ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Նաիրա Ալբերտի Էդիլյանին` ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն, ամենալավն ու բարին:
Հայտարարություններ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր և սև-սպիտակ տարբերակներով, ներկայացվի` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:
Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը և կարգախոսը:
Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (500.000 դրամ) և մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակներ:
Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ծածկագրի նշագրումով:
Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն ծածկագրի նշագրումով:
Փակ ծրարի ներսում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարը /ները/: Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է ստացական՝ հանձնված աշխատանքների քանակի, ձևի, կրիչի և փակ ծրարի մասին տեղեկույթով:
Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:
Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մարտի 10-ը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում (hասցե՝ Կառավարական 2-րդ մասնաշենք, Վ. Սարգսյան 3):
Հեռախոս՝ (011) 52-39-22,
Էլեկտրոնային հասցե՝ general@mincult.am
Աղբյուրը՝ mincult.am
Մրցույթ 4 անվանակարգերում
«Աջակցություն համաշխարհային տաղանդների բացահայտմանը 2016թ.» ծրագիրը հայտարարում է մրցույթ 4 անվանակարգերում`
- Նորաձևություն
- Աքսեսուարներ
- Զարդեր
- Գեղարվեստական նյութ
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի մարտի 21-ը:
Մասնակցությունը կատարվում է առցանց եղանակով:
Տարբեր անվանակարգերով դիմելու համար պետք է օգտվեք հետևյալ հղումներից`
Նորաձևություն` http://www.itsweb.org/jsp/en/contest-fashion/index.jsp
Աքսեսուարներ` http://www.itsweb.org/jsp/en/contest-accessories/index.jsp
Զարդեր` http://www.itsweb.org/jsp/en/contest-jewelry/index.jsp
Գեղարվեստական նյութ՝ http://www.itsweb.org/jsp/en/contest-artwork/index.jsp
Հաղթողի ընտրությունը կկատարվի ապրիլի վերջին:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2016թ. հուլիսին Իտալիայի Տրիեստե քաղաքում:
Հաղթողները կստանան դրամական պարգևներ և կծանոթանան տվյալ ոլորտի անվանի ներկայացուցիչների հետ:
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից` www.itsweb.org, www.facebook.com/itsweb.org:
Աղբյուրը՝ www.yafa.am
Ուսանողական խորհրդի համագումար նիստ
2016թ. փետրվարի 10-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում, տեղի կունենա Ուսանողական խորհրդի համագումար նիստ, որին կմասնակցեն ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, Ուսանողական խորհրդի նախագահության անդամները, ՈՒԽ-ի ակտիվիստներ, համալսարանի ուսանողական մյուս կառույցների ներկայացուցիչներ, կուրսերի ավագներ և ուսանողներ:
Նիստի օրակարգը հետևյալն է.
1 |
Ողջույնի խոսք |
Ի. Շաղբաթյան
|
2 |
ՈՒԽ-ի նախագահի խոսք, ՈՒԽ-ի նախագահության տարեկան հաշվետվությունը |
Ռ. Հովսեփյան
|
3 |
ՈՒԽ-ի նախագահության կազմի նորընտիր անդամների ներկայացում |
Ռ. Հովսեփյան |
4 |
Ուսանողական հարցումների արդյունքների հրապարակում |
Ի. Շաղբաթյան |
5 |
Առաջիկա պլանների մասին |
Ի. Շաղբաթյան, Ռ. Հովսեփյան |
6 |
Հարց-պատասխան ուսանողի հետ |
|
7 |
Ամփոփում (անակնկալ իրենց գործունեությամբ աչքի ընկած ուսանողներին) |
|
ԵՊՀ ՈՒԳԸ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ 2016
Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,
ԵՊՀ ՈՒԳԸ-ն 2016 թ. ապրիլի 25-29-ը կազմակերպում է հերթական տարեկան գիտական նստաշրջանը:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.
- Աշխարհագրություն և երկրաբանություն
- Աստվածաբանություն
- Արևելագիտություն
- Դեղագիտություն և քիմիա
- Ժուռնալիստիկա
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
- Իրավագիտություն
- Կենսաբանություն
- Հայ բանասիրություն
- Մաթեմատիկա և մեխանիկա
- Միջազգային հարաբերություններ
- Պատմություն
- Ռադիոֆիզիկա
- Ռոմանագերմանական բանասիրություն
- Ռուս բանասիրություն
- Սոցիոլոգիա
- Տնտեսագիտություն և կառավարում
- Փիլիսոփայություն և հոգեբանություն
- Ֆիզիկա
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ. փետրվարի 29-ը լրացնել առցանց հայտաձևը:
Նույն ժամկետում անհրաժեշտ է ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին (sss@ysu.am) ուղարկել գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորված տարբերակը, առանց որի հայտը չի ընդունվի: Ըստ ԵՊՀ ՈՒԳԸ գիտաժողովների կազմակերպման կանոնակարգի` նստաշրջանի կազմկոմիտեն հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 10 օրվա ընթացքում` մինչև 2016 թ. մարտի 9-ը, ներկայացված սեղմագրերի հիման վրա կհրապարակի զեկուցման համար ընտրված հայտատուների անունները: Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:
Աղբյուրը` ysu.am