ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է մանկավարժական գիտությունների թեկնածու, ասիստենտ Լիանա Հարությունյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում նրան ուսումնագիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ, քաջառողջություն, երջանկություն, ամենայն բարիք:
Հայտարարություններ
Կանանց տոնին նվիրված հոգեբանական միջոցառում
Հարգելի՛ համալսարանականներ, 2016թ. մարտի 11-ին՝ ժամը 13:30 -ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա Կանանց տոնին նվիրված հոգեբանական միջոցառում, որը կազմակերպվել է Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:
Ստորև ներկայացնում ենք միջոցառման ծրագիրը.
Բացման խոսք – 13:30
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ՝ Վաչիկ Բրուտյան
Ելույթ – 13:40
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս՝ Դիանա Սարգսյան
Ուսանողական զեկույցներ – 13:50 – 14:30
Արամյան Մերի – «Մանկական վախերի բնութագիրն ու առանձնահատկությունները»
Ամյան Նարե – «Բարձրագույն մարդկային զգացմունքներ»
Գևորգյան Մերի – «Անբարենպաստ ընտանիքի ազդեցությունը հանցածին վարքագծի ձևավորման վրա»
Գասպարյան Արուսյակ – «Անձի հոգեբական անվտանգություն»
Շնորհավորական խոսք
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, ուսումնական խորհրդատու՝ Վիկտորյա Մելիքսեթյան
Ուսանողական զեկույցներ
Բաբայան Արմինե – «Սիրո ֆենոմեն»
Հարությունյա Անի – «Սթրես»
Հայրապետյան Լիլիթ – «Աֆեկտ»
Մելիքեկյան Մինավարդ – «Ընտանիք»
Շնորհավորական խոսք
«Տավուշի ազգային-հայրենասիրական գիտակցության ձևավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյան
Միջոցառման փակում – 14:30
Ցուցադրություն՝ նվիրված Մայրության և գեղեցկության միամսյակին
Ուսանողական գիտաժողով – ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, նպատակ ունենալով ուսանողների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ՀՀ ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացների և առաջարկվող պրոդուկտների օգտագործման հետ կապված ռիսկերի նկատմամբ, կազմակերպում է ուսանողական գիտաժողով՝ «ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր բուհերի տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, այդ թվում՝ մագիստրատուրայի ուսանողները:
Զեկույցի ձևին ներկայացվող պահանջներն են՝
- Աշխատանքը չպետք է նախկինում հրապարակված/տպագրված լինի,
- Աշխատանքի լեզուն՝ հայերեն, տառատեսակը՝ Unicode (Sylfaen), տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝5, ծավալը՝ առավելագույնը 8 էջ,
- Այլ աղբյուրներից մեջբերումներ անելու դեպքում պարտադիր պետք է տրվեն հղումներ,
- Գրագողության նշաններ հայտնաբերելու դեպքում աշխատանքը չի դիտարկվի հանձնաժողովի կողմից,
- Զեկույցում պետք է հստակ արտացոլվեն հեղինակի մտորումները առաջարկված խորագրի վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվի ուսանողի՝ առկա հիմնախնդիրների վերհանման կարողությունը,
- Աշխատանքը պետք է լինի հետազոտական-վերլուծական բնույթի և անդրադառնա նաև միջազգային փորձին:
Զեկույցի համար առաջարկվող թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ներկայացված թեմաներներից դուրս թեմա ընտրելու դեպքում անհրաժեշտ է նախապեսհամաձայնեցնել կազմակերպիչների հետ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. միայն լավագույն զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան գիտաժողովին ներկայացնելու իրենց աշխատանքները: Լավագույն զեկուցողների համար նախատեսված են մրցանակային տեղեր. 1-ին տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Գիտաժողովի ֆեյսբուքյան event-ին կարող եք միանալ այստեղ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-70-1111 (ներքին՝ 20) հեռախոսահամարով կամ գրել studentconference@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Գիտաժողովի պատասխանատու՝ Տաթևիկ Հովհաննիսյան:
Աղբյուրը՝ http://armacad.info
Լույս է տեսել «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» ժողովածուն
«ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում (1920-ական թվականներ)» փաստաթղթերի ժողովածուն հրատարակվել է 2016 թ․ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից։ Ժողովածուն կազմել և խմբագրել է պատմ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանը (1926-2015 թթ․): Հրատարակության է պատրաստել պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։
Ներբեռնել փաստաթղթերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը*
Փաստաթղթերի ժողովածուն նվիրված է ՀՅԴ կուսակցության գործունեությանը Խորհրդային Հայաստանում և Պարսկաստանում խորհրդային իշխանության գոյության առաջին տարիներին` 1921-1927 թթ.: Վավերագրերն ընտրովի են, այն է` գաղտընթերցված (перлюстрация) ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողով-Պետական քաղաքական վարչության կողմից:
Հայաստանի խորհրդայնացումից սկսած՝ հանրապետության Արտակարգ հանձնաժողովը հետևել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործունեությանը՝ նրա անդամների նամակների ձեռքբերման կամ գաղտնի ընթերցման միջոցով: Այդ գործունեությունը հետաքրքրեց նաև ԽՍՀՄ Միացյալ պետքաղվարչությանը (ՄՊՔՎ): Վերջինս, Անդրդաշնության պետքաղվարչության միջոցով, կազմակերպեց կուսակցության նամակագրության գաղտնի ընթերցումը նրա կենտրոններից մեկում` Թավրիզում: Ժողովածուն ընդգրկում է 1921-1927 թթ. գաղտընթերցված 41 նամակ-փաստաթուղթ:
Ժողովածուն հազվագյուտ, արժեքավոր սկզբնաղբյուր է հայագիտությամբ զբաղվող գիտական աշխատողների համար: Այն լրացնում է նախկինում «Հ. Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը» (Եր., 1999) և «Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929 թթ.)» (Եր., 2008) փաստաթղթերի ժողովածուներում ՀՅԴ-ի գործունեության վերաբերյալ հրատարակված վավերագրերը:
*Հայկական գիտական համագործակցությունը շնորհակալություն է հայտնում պ․գ․թ․ Համո Սուքիասյանին գրքի էլ․ տարբերակը սիրահոժար տրամադրելու համար։
Աղբյուրը՝ http://armscoop.com