Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ANSEF 2016 թ. գիտական մրցույթի հրավեր

ANSEF  2016 թ. գիտական մրցույթի հրավեր

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2016թ. գիտական դրամաշնորհի մրցույթի:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2016թհունվարին:

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին`  help@ansef.org:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է:

Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում  (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով`  ansef.herokuapp.com մինչև 2015թօգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2016 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 31 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի  և մեկը Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության կողմից:

ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի   կողմից հատկացրած 5 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկական և երկրի մասին գիտությունների   բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին:

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար:

Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով:

Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում:

Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` website@ansef.org:

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ

Աղբյուրը`  armacad.info

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2015թ. առկա ուսուցման ընդունելություն

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2015թ. առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Հոգեբանություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Կիրառական արվեստ,
  • Դիզայն (գեղար),
  • Տնտեսագիտության տեսություն,
  • Սերվիս:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 4 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05  հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին:

 Ուշադրություն. Փաստաթղթերի ընդունման և ձևակերպման (1500 դրամ), ինչպես նաև յուրաքանչյուր ներբուհական քննության (1500-ական դրամ) համար նախատեսված գումարը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:

Բանկում կատարած վճարման անդորրագիրը փաստաթղթերի հետ միասին ներկայացնել մասնաճյուղի ընդունող հանձնաժողով:

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում

Մայիսյան հաղթանակներին նվիրված գրական-երաժշտական միջոցառում

2015թ. մայիսի 28-ին` ժամը 11:00-ին, Իջևանի մշակույթի տան առաջ տեղի կունենա մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել են մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները` Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանի գլխավորությամբ:

Սիրով հրավիրում ենք:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատի նիստ

 

2015թ. մայիսի 18-ին` ժամը 12:15-ին, տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատի նիստ:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ֆակուլտետի 2014–15 ուս. տարվա գարնանային քննաշրջանի գրաֆիկի քննարկման և հաստատման մասին Զեկուցող Ն.Խուդավերդյան

  2. Ընթացիկ հարցեր

«ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

«ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

2015թ. մայիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա «Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով, որը կազմակերպում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Երկրապահ կամավորականների միությունը:

Գիտաժողովին հրավիրվում են ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի ներկայացուցիչներ, պետական գերատեսչությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիական և հասարակական կառույցների` գիտաժողովի թեմային առնչվող գործունեությամբ զբաղվող մասնագետներ:

Գիտաժողովի նպատակն է քննարկել և վերլուծել ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության մանկավարժահոգեբանական հիմնախնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Նախատեսվում է գիտաժողովի նյութերը տպագրել առանձին ժողովածուով:

Գիտաժողովի հիմնական ուղղությունները

  • Ռազմական հոգեբանության և զինվորական մանկավարժության հիմնախնդիրները:
  • ՀՀ սահմանամերձ գոտու դպրոցներում ներառական կրթության և դպրոցական հոգեբանական ծառայությունների կազմակերպումը:
  • Սովորողների հայրենասիրական դաստիարակության իրականացման ուղիները:
  • Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հետսթրեսային սոցիալ-վերականգնողական աշխատանքների կազմակերպումը:
  • Սոցիալ-մանկավարժական աշխատանքների իրականացումը սահմանամերձ համայնքների դպրոցներում:

Հոդվածներին առաջադրվող պահանջները

Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված և էլեկտրոնային տարբերակով, էջի եզրերը` 2սմ բոլոր կողմերից, տառատեսակը` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով:

Տեքստում չպետք է լինեն տողադարձեր և կրկնակի միջակայքեր:

Հոդվածի ծավալը` մինչև 8 էջ` ներառյալ նկարները, աղյուսակները, գրականության ցանկը և 2 լեզվով ամփոփումները (հայերեն հոդվածների համար` ռուսերեն և անգլերեն, և հակառակը):

Սկզբում տրվում է հոդվածի վերնագիրը` գլխատառերով, այնուհետև` հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ներկայացվող բուհը կամ կազմակերպությունը, գիտական կոչումը և պաշտոնը:

Ապա բաց է թողնվում մեկ տող, և տրվում է հիմնական տեքստը:

Ընդգծումների համար կիրառել շեղատառեր կամ մգացված տողեր:

Տեքստում հղումը կատարել քառակուսի փակագծում` ըստ գրականության ցանկի աղբյուրի (օրինակ` [1, էջ 26]):

Ներկայացվող բոլոր հոդվածները քննարկվելու են գիտակազմակերպչական խորհրդի կողմից:

Եթե հոդվածը չբավարարի անհրաժեշտ պայմանները, խորհուրդն իրավասու է այն չերաշխավորել գիտաժողովում ներկայացնելու համար:

Հոդվածների ներկայացման ժամկետը

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015թ. ապրիլի 10-ը ուղարկել հոդվածների տեքստը՝ ըստ վերոնշյալ պահանջների:

Հոդվածներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային hասցեին`matoyan@ysu.am:

Հարցերի դեպքում զանգահարել 093317847 հեռախոսահամարով` մասնաճյուղի գիտքարտուղար Մհեր Աթոյանին: