Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև խթանել միջազգային գիտական համագործակցությունը:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը երիտասարդ գիտնականներին մրցութային հիմուքներով տրամադրում է գիտական գործուղումների ֆինանսական աջակցություն:
Մրցույթը իրականացվելու է ըստ «Երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման» կարգի (կցվում է):
Հայտերը ընդունվում են էլեկտրոնային եղանակով egac2012@gmail.com էլ. փոստով` նամակի վերնագիր նշելով “travel grant”: Հայտատուն պարտավոր է հայտը նշված էլ. փոստին ուղարկելուն զուգահեռ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆեյսբուքյան խմբում` http://on.fb.me/1d7htAm  տվյալ մրցույթի հայտարարության մասին գրառման տակ թողնել մեկնաբանություն հեևյալ տեսքով` անուն, ազգանուն, հայտի ներկայացման ամսաթիվ:
Հայտերը ընդունվում են ս.թ. հուլիսի 1-ից սկսած:
Յուրաքանչյուր ամսվա 28-ին կհայտարարվի մրցույթի տվյալ ամսվա հաղթողների ցուցակը:
Կից ներկայացվում է.

 

Աղբյուրը` armacad.blogspot.com

«ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ» 2014-2015 ուստարվա ուսանողների համար

ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված  բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով,  ընդունվել վճարովի ուսուցման համակարգ և պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.

Մրցույթին մասնակցել ցանկացողները  մինչև օգոստոսի 11-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ  (կամ մինչև օգոստոսի 10-ը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով)  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ԴԻՄՈՒՄ (ձևը կարող եք վերցնել նաև ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից),

• Անձնագրի պատճենը,

• Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,

• Միասնական քննությունների գնահատականները,

• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,

• Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),

• Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

1. Ներկայացված փաստաթղթերի քննում,

2. Ուսանողների տուն կատարված այցերի արդյունքների ամփոփում,

3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին (060) 52 66 60 հեռախոսահամարով:

Աղբյուրը` www.facebook.com/farusa

 

Ի գիտություն 2014թ. շրջանավարտների

Ի գիտություն 2014թ. շրջանավարտների

ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի 2014թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունները տեղի կունենան ըստ տարածաշրջանների` հետևյալ ժամանակացույցով.

  • Բերդի տարածաշրջան – 09.07.2014թ., ժամը 12:00, Բերդ քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ,
  • Նոյեմբերյանի տարածաշրջան – 10.07.2014թ., ժամը 12:00, Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ,
  • Իջևանի, Դիլիջանի տարածաշրջաններ և մյուս մարզեր – 12.07.2014թ., ժամը 11:00 (առկա ուսուցում), 13:00 (հեռակա ուսուցում), ԵՊՀ ԻՄ-ի Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճ:

STEP «ԳԱՂԱՓԱՐԻՑ ԴԵՊԻ ԲԻԶՆԵՍ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ 2014

STEP «ԳԱՂԱՓԱՐԻՑ ԴԵՊԻ ԲԻԶՆԵՍ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ 2014

ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հրավիրում են մասնակցել STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին:

Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում՝ հետևյալ ոլորտներում.

  • ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ
  • Մաքուր տեխնոլոգիաներ
  • Գյուղատնտեսություն

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Մասնակցության հայտերը պետք է մինչև 2014թ. հուլիսի 28-ը ներկայացնել ՁԻՀ (mari.barseghyan@eif.am հասցեով), որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը ներկայացված պայմաններին:

Այնուհետև վերջնական հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են CRDF Global-ին www.crdfglobal.org/fromideatomarket կայքէջում և ՁԻՀ` mari.barseghyan@eif.am էլ. փոստով մինչև 2014թ. օգոստոսի 8-ը, ժամը 23:59-ը (EST):

Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կարող եք նեռրբեռնել ստորև կամ ստանալ էլ.փոստով՝ համապատասխան նամակ ուղարկելով mari.barseghyan@eif.am հասցեով:

Competition Announcement

Application Form

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

Աղբյուրը` www.eif.am

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒԺ» շվեդական ծրագիր

si

 

ՀՀ քաղաքացիները Շվեդական ինստիտուտի կողմից հրավիրվում են մասնակցելու «Ստեղծագործական ուժ» ծրագրին, որին դիմելու վերջնաժամկետի և մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար ցանկացողները կարող են այցելել https://eng.si.se/areas-of-operation/scholarships-and-grants/ կայքէջ:

Աղբյուրը` www.edu.am