Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի շրջանակներում

Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի շրջանակներում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի շրջանակներում աշխատանքային պրակտիկայի հնարավորություն է տրվում Տավուշի մարզի երիտասարդներին, որոնք հետաքրքրված են մարզի գյուղական տուրիզմի զարգացմամբ:

6-ամսյա պրակտիկան հնարավորություն կունենանք անցկացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացված Տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնում:

Կենտրոնի նպատակներն են՝

  • Ներգրավել մարզի երիտասարդներին գյուղական տուրիզմի զարգացմանը,
    ապահովել երիտասարդներին աշխատանքային փորձով և նոր հմտություններով,
  • գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված նորարական գաղափարներ, մոտեցումներ և բիզնես ծրագրեր մշակել,
  • հնարավորություն տալ երիտասարդներին նոր, առավել մրցունակ ձեռնարկություններ և աշխատատեղեր ստեղծել:

Կարող են դիմել բուհի բարձր կուրսերի ուսանողները և շրջանավարտները:

Օտար լեզվի և համակարգչային գիտելիքների իմացությունը պարտադիր է:

Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 18-ը, 2017թ.:

Լրացրեք առցանց Դիմում-հայտը https://goo.gl/forms/0yn0vi4CyaSIOeTw1, միաժամանակ tourism.am@undp.org և lianadoy@yahoo.com էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) և անձնագրի պատճենը (սքան կամ ֆոտո տարբերակով)՝ նամակի թեմա բաժնում նշելով YCT_Internship: Առանց կից փաստաթղթղերի ձեր դիմում-հայտը չի դիտարկվի: Բոլոր դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի դեպքում զանգահարեք՝ 091435136:

Տեղի կունենա «Ընտանիքի, ազգապահպանման հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկում

Տեղի կունենա «Ընտանիքի ազգապահպանման հիմնախնդիրները»  թեմայով դաս-քննարկում

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. մայիսի 15-ին՝ ժամը 10:40-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №51 լսարանում տեղի կունենա  «Ընտանիքի, ազգապահպանման հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկում, որը կազմակերպվել է Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Դաս-քննարկումը կվարի ամբիոնի դասախոս Էդիտա Սիմոնյանը:

Սիրով հրավիրում ենք:

 

 

Տեղի կունենա «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկում

Տեղի կունենա «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկում

 2017թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկում, որը կվարի Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Ա.Մարդանյանը:

Սիրով հրավիրում ենք:

Երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ

 

Երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների մի շարք մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում մինչև 5 դրամաշնորհ կտրամադրվի 5-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է թղթային տարբերակով` մինչև 2017 թվականի մայիսի 31-ը ժամը 18:00 ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (122):

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Հայաստանի Հանրապետության կրթության և

գիտության նախարարություն

Ներառական կրթության թեմայով ամառային դպրոցի մասնակցության մրցույթ

Ներառական կրթության թեմայով ամառային դպրոցի մասնակցության մրցույթ

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը իր «Կրթության օժանդակություն» և «Եվրասիա» ծրագրերի գրասենյակների օժանդակությամբ հայտարարում է ներառական կրթության թեմայով ամառային դպրոցի մասնակցության մրցույթ՝ ներառական կրթության ոլորտում գիտամանկավարժական և կամ կիրառական գործունեությամբ զբաղվող անձանց համար:

Մրցույթի պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.osf.am/2017/05/cal-for-participation-in-inclusive-education-summer-school/?lang=am:

Հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք դիմել ԲՀՀ – Հայաստանի գրասենյակ, Լիլիթ Նազարյանին կամ Աննա Հարությունյանին՝ 010 53 38 62 հեռախոսահամարով կամ գրելով nlilit@osi.am և annah@osi.am էլեկտրոնային փոստի հասցեներին:

Հայտերը պետք է ուղարկվեն էլեկտրոնային տարբերակով՝ register@osi.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 25-ն է՝ ժամը 16:00-ն: