Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուստարվա I կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

Սիրելի՛ համալսարանականներ, ներկայացնում ենք ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուստարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

 ________________________________

«ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի երրորդ կուրսի  ուսանողուհի 

Նառա Մարտիկի Մնացականյան

Nara-Mnacakanyan

 

 ________________________________ 

 

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության

 վճարովի ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանող

 Ալիխան Աշոտի Բալդրյան

Բալդրյան Ալիխան Աշոտի Վազգեն Սարգսյան (1)

 

 ________________________________

 

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանող 

Ալբերտ Մարատի Զուրաբյան

Զուրաբյան Ալբերտ Մարատի Դավիթ Անհաղթ

 

 ________________________________

 

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի  «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Վանուհի Արամայիսի Վանեսյան

Վանեսյան Վանուհի Արամայիսի Շառլ Ազնավուր

 

 ________________________________

 

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

 Մերի Սահակի Սարգսյան

Սարգսյան Մերի Սահակի Գրիգոր նարեկացի (1)

 

 ________________________________

 

«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»

մասնագիտության  անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Անահիտ Մհերի Հովսեփյան

Anahit-hovsepyan

 

 ________________________________

 

«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության  անվճար  ուսուցման  համակարգի  չորրորդ  կուրսի  ուսանողուհի 

Օվսաննա Սերյոժայի Գասպարյան

Ovsanna-Gasparyan

 ________________________________

 

«Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ

«Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ

Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում կանցկացվի «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ:

Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել jpg ձևաչափով (առավելագույնը՝ 1200 px), «Անկախ Հայաստան» թեմայով photofest2016@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Լուսանկարների հետ ուղարկել հեղինակի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցե, անձնագրի սքանը:

Լուսանկարների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է: 

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կցուցադրվեն նոյեմբերի 10-15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելիք ցուցահանդեսի ընթացքում: Մասնակիցներից լավագույն երեքը կարժանանան դրամական և այլ մրցանակների: 

Լուսանկարչական մրցույթի ժյուրիի անդամներն են լինելու Դավիթ Հակոբյանը, Մարտին Շահբազյանը, Վահան Ստեփանյանը, Հակոբ Բերբերյանը, Սեդրակ Մկրտչյանը։ 
 
Մրցույթի եզրափակից փուլ անցած մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Եզրափակիչ փուլ անցնելու դեպքում ժյուրին կարող է պահանջել լուսանկարի բնօրինակը:
 
Մրցույթն անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
 
Աղբյուրը՝ http://heh.am

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Նիստ

2016թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 1200-ին, տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին ընթացիկ քննությունների թեստերի հաստատում:
  2. «Ակունք» և այլ գիտական հանդեսներում հոդվածների հրատարակում:
  3. Գործնական հոգեբանության ակումբի ստեղծում:
  4. Ստեղծագործական աշխատանքների՝ Էսսեների, մրցույթի կազմակերպում:
  5. Ընթացիկ հարցեր:

Զեկուցող՝  Լ. Հարությունյան

 

ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Ի գիտություն ավարտական կուրսերի ուսանողների

Պրակտիկայի հնարավորություն

Ոսումնական պրակտիկայի համար անհրաժեշտ է բարեհաջող անցնել հետևյալ 2 ենթափուլերը. 

Թեստավորում, որի նպատակն է ստուգել թեկնածուների տրամաբանությունը և մաթեմատիկական գիտելիքները: 

Անհատական/ խմբային հարցազրույց, որի նպատակն է բացահայտել թեկնածուների անձնական որակները, ընդհանուր զարգացվածությունը, գնահատել տեսական գիտելիքները, ծանոթանալ նրանց աշխատանքային սպասումներին և հեռանկարներին:

Պրակտիկայի ավարտին թեկնածուները գնահատվելու են ձեռք բերած գործնական և տեսական գիտելիքների ու հմտությունների, գործարար և անձնական որակների, թիմային աշխատանքի, նախաձեռնողականության հիման վրա և այս փուլը հաջողությամբ հաղթահարած թեկնածուները դառնալու են Ինեկոթիմի անդամ:

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել <<Դիմել>> կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը:

ԴԻՄԵԼ

Աղբյուրը՝ http://www.inecobank.am

Մինի ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն

Մինի ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն

 2016թ. հոկտեմբերի 21-ին տեղի կունենա մինի ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: