Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինարին մասնակցելու հրավեր

1

 2019թ. մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում կանցկացվի «Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն Ֆաբ Լաբ-ում սովորելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունները, և կքննարկվի ուսանողների ներգրավվածությունը Ֆաբ Լաբ-ի աշխատանքներում:

«Ֆաբ Լաբ» ծրագիրը սկսվել է Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի  Media Lab-ում՝ որպես Grassroots Invention Group-ի և Center for Bits and Atoms-ի միջև համագործակցության արդյունք: Ֆաբլաբը (fabrication laboratory, «խելացի» լաբորատորիա) տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է  նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը: Ֆաբլաբի հնարավորություններից կարող են օգտվել բոլոր տարիքային խմբերի, տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների մարդիկ:

Դիլիջանի ֆաբլաբը նպատակ ունի Տավուշի երիտասարդներին տրամադրել համապատասխան միջոցներ և միջավայր, որոնց շնորհիվ կզարգանան ստեղծագործ միտքը, գիտությունը և ճարտարագիտությունը:

 

 

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի ծրագիրը

 Թում.

 Սիրով ձեզ ենք ներկայացնում 2019թմայիսի 11-ին  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնած՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի ծրագիրը:

 

«ԵՊՀ 100» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ.

egu2

 Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, Երևանի պետական համալսարանը ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ կազմակերպում է «ԵՊՀ 100» ցուցահանդեսների շարք, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես լրացնել հայտաձևը, այնուհետև ներկայացնել «Իմ համալսարանը» խորագրով գեղանկարչության, լուսանկարչության, քանդակային կամ կիրառական արվեստի ստեղծագործություն (աշխատանքների քանակը՝ 1-ից 3):
Հայտաձևը լրացնելու համար դիմել ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն և Մշակույթի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ և 6-րդ հարկ): Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 060 710 176, 060 710 173, 060-710-183, 060-710184:

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/ephculturecenter/

Աղբյուրը՝ ysu.am:  

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2019թ. առկա ուսուցման ընդունելություն

45209161_1941500952594829_2054352131204317184_o Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2019թ. առկա  ուսուցման ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Հոգեբանություն,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Ռուսաց լեզու և գրականություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Զբոսաշրջություն,
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Բնապահպանություն և բնօգտագործում,
  • Դիզայն,
  • Դեկորատիվ-կիրառական արվեստ:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը տե՛ս հետևյալ հղումով:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ այստեղ

Ուսման տևողությունը 4 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 6-ից մինչև հունիս 1-ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (094) 33-14-38, (093) 20-65-05  հեռախոսահամարներով: