանի  և մարզի ուսումնական հաստատությունների  միջև  կապը:

Միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին

avetis-aharonyanՀամազգային հայ կրթական և մշակութային միությունը և Երևանի պետական համալսարանը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ գործակցաբար 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ին կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու և արժևորելու Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից։

Զեկուցումների հայտերը և թեզիսներն ընդունվում են մինչև 2016 թ.-ի  դեկտեմբերի 1-ը։

Հայտերը ներկայացնել՝

«Համազգայինի» գրասենյակ`                                      ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ`
Մաշտոցի  37/14, հեռ. (+374) 10 53 39 49                   Աբովյան 52ա, հեռ. (+374) 60 71 06 24
Էլ. հասցե` hayastan@hamazkayin.com                        Էլ. հասցե` armphilology@ysu.am

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Արամ Սիմոնյան- ԵՊՀ  ռեկտոր

Նարե Միքայելյան- Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն
Սերժ Սրապիոնյան- ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ

Կարո Հովհաննիսյան- Հրապարակախոս, գրաքննադատ, ուսուցիչ (Բեյրութ)

Արծրուն Ավագյան- ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան

Էդիկ Մինասյան- ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան

Վազգեն Գաբրիելյան- ԵՊՀ Հայ նորագույն գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր

Արման Եղիազարյան-  ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ

http://ysu.am/main/

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Շախմատ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա շախմատի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 22-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: 

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

Սեղանի թենիս

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: