Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի ամբիոնների վարիչները և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ բուհի բոլոր ստորաբաժանումները (Ուսումնամեթոդական վարչությունը, ֆակուլտետները, վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի ներկայացուցիչները) պետք է առավելագույնս օժանդակեն քննաշրջանի արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը:

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

Կարևորվեց քննական գործընթացում ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկատմամբ վստահության հանգամանքը:

Դարձյալ ընդգծվեց, որ քննական գործընթացի բոլոր պատասխանատուները պետք է հետևողական լինեն, որ ուսանողների ստացած գնահատականներն օբյեկտիվորեն արտացոլեն նրանց գիտելիքները:

 

Նոյեմբերի 15-ի տնօրենության նիստում

2017թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը:

Նոյեմբերի 15-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ուսանողության տոնին նվիրված միջոցառումների իրականացմանը, ուսումնական գործընթացին, ուսանողների առաջադիմությանն ու կարգապահությանը վերաբերող հարցեր:

ՈՒԽ-ի նախագահի կողմից ներկայացվեցին այն միջոցառումները, որոնք նախատեսված էին ուսանողության տոնի շրջանակներում («Ուսանողների տոնին նվիրված երաժշտական միջոցառում մասնաճյուղի դահլիճում» (նոյեմբերի 16, ժամը 13:30), «Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարում են ուսանողները» (նոյեմբերի 17), «Մարզահամերգային համալիրում տոնական համերգ» (նոյեմբերի 17):

Տնօրենության նիստում նշվեց, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, ուսանողների կարգապահության (մասնավորապես՝ հաճախումների) և նրանց  առաջադիմության միջև ուղիղ համեմատական կապ գոյություն ունի:

Այդ համատեքստում դարձյալ ընդգծվեց սեմինար և գործնական պարապմունքներին ուսանողների ակտիվության, դասամատյաններում դա գնահատելու ու վերջնական գնահատականների մեջ արտացոլելու, ինքնուրույն աշխատանքի կարևորությունը:

Ներկայացվեց, որ մասնաճյուղի տնօրենության կողմից հետևողական վերահսկողություն է իրականացվում ուսանողների հաճախումների նկատմամբ, որպեսզի գործող կարգապահական կանոնների համաձայն ձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ բացակայությունները կանխելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով:

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

2017թ. հոկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուներ:   

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացման համալիր միջոցառումներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Տնօրենի օգնականին հանձնարարվեց 2017թ. հոկտեմբերի 23-ից սկսած՝ տնօրենության նիստերում կազմակերպել ամբիոնների վարիչների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների (2-ական) և դեկանների հաշվետվությունների լսումներ:

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին հանձնարարվեց հաշվետվությունների ներկայացումից հետո ուսումնասիրել ֆակուլտետում պահպանվող փաստաթղթերի (աշխատանքային պլանների, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների, առարկայական փաթեթների ու ծրագրերի և այլն)  առկայությունը և սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը, մասնավորապես ֆակուլտետի երեք օղակների (դեկանատ, ամբիոն, ՄԿԾ-ի պատասխանատու) գործավարության վիճակը:

Հոկտեմբերի 2-ի տնօրենության նիստում

2017թ. հոկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին Երևան գործուղելու վերաբերյալ և մի քանի ընթացիկ հարցեր:

Հոկտեմբերի 2-ի տնօրենության նիստում

Հիմք ընդունելով Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչի զեկուցագիրը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209 հոդվածի  և մասնաճյուղի կանոնադրության 28-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ որոշվեց  ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ԵՊՀ-ի համապատասխան կառույցներում մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով 2017թ.  հոկտեմբերի  5-ին (մեկ օրով) մասնաճյուղի  հետևյալ աշխատակիցներին գործուղել Երևան՝ Մայր բուհ.

1.Այվազյան  Կամո  Բենիկի  –  Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ

2.Աթոյան  Մհեր Սերգեյի  –  Գիտակազմակերպական բաժնի վարիչ

3.Ճաղարյան Մարիետա  Ալբերտի   –    ՄԿՈԱ բաժնի վարիչ

4.Պողոսյան Վլադիմիր Արմենի    –     գրադարանի վարիչ

5.Վանյան  Հասմիկ  Սամվելի  –  հասարակայնության հետ կապերի և մամուլի  պատասխանատու                                                                                

6.Մեհրաբյան  Սուսան  Լենտրուշի  – գանձապահ

7.Եգանյան  Արփինե Բաբկենի  –  Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող

8.Մելիքսեթյան  Մխիթար Վրեժի   –    Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի մասնագետ:

 

Սեպտեմբերի 27-ի տնօրենության նիստում

 2017թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Տնօրենության նիստում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանը, քննարկվեցին կարգապահությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Սեպտեմբերի 27-ի տնօրենության նիստում

Մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանն ամփոփելիս տնօրենությանը ներկայացվեց մի քանի ուսանողների հեռացման հարցը:

Առկա ուսուցման համակարգից հեռացման ներկայացվեց 1 ուսանող («Պատմություն» մասնագիտության):

Հեռակա ուսուցման համակարգից հեռացման ներկայացվեց 22 ուսանող («Պատմություն» մասնագիտության 5 ուսանող, «ԿՄՖ»՝ 2 ուսանող, «ԻԿՄ»՝ 3 ուսանող, «ՔԿԳ»՝ 4 ուսանող, «ՏՏ»՝ 8 ուսանող):

Դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել ուսանողների հաճախումների,  ընդհանրապես կարգապահության հարցերում: