Հարգելի՛ համալսարանականներ, 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Կրթության բովանդակության հիմնախնդիրը» թեմայով առցանց վերապատրաստում:
Դասընթացը կվարի ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.դ. Էդվարդ Այվազյանը:
Վերապատրաստման ընթացքում կներակայացվեն կրթության բովանդակության հիմնախնդիրները, կճշգրտվեն «գիտելիք», «կարողություն», «հմտություն» հասկացությունները, և կմեկնաբանվեն կրթության բովանդակության ներկայացման եղանակները:
Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով: