Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենը մասնաճյուղի մի խումբ վարչական աշխատակիցների հետ անցկացրեց խորհրդակցություն

2016թ. նոյեմբերի 19-ին  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը մասնաճյուղի մի խումբ վարչական աշխատակիցների հետ անցկացրեց խորհրդակցություն:

Ներկա էին տնօրենի խորհրդականները, Ուսումնամեթոդական վարչության պետը, գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, Հեռակա ուսուցման բաժնի վարիչը, ՄԿՈԱ բաժնի վարիչը, կրթական ծրագրերի պատասխանատուներ: 

Տնօրենը մասնաճյուղի մի խումբ վարչական  աշխատակիցների հետ անցկացրեց խորհրդակցություն

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բուհի կրթական ծրագրերի կազմման, ժամանակակից պահանջներին համապատասխանեցման գործընթացին վերաբերող հարցեր:

Որոշվեց ըստ մասնագիտությունների մասնաճյուղում կազմել կրթական ծրագրեր մշակող աշխատանքային խումբ և ենթախմբեր:

Ստեղծվեց աշխատանքային խումբ` հետևյալ կազմով.

  1. Բրուտյան Վաչիկ – խմբի նախագահ, մասնաճյուղի տնօրենի խորհրդական,

  2. Դավթյան Արկադի – խմբի անդամ, Ուսումնամեթոդական վարչության պետ,
  3. Ճաղարյան Մարիետա – խմբի անդամ, ՄԿՈԱ բաժնի վարիչի ԺՊ,
  4. Սարհատյան Աիդա – խմբի անդամ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ,
  5. Զուրաբյան Ալբերտ – խմբի անդամ, մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ:

 

Ըստ մասնագիտությունների՝ ենթախմբերը ստեղծվեցին հետևյալ կազմերով. 

1.  «Սոցիալական աշխատանք» մասնագիտության աշխատանքային ենթախումբ.

  1. Բրուտյան Վաչիկ – մասնաճյուղի տնօրենի խորհրդական, կրթական ծրագրի պատասխանատու,

  2. Սահակյան Անահիտ – ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ,
  3. Կյուրեղյան Էդիկ – ՄԿՈԱ բաժնի մասնագետ,
  4. Սիրադեղյան Սուսաննա – «ՀԷՑ ՓԲԸ»-ի իրավաբան,
  1. Մարտիրոսյան Անուշ – «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության ցերեկային կենտրոնի փոխտնօրեն,

  2. Մարդանյան Մարիաննա – Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի հոգեբան:

 

2. «Զբոսաշրջություն» մասնագիտության աշխատանքային ենթախումբ.

  1. Հովհաննիսյան Գուրգեն – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի ԺՊ, դոցենտ,

  2. Մարզպանյան Հարություն – Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,
  3. Ասիլբեկյան Պավել – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի տեղակալ, կրթական ծրագրի պատասխանատու,
  4. Գրիգորյան Վահագն – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ
  5. Ազիզյան Հռիփսիմե – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ,
  6. Չատյան Նարեկ – «Ապագա  տուր» ՍՊԸ-ի  մենեջեր:

 

 3. «Ֆինանսներ» մասնագիտության աշխատանքային ենթախումբ.

  1. Խուդավերդյան Նելլի – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան,

  2. Ասատրյան Բագրատ – ԵՊՀ-ի ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ,
  3. Մելիքջանյան Լևոն – «Արդշինբանկ»-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն,
  4. Պետրոսյան Գառնիկ – Իջևանի ՏՀՏ հարկային հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ,
  5. Գալստյան Հասմիկ – Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ,
  6. Ավետիսյան Գայանե – Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, կրթական ծրագրի պատասխանատու,
  7. Սիրոյան Գարիկ – Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ,
  8. Եգանյան Արփինե – «Արարատ» բանկի Իջևանի մասնաճյուղի աշխատակից:

 

4. Դիզայն» մասնագիտության աշխատանքային ենթախումբ.

  1. Մարգարյան Ալեքսան – Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան,

  2. Ասատրյան Համլետ – Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ,
  3. Հարությունյան Մարտին – Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ԺՊ,
  4. Չիբուխչյան Անուշ – Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ, կրթական ծրագրի պատասխանատու,
  5. Բագամյան Տիգրան – Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ,
  6. Մելքումյան Միսակ – Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ, արտաքին շահակից:

Կրթական ծրագրերի մշակման վերջնաժամկետ սահմանվեց 2017 թվականի փետրվարի 1-ը:

 

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

2016թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական, կուրսային և կիսամյակային աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն   Ս. Ա. Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ ողջունելով ուսանողներին, ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին, շնորհավորեց ուսանողների տոնը, նրանց հղեց բարեմաղթանքներ՝ ուսման մեջ բարձր առաջադիմություն, նպատակասլացություն, դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք, լավատեսություն, արժանապատիվ կյանք ու պայծառ ապագա:    

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսին ներկայացված էին բազմաոճ ու բազմաժանր աշխատանքներ՝ մանրանկարչություն, գոբելեն, վիտրաժ, կոլաժ, մետաքսանկարչություն, ֆլորիստիկա, խեցեգործություն, գեղանկար, բոլորաքանդակ և այլն:   

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների խոսքով՝ մեր ուսանողների աշխատանքները լիովին համապատասխանում են ժամանակակից արվեստի պահանջներին, և դրանցում տարեցտարի նկատվում է որակական աճ ու զարգացում: Ասվածի վկայությունն է նոր ժանրերի գործերի ստեղծումը, Հայ նկարիչների միությունում դրանց ցուցադրությունն ու ՀՆՄ գեղարվեստական խորհրդի կողմից բարձր գնահատանքի արժանացումը:

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

Նորույթներից հատկանշական են կոլաժը, մանրանկարչությունը, ֆլորիստիկան, հագուստի գեղարվեստական ձևավորումը, խառը տեխնիկայով (կերամիկական ու գործվածքային, մետաղական ու վիտրաժային) աշխատանքները: 

Բարձր մակարդակով կազմակերպված ցուցահանդեսը տպավորեց ու գեղագիտական հաճույք պատճառեց առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին ու բոլոր այցելուներին:

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

 

 

«Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի գործնական դասն անցկացվեց դպրոցում

2016թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  3-րդ կուրսի ուսանողները` դասախոս Վիկտորյա Մելիքսեթյանի ղեկավարությամբ, «Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի գործնական դասն անցկացրին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում:

«Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի  գործնական դասն անցկացվեց դպրոցում

Գործնական դասի ընթացքում ուսանողները, բաժանվելով երեք խմբի, տարրական և միջին դասարաններում իրականացրին դասալսումներ, ապա կայացավ մանկավարժների հետ նրանց հանդիպումը:

Ուսանողները դիտարկել էին դասի ընթացքում ուսուցչի մանկավարժական գործողությունները, ուղղվածությունը և շփման ոճը:

Հանդիպման ժամանակ ակտիվորեն քննարկվեցին դասալսումների արդյունքները, կրթության համակարգչայնացման, դպրոցներում ներառական կրթության ներդրման վերաբերյալ հարցեր:

Ուսանողները ուսուցիչներին տվեցին մանկավարժական գործունեության մոտիվներից բաղկացած բլանկ, որպեսզի մոտիվները գնահատվեին ըստ կարևորության: Ուսուցիչները առաջնահերթություն տվեցին աշխատանքի արդյունքից և պրոցեսից բավարարվածության, մանկավարժական գործունեության մեջ ինքնակատարելագործման  մոտիվներին:

«Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի  գործնական դասն անցկացվեց դպրոցում

Այնուհետև «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  3-րդ կուրսի ուսանողները ծանոթացան դպրոցի հոգեբանի աշխատանքի հետ, ով նրանց մանրամասն ներկայացրեց կրթության առանձնահատուկ պայմաններով երեխաների հետ աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները:

«Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի  գործնական դասն անցկացվեց դպրոցում

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

 2016թ. նոյեմբերի 17-ին «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետի ուսանողուհիներ Եվա Ավետիսյանը, Արուս Փարսադանյանը և Գեղեցիկ Գրիգորյանը:

Զեկուցման ղեկավարն էր Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ք.Օթարյանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց  «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

Զեկուցողները սկզբում հիմնավորեցին ընտրված թեմայի արդիականությունը, ընդգծեցին հավասարման արմատները գտնելու մոտավոր մեթոդների կարևորությունը:

Գեղեցիկ Գրիգորյանը ներկայացրեց միջակայքերի կիսման մեթոդը: Նա մեկնաբանեց, թե քանի քայլ պետք է կատարել արմատի մոտավոր արժեքը տրված ճշտությամբ ստանալու համար, նշեց միջակայքերի կիսման մեթոդի այն առանձնահատկության մասին, որ հաշվումների ընթացքում օգտագործվում են ոչ թե  ֆունկցիայի արժեքը, այլ այդ արժեքի նշանը: Զեկուցողը դիտարկեց 6-րդ կարգի բազմանդամը, ներկայացրեց նրա գրաֆիկը, որ կոչվում է «Ռայսի մորուք», ընդգծեց, որ հաշվումների ընթացքում ստացվում են բացասական արժեքներ:

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց  «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

Եվա Ավետիսյանը ներկայացրեց «Պարզ իտերացիայի» մեթոդը: Նախ` նա շնորհանդեսի միջոցով իտերացիան մեկնաբանեց տարբեր բնագավառներում կիրառական գործընթացներով:

Ապա ներկայացրեց իր կազմած ծրագիրը, որ, ներմուծելով իտերացիաների քանակը, արտածում էր եռանկյունների քանակի թվային հաջորդականությունը: Այնուհետև մեկնաբանեց  ոչ գծային հավասարման համար հաջորդական մոտարկումների ընթացքը: Քննարկեց մեթոդի զուգամիտության հարցը:

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց  «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

Արուս Փարսադանյանի զեկուցումը վերաբերում էր Հորների ալգորիթմին: Նա մեկնաբանեց Հորների սխեման, այնուհետև ներկայացրեց C++  լեզվով իր գրած ծրագիրը, որը հաշվում է  բազմանդամի արժեքը` ներմուծված n-ի, x-ի և գործակիցների համար:

Բնական գիտություների ֆակուլտետում ներկայացվեց  «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում

Զեկուցողների և ներկաների մասնակցությամբ վերջում ծավալվեց ակտիվ քննարկում:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝ Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

2016թ. նոյեմբերի 16-ին՝ ուսանողների տոնի նախօրեին,  Գոշավանքում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիների՝ Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը:

Երդման արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզի հոգևոր դասի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ, առաջին դասարանցիներ, լրագրողներ, հյուրեր:

Ներկաները նախ մոմ վառեցին 12-13-րդ դդ. Գետիկ գետի ափին կառուցված հայոց հոգևոր և կրթամշակութային նշանավոր կենտրոնում, ապա հայր Սամվել Մխիթարյանի աղոթքով սկսվեց երդման արարողությունը:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Ուսանողները՝ գիտելիքի և դպրության մեր գալիք սերմնացանները, հանդիսավոր երդվեցին պատվով կրել  Ուսուցչի բարձր և վեհ կոչումը, իրենց ստացած գիտելիքները, ստեղծագործական ներուժն ու հոգու  ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության պատվաբեր և չափազանց պատասխանատու գործին, լինել  արդարամիտ, բարի, նվիրյալ ուսուցիչներ և այդպիսին էլ դաստիարակել իրենց աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով, երկրի համար դաստիարակել բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ  քաղաքացիներ, բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Հաղարծնի դպրոցի փոքրիկ սաներն էլ մայրենին սիրելու, այն անաղարտ պահելու հաստատուն երդում տվեցին և հանդես եկան Մաշտոցի սուրբ աջով հայրաբար ծնված հայոց նշանագրերի՝ հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից դարեր ի վեր պահպանող այդ  երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորների մասին գողտրիկ ելույթով:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները ներկայացրին հոգևոր երգեր:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Ուսանողներին ու աշակերտներին իր օրհնության  փառահեղ խոսքն ասաց Տավուշի թեմի առաջնորդ  Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Անչափ ուրախ եմ այս առավոտի համար և ուզում եմ Աստծուն գոհություն հայտնելուց հետո մեր մեծագույն գնահատանքը, օրհնությունն ու շնորհակալությունը հայտնել ԻՄ համալսարանին, նրա ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին, ուսուցիչներին՝ այս ամբողջ առաքելությունը իրականացնելու և նաև այսօրվա նախաձեռնության համար:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Մեր շա՛տ սիրելի ուսանողներ, դուք մեծ առաքելության կոչված մարդիկ եք՝ այնպիսի անձինք դառնալու, որի համար այսօր ուխտեցիք և երդվեցիք այս սուրբ խորանի առջև՝ Մխիթար Գոշի հիշատակի դիմաց, որ գիտակցաբար ընտրել եք ուսուցչության ճանապարհը և այն էլ այպիսի տարիքի՝ նախակրթական կամ տարրական, որը ես միշտ համեմատում եմ Աստծո արարչագործության հետ: Աստված երբ մարդուն կավից ստեղծում էր, իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց. դուք նույն գործն եք անում կամ անելու եք. ստեղծելու եք կավից, և այդ երեխաները լինելու են ձեր պատկերով և նմանությամբ, ինչպիսին ձեր պատկերը կլինի, այնպիսին նրանք կժառանգեն, հետևաբար այդ մեծ պատասխանատվությունն է մղում ուսուցչի ձեռքը համբուրել, և ես երազում եմ ու համոզված եմ, որ ձեր այսօրվա քայլով ունենալու եք շատ աշակերտներ, ովքեր ձեր ձեռքերը կհամբուրեն: Վստահաբար դուք ուսուցչության ճանապարհի մեջ ունենալու եք չափազանց մեծ դժվարություններ, բայց ձեր մեծագույն առաքելությունը լինելու է Մարդը: Շատ եմ խնդրում ձեզ՝ մարդուն արժեք տվեք, գնահատեք նրանց, ովքեր գալու են ձեր ձեռքից հոգևոր և կրթական խնամք ստանալու, մեծացրեք նրանց և ամակարևորը՝ սիրեք նրանց…»:

Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ Ուսուցչի երդման կապակցությամբ շնորհավորելով «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ մեր առաջին ուսանողներին, ընդգծեց կրթության բնագավառի ներկայացուցիչների ամենօրյա տքնաջան ու պատասխանատու աշխատանքի կարևորությունը, նրանց  ունեցած անգնահատելի դերն ու ավանդը սերունդների կյանքում,  ապագա ուսուցիչներին պատգամեց գիտելիքներից բացի իրենց սաների մեջ սերմանել ազգային, բարոյական ու համամարդկային արժեքներ՝ ազնիվ հայրենասիրություն ու մարդասիրություն, բարեկրթություն, անկոտրում կամք ու լավատեսություն:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Նախաձեռնության առաքելությունն ու նպատակն ամփոփեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, ով և կազմակերպել էր այս միջոցառումը: Պարոն Բրուտյանը նշեց, որ եթե մեր ուսանողները այսօր երդվեցին անմնացորդ նվիրաբերվելու մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին, դառնալու մեր հայրենիքի հզորացման, մեր պետականության ամրապնդման ամենամեծ ջատագովներն ու նվիրյալները, ապա ինքն էլ ուսանողների առջև երդվում է շուրջ 40-ամյա մանկավարժական ու գիտական իր փորձառությամբ և գիտելիքներով նրանց համար բացել դեպի մանկավարժության գաղտնիքները տանող բոլոր փակ դռները:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Նման միջոցառումները ասես մեկ անգամ ևս փաստում են, որ մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա և սնվում են Հավերժության ակունքներից, և պատգամում են, որ պետք է պտղաբերենք` այդ արմատներին արժանի մնալով: 

Երդման արարողությունից հետո ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից «ՏՄՄ» առաջին կուրսի ուսանողներին նվիրվեց «Մեսրոպ Մաշտոց» նկարը,  որպեսզի  ուսումնառության ընթացքում լսարանում էլ Մաշտոցի սուրբ հայացքն ուղեկցի նրանց:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Վերջում Տավուշի թեմի առաջնորդի և ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն 2016-17 ուստարվա ավարտին՝ Սուրբ թագմանչաց տոնին ուսանողների հետ այցելելու Օշական` հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ ուսուցիչ ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: