Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաշվետար» դասընթացի 5 ակտիվ մասնակիցներին հանդիսավոր կերպով հանձնվեցին հավաստագրեր

DSCN8243

 2019թ. հունիսի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով հավաստագրեր հանձնվեցին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի կողմից կազմակերպված «Հաշվետար» դասընթացի 5 ակտիվ մասնակիցներին:

«Հաշվետար» դասընթացը մեկնարկել էր ապրիլի 15-ին և նպատակ ուներ մասնակիցներին ուսուցանել հաշվապահության նախնական գիտելիքներ և հմտություններ:

Դասընթացի կազմակերպմանն աջակցել է «Իջևանի ՀՀԳ» ՍՊԸ հաշվապահական ընկերությունը, որի հետ ԵՊՀ ԻՄ-ը ուսանողների ներուժի և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման նպատակով 2019թ. մայիսի 7-ին կնքել է համագործակցության հուշագիր: Ըստ այդմ՝ ընկերությունը պատրաստակամ է օժանդակել ԵՊՀ ԻՄ-ին՝ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերում իրականացնել մասնաճյուղի ուսանողների վերապատրաստում և նրանց ներառել իրենց կադրային բազայում:

«Հաշվետար» դասընթացը վարում էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Արփինե Եգանյանը և Մարիետտա Աթաբեկյանը: Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և շրջանավարտներ:

Մասնակիցները դասընթացի ժամանակ ստացան նախնական տեսական գիտելիքներ հաշվապահությունից, այնուհետև ծանոթացան «Հայկական ծրագրեր»-ին և «E-Invoicing» ծրագրին: Նրանք հնարավորություն ունեցան լուծել գործնական խնդիրներ և անմիջապես կիրառել իրենց ստացան գիտելիքները ծրագրերում:

Դասընթացի վերջում մասնակիցներն այցելեցին Իջևանում գործող հաշվապահական «Իջևանի ՀՀԳ» ՍՊԸ, որտեղ ծանոթացան ընկերության գործունեությանը, գործնական հաշվապահության և հարկային հաշվառման սկզբունքներին:

Հունիսի 28-ին՝ հավաստագրերի հանդիսավոր հանձնման ժամանակ, ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Վ. Ցուցուլյանը՝ ողջունելով դասընթացի կազմակերպիչներին ու մասնակիցներին, կարևորելով մասնաճյուղում նման դասընթացների իրականացումը: Նա հույս հայտնեց, որ դասընթացը կունենա շարունակական բնույթ, և մեր ուսանողներից շատերը դեռ կկարողանան գործնական հաշվապահություն սովորել վերոնշյալ հուշագրի շրջանակներում:

Այնուհետև պարոն Ցուցուլյանը շնորհավորեց և դասընթացի հինգ ակտիվ մասնակիցներին հանձնեց հավաստագրերը:

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ՝ վիզուալ արվեստի ոլորտում ստեղծագործությունների ստեղծման համար

10.thumb

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ՝ վիզուալ արվեստի ոլորտում ստեղծագործությունների ստեղծման համար:

Ծրագրի նպատակն է `

  • Աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը:
  • Խթանել արվեստագետների ստեղծագործական ներուժը:
  • Նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի զարգացմանը:

Թեման – Ճգնաժամ /Crisis

Ճգնաժամ հասկացությունը գալիս է հին հունարեն ՝ κρίσις – կրիզիս բառից, որը թարգմանաբար նշանակում է` որոշում, շրջադարձային կետ:
Նոր հազարամյակում մարդկությունը անընդհատ գտնվում է քաղաքական, տնտեսական, բնապահպանական, հոգեբանական, ստեղծագործական ճգնաժամերի և դրանց հաղթահարման փակ շրջանի մեջ:

ճգնաժամային պայմաններում արվեստագետի գոյատևումը, նրա ստեղծագործականությունը, մեծապես կախված է այն հանգամանքից, թե կարողանո՞ւմ է նա վստահել իր ուժերին՝ իր ներքին հնարավորություններին, և ճգնաժամը դիտարկել՝ որպես շրջադարձային կետ:

Առաջարկվող ֆինանսական օգնության առավելագույն չափը կազմում է 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ :

«Տվեք մարդուն նպատակ, հանուն որի արժե ապրել, և նա կգոյատևի յուրաքանչյուր իրավիճակում». Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

     johann-wolfgang-von-goethe-17

Սիրով ձեզ ենք ներկայացնում մեծն Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ասույթներից.

  1. Մենք մեր ցանկություններից առավել հեռու չենք լինում, որքան այն ժամանակ, երբ կարծում ենք, որ տիրում ենք ցանկություններին:
  2. Երկու վիճող մարդկանցից առավել մեղավորը նա է, ովխելացի է:
  3. Ճարտարապետությունը քարացած երաժշտություն է:
  4. Վարքը հայելի է, որում ամեն մեկը ցուցադրում է իր պատկերը:
  5. Ամեն մեկը լսում է այն, ինչ հասկանում է:
  6. Հումորը հանճարեղության տարրերից մեկն է:
  7. Տաղանդը հասունանում է լռության մեջ, բնավորությունը կոփվում է կյանքի փոթորկում:
  8. Ոչինչ կորսված չէ, քանի դեռ կորսված չէ ամեն ինչ:
  9. Ապրում ես միայն մեկ անգամ:
  10. Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես:
  11. Կյանքի նպատակը հենց կյանքն է:
  12. Ասում են, որճշմարտությունը գտնվում է երկու հակադիր կարծիքների միջև: Ոչ մի դեպքում: Դրանց միջև ընկած է պրոբլեմը:
  13. Ըստ տղամարդու կողմից ընտրված հարսնացուի՝ հեշտությամբ կարելի է դատել, թե ինչպիսին է նա և գիտի՞ արդյոք նա իր արժեքը:
  14. Խելացի մարդը նա չէ, ով շատ բան գիտի, այլն նա, ով գիտի ինքն իրեն:
  15. Բավարար չէ միայն գիտելիք ստանալ, անհրաժեշտ է գտնել դրան կիրառություն: Բավարար չէ միայն ցանկանալ, անհրաժեշտ է գործել:
  16. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատ գինիներ խմենք:
  17. Մարդու բնավորությունը ոչնչում այդքան ակնհայտ չի դրսևորվում, որքանայն բանում, ինչը նա ծիծաղելի է համարում:
  18. Զգացմունքները չեն խաբում: Խաբում են դրանցով կազմված դատողությունները:
  19. Այն, ինչ գնահատվում է առավել, երբեք չպետք է ենթարկվի նրան, ինչ համարվում է նվազ:
  20. Այնտեղ, որտեղ հիմարությունը օրինակելի է, այնտեղ խելացիությունը խելագարություն է:
  21. Տվեք մարդուն նպատակ, հանուն որի արժե ապրել, և նա կգոյատևի յուրաքանչյուր իրավիճակում:
  22. Ով զգում է իր համակրելիությունը, նա էլ դառնում է համակրելի:
  23. Եթե ծիածանը երկար է մնում, նրա վրա այլևս չեն նայում:
  24. Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:
  25. Միայն իրապես երջանիկ և մեծագույն է նա, ում պետք չէ իրենից որևէ բան ներկայացնելու համար ո՛չ ենթարկվել, և ո՛չ էլ հրամայել:
  26. Սերը իդեալական բան է, ամուսնությունը՝ իրական: Իդեալականի ևիրականի խառնումը երբեք անպատիժ չի անցնում:
  27. Միայն նա է արժանի կյանքին և ազատությանը, ով ամեն օր դրանց համար մարտի է ելնում:
  28. Արդյո՞ք սերը որևէ ընդհանուր բան ունի խելքի հետ:
  29. Մենք սովորել ենք, որ մարդիկ ծաղրում են այն ամենը, ինչ չեն հասկանում:
  30. Մարդը պետք է հավատա, որ անհասկանալին կարելի է հասկանալ:
  31. Կարգուկանոնը տխրահռչակ արդարությունից ավելի կարևոր է:
  32. Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել:
  33. Արդեն կարդացած գրքի կրկնակի ընթերցումը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է:
  34. Ոչ ոք չգիտի՝ ինչ ուժի տեր է, մինչև ուժը չփորձի:
  35. Միշտ կարելի է գտնել ժամանակ, եթե այն լավ օգտագործես:
  36. Ոչ ոք չի կարող ուրիշներին մեղադրել, քանի դեռ չի սովորել իր սեփական արարքները դատապարտել:
  37. Վախկոտը սպառնում է, երբ անվտանգության մեջ է:
  38. Փորձիր պարտքդ կատարել, և դու կիմանաս, թե ինչի ես ընդունակ:
  39. Հավատա կյանքին: Կյանքը քեզ կսովորեցնի բոլոր իմաստուններից ու բոլոր գրքերից ավելի լավ:
  40. Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է:
  41. Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը:
  42. Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա:
  43. Ինչը չի գրավում, մեռած է:

 

ՀԵՀ-ի կողմից հրապարակված՝ ուսման վարձավճարների փոխհատուցում ստացած ուսանողների ցանկում ընդգրկված են ԵՊՀ ԻՄ-ի 11 ուսանողներ

ՀԵՀ

 ՀԵՀ-ը հրապարակել է ՀՀ կառավարության՝ 2018թ. դեկտեմբերի 13-ի թիվ 1464-Ն որոշման հիման վրա 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների, ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով զեղչ և ՀՀ մասնակցությամբ հիմնված ԲՈՒՀ-երի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով փոխհատուցում ստացած ուսանողների ցանկը ըստ ԲՈՒՀերի

Հրապարակված ցանկում ընդգրկված են ԵՊՀ ԻՄ-ի 11 ուսանողներ.

  1. Գարիկ Գագիկի Մելիքբեկյան
  2. Նարեկ Արտակի Փայտյան
  3. Գևորգ Հայկի Ադամյան
  4. Արամ Գոռի Ենգիբարյան
  5. Վաչե Արտակի Առաքելյան
  6. Նորայր Մհերի Դավթյան
  7. Հայկ Գրիգորի Թուրաջյան
  8. Տիգրան Վալոդի Թիրաբյան
  9. Հրանտ Հրահատի Եգանյան
  10. Կարեն Աշոտի Դովլաթբեկյան
  11. Լուսինե Ֆելիոսի Եգանյան:

 

Հրավիրում ենք ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

graduate

 Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, աշխատակիցներ, 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրում ենք ձեզ ԵՊՀ ԻՄ՝ մասնակցելու 2019թ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: