Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տուրիստական էքսպո` նվիրված Զբոսաշրջության միջազգային օրվան

2013թ. սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տուրիստական էքսպո, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Տուրիստական էքսպոն նպատակ ուներ վերհանել ներգնա զբոսաշրջային ներուժը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:

25 տաղավարներում ներկայացված էին հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը, ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից էքսպոյին  մասնակցեցին կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Դոնարա Չիբուխչյանը և նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Անգին Մամյանը, Սիրանուշ Գոգինյանը, որոնք ներկայացրին իրենց և ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից  (գոբելեն, բատիկա, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում և այլն):

Մասնակիցները տեղում անցկացրին նաև  գոբելենագործության վարպետաց դասեր, որոնց մեծ հետաքրքրությամբ հետևեցին փառատոնի այցելուները:

Խորապես ցավում ենք …

Խորապես ցավում ենք մեր սիրելի գործընկեր, Օտար լեզուների ամբիոնի երիտասարդ ու խոստումնալից դասախոս  Անժելա Վանեսյանի հանկարծահաս մահվան համար:

Մեր ցավակցությունն ենք հայտնում իր  ընտանիքի անդամներին և հարազատներին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողովների աշնանային նստաշրջան

Հարգելի՛ ուսանողներ, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սույն թվականի նոյեմբերի 11-15-ին կազմակերպում է ամենամյա գիտաժողովների աշնանային նստաշրջան: Զեկուցումներ կարող եք ներկայացնել հետևյալ ենթաբաժիններով.

ա) Հայ գրականության պատմություն

բ) Հայ նորագույն գրականություն և քննադատություն

գ) Համաշխարհային գրականություն և տեսություն

դ) Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն

ե) Ժամանակակից հայոց լեզու

զ) Մանկավարժություն:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 5-ը հոդվածների թեզիսներն ուղարկել էլ-փոստի հետևյալ հասցեին՝ tamara_poghosyan@mail.ru:

Թեզիսների վերնագրից առաջ հարկավոր է նշել բուհը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը, հեղինակի անուն-ազգանունը, ղեկավարի ազգանունը, կոչումը:

Հ.Գ. Գիտաժողովի ընթացքում զեկուցումները սլայդ-շոուով ներկայացնելը ցանկալի է:

 Հարգանքով՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ: