Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստում

 2016թ. հուլիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ` ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ. ասիսիտենտ Ա.Մարգարյանի նախագահությամբ:

Ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, հրավիրված էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը,  ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների, ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների մասին հարցեր, ներկայացվեց  2015-2016 ուստարվա վերաբերյալ ֆակուլտետի  դեկանի   ամփոփ   հաշվետվությունը:

Ամփոփելով 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները` զեկուցողը մասնավորապես նշեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի:

Ներկայացվեց, որ Կիրրառական արվեստի ֆակուլտետում բացարձակ առաջադիմությունը կազմել է 89.29%:

2015-2016 ուսումնական տարվա ամառային քննաշրջանին մասնակցած 84 ուսանողներից քննությունները հանձնել է 75-ը, իսկ 9 ուսանողներ ստացել են անբավարար գնահատականներ:  

Այնուհետև ֆակուլտետի  դեկանն   ամփոփեց    2015-2016 ուստարվա ընթացքում ֆակուլտետում կատարված աշխատանքները: 

Նշվեց, որ ֆակուլտետում թե՛ դեկանատի և թե՛ մասնագիտական ամբիոնների կողմից իրականացվող գործընթացները հետապնդում են կրթության որակի բարձրացման նպատակ: Քննաշրջանի արդյունքները հրապարակվում են մասնաճյուղի կայքում և փակցվում ֆակուլտետի հայտարարությունների տախտակին:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Ըստ մասնագիտությունների ներկայացվեցին քննաշրջանի արդյունքները, ընդգծվեցին դրական և բացասական միտումները:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մասնաճյուղում կատարվելիք կառուցվածքային որոշ փոփոխություններին, ուսումնական պրոցեսին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր: Մասնավորապես տնօրենը մտահոգություն արտահայտեց ֆակուլտետում դիմորդների թվի նվազման առումով, քննարկվեցին դրա պատճառները, և նախանշվեցին բարելավման ուղիները:

 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստում

2016թ. հուլիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ` ֆակուլտետի դեկանի ԺՊ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանի նախագահությամբ:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, հրավիրված էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները,  Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2015-2016 ուստարվա երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների քննարկում   և ամփոփում:
  1. Ֆակուլտետի դեկանի   ամփոփ   հաշվետվությունը՝  2015-2016 ուստարվա վերաբերյալ: 
  2. Ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների անհատական  ծանրաբեռնվածությունների  քննարկում: 
  3. Ընթացիկ հարցեր:

Նախ՝ ամփոփվեցին 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները: Մասնավորոպես նշվեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցի:

Ընդգծվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջադիմությունը կազմել է 94.40%: 2015-2016 ուսումնական տարվա ամառային քննաշրջանին մասնակցել է 242 ուսանող:  Միայն գերազանց գնահատականներ ստացել է 24 ուսանող:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Ֆակուլտետի 11 ուսանող քննաշրջանը փակել է ակադեմիական պարտքերով («Պատմություն» մասնագիտությունից՝ 3 ուսանող, «Մանկավարժություն և հոգեբանություն»՝ 2 ուսանող, «Ֆրանսերեն լեզու և գրականություն»՝ 3 ուսանող, «Անգլերեն լեզու և գրականություն»՝ 1 ուսանող, «Հայոց լեզու և գրականություն»՝ 2 ուսանող):

Ֆակուլտետի 64 ուսանող օգտվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցումից:

Այնուհետև ֆակուլտետի  դեկանը   ամփոփեց    2015-2016 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները: 

Նշվեց, որ բուհական համակարգում կատարվող գործընթացները, փոփոխություններն ու նորամուծությունները իրենց արտացոլումն են գտել նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ուսուցանվող մասնագիտություններում:

Իրականացվում են գործընթացներ, որոնք հետապնդում են կրթության որակի բարձրացման նպատակ: Առաջին հերթին հարկ է նշել ֆակուլտետում գործող բաց, հրապարակային գործելակերպը: Դեկանատի աշխատանքները կազմակերպված են այնպես, որ ուսանողների վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալները, մասնավորապես ակադեմիական առաջադիմությունը, լինի մատչելի և հասանելի ոչ միայն ուսանողների, այլև ողջ հանրության համար:

Քննաշրջանի ընթացքում յուրաքանչյուր օրվա արդյունքները հրապարակվում են մասնաճյուղի կայքում և փակցվում ֆակուլտետի հայտարարությունների տախտակին: Վերահսկման այս համակարգի ներդրումը ակնառու դրական է անդրադարձել ուսման առաջադիմության և կրթության որակի վրա:

Ֆակուլտետում թափանցիկ են իրականացվում նաև յուրաքանչյուր կիսամյակ կրթաթոշակների նշանակման և տարին մեկ անգամ իրականացվող փոխատեղման գործընթացները: Հատկանշական է, որ այս գործընթացներում լուրջ մասնակցություն են ունենում ուսանողները` որպես գլխավոր շահառու:

Զեկուցողը նաև ըստ մասնագիտությունների վերլուծեց  քննաշրջանի արդյունքները՝ ընդգծելով ձեռքբերումներն ու բացթողումները:

Քննարկելով  ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների հարցը՝  նշվեց որ պատրաստ են 2016-2017 ուստարվա անհատական ծանրաբեռնվածությունները, ըստ այդմ՝ դասախոսները կարող են նոր ուսումնական տարվա համար կազմել իրենց անհատական զարգացման և աշխատանքային պլանները, նախապատրաստել դասընթացների փաթեթները:

Նիստի ընթացքում ամփոփիչ ելույթ ունեցավ ֆակուլտետի գիտխորհրդի անդամ, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը ուղղված մի շարք խնդիրների, ընդգծեց, որ մինչև նոր ուսումնական տարին մասնաճյուղում կկատարվեն կառուցվածքային լուրջ փոփոխություններ՝ մասնավորապես բուհում մասնագիտության կրթական ծրագրի ղեկավարի ինստիտուտը ներդնելու և գործարկելու առնչությամբ, կիրականացվեն մասնագիտությունների հետ կապված որոշ փոփոխություններ:

 

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

2016թ. հունիսի 29-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության կամավոր Ժուլիեն Լըկուտուղիեի հետ:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Ներկա էին օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Հանդիպման նպատակն էր նշված մասնագիտության ուսանողներին կրթաթոշակներ հանձնելը:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Ժուլիեն Լըկուտուղիեն հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների երկրորդ կիսամյակի կրթաթոշակները և դրամական պարգևներ նույն մասնագիտության՝ անվճար հիմունքներով սովորող երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսի ուսանողուհիներ Ժաննա Ղալթախչյանին, Իրինա Աղաբեկյանին, Հեղինե Մխիթարյանին, Սերինե Մատինյանին և Մերի Գասպարյանին:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Հանդիպման  վերջում  երիտասարդ  կամավորն  ամփոփեց  իր  մեկ  տարվա կատարած աշխատանքը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության  ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

Հնչեց շնորհակալական խոսք ուսանողների և դասախոսների կողմից:   

Զեկուցումներ կարդացին «ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները

2016թ. հունիսի 20-ին «Օպերացիոն համակարգեր» դասընթացի շրջանակներում զեկուցումներ կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Մարգո Այդինյանը, Վլադիմիր Ներսիսյանը, Եվա Ավետիսյանը և Վահե Դավթյանը:

ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑԻՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՒ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Զեկուցումները պատրաստվել էին տեխն.գ.թ., դոցենտ Ա.Հովակիմյանի ղեկավարությամբ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, տեխն. գ.թ. Ա.Սիմոնյանի ու դասախոս Ք.Օթարյանի աջակցությամբ:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑԻՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՒ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Մարգո Այդինյանը ներկայացրեց զեկուցում՝ «Հոսքեր» թեմայով, որի շրջանակներում պատմեց  հոսքերի ստեղծման,  ավարտի և նրանց պարամետրերի մասին:

ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑԻՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՒ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Վլադիմիր Ներսիսյանը կարդաց «Սեմաֆորները և Մյուտեքսները» թեմայով զեկուցում, ներկայացրեց նրանց տեսակները և օրենքները:

ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑԻՆ «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՒ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Վահե Դավթյանը ներկայացրեց «Dll գրադարան» թեմայով զեկուցում,  որտեղ նշեց դրա տեսակները, օգտագործման հնարավորությունները:

Եվա Ավետիսյանը կարդաց «Օպերատիվ և վիրտուալ հիշողությունները» թեմայով զեկուցում, նշեց նրանց կառուցվածքները և նրանց միջև կապը, վիրտուալ հիշողության դերն ու նշանակությունը ժամանակակից տեխնոլոգիաներում:

Ներկայացված զեկուցումները բավականին հետաքրքիր էին և ուսանելի, ծավալվեց աշխույժ քննարկում դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ

Գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը 2011 թ. օգոստոսի 24-ին կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում հայտարարում են գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ:

Նախագծերը կարող են ներկայացվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից սահմանված գիտական հետազոտությունների հետևյալ ուղղություններով.

– կենսատեխնոլոգիա /գիտություններ կյանքի մասին,

– նյութագիտություն,

– օպտիկական տեխնոլոգիաներ,

– տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,

– բնապահպանական տեխնոլոգիաներ ու կայուն զարգացմանն ուղղված հետազոտություններ:

Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)` հայաստանյան կողմի համակարգողի ստորագրված դիմումով, աշխատանքային օրերին, ժամը 10.00 – 13.00 և 14.00 – 17.00, մինչև  2016 թվականի հուլիսի 14-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 210 140 +115 կամ 112 հեռախոսահամարներով:

Մրցույթի հրավերի փաթեթը:

Աղբյուրը՝ http://www.scs.am