Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողով. Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտություն

Գիտաժողով. Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտություն

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2014 թ. հուլիսի 4-6-ը կազմակերպում է հերթական` XXXV գիտական նստաշրջանը` նվիրված Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտությանը:

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս.թ. հունիսի 20-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն hamosukiasyan@gmail.com էլ. փոստի հասցեով, կամ էլ անձամբ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:

Հիմնադրույթը պետք է պարունակի 200-250 բառ:

Տեխնիկական չափանիշներ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, լուսանցքները` վերևից` 2, ներքևից` 2.5, ձախից` 3, աջից` 1 սմ: Հղումները կատարել տողատակում` աճման կարգով:

Տեխնիկական չափանիշներին չբավարարող զեկուցումները չեն ընդունվի:

Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե:

Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից:

Գիտաժողովին ընդունվում են միայն աղբյուրագիտության թեմատիկայով զեկուցումներ:

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 15-րդ համարում:

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Աղբյուրը` armscoop.com

ՄՐՑՈՒՅԹ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (LIFE SCIENCES) ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄՐՑՈՒՅԹ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (LIFE SCIENCES) ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը հրավիրվում է մասնակցելու կենսական գիտությունների (life sciences) ոլորտում կատարված հետազոտությունների համար միջազգային մրցույթին:  «UNESCO-Equatorial Guinea International Prize for Research in the Life Sciences» մրցանակը կարող է շնորհվել այն անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնք կենսական գիտությունների ոլորտում իրականացրել են մեծ գիտական արժեք ներկայացնող և մարդկային կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և ուսումնասիրություններ: Մրցանակը ներառում է շքանշան, դիպլոմ և 300.000 ԱՄՆ դոլար, որը հավասարաչափ կբաշխվի երեք հաղթողների միջև: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութերից: Աղբյուրը` www.edu.am

ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԻՆԴԻ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության կողմից Ագրայի հինդի լեզվի կենտրոնական համալսարանում Հայաստանի համար հատկացվել է մեկ ուսանողի կրթաթոշակ` հինդի լեզու սովորելու նպատակով: Թեկնածուները կարող են պարզաբանումներ ստանալ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից /հեռ. 010-539173, 010-539174, 010-539175 և էլ. փոստ hoc@embassyofindia.am, ambassador@embassyofindia.am/: Դեսպանատան կողմից տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև դիմում-հարցաթերթիկներին կարելի է ծանոթանալ կից նյութերից: Աղբյուրը` www.edu.am

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին:

Գիտաժողովը կկայանա 2014 թվականի հոկտեմբերի 3-5-ը ՀՀ ԳԱԱ-ում:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են լինելու.

ա. Քիչ ուսումնասիրված էջեր հայ ժողովրդի պատմությունից, XIV – XVIII դդ.:

բ. Հայոց ցեղասպանության արձագանքներն (անդրադարձներն) ու արտացոլումը հայ և, ի մասնավորի, ոչ-հայ արվեստների բնագավաոում:

գ. Հայոց ցեղասպանության վերապրողների վկայություններն ու հուշերը:

դ. Սփյուռքը երեկ և այսօր. խնդիրներ և հեռանկարներ, հետազոտական նոր մոտեցումներ:

ե. Հայ գրականության անցած և գալիք օրը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:

զ. Հայ պատմագրության այսօրն ու վաղը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:

է. Թվայնացումը և հայագիտության խնդիրները:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև մայիսի 31-ը ուղարկեն իրենց հայտերը՝ ներկայացվելիք զեկուցումների թեզիսների տեսքով (առավելագույնը 300 բառ), հետևյալ էլեկտրոնային հասցեին. barlowd@csufresno.edu:

Հատկապես խրախուսելի է երիտասարդ գիտնականների մասնակցությունը: Ընտրված մասնակիցների ցանկը կհայտարարվի մինչև սույն թվականի հունիսի 15-ը:

Գիտաժողովի կազմկոմիտե

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար» գլոբալ ծրագիրը հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների և նախատիպերի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ և նախատիպեր: Բիզնես գաղափարը և նախատիպը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին՝
o Էներգաարդյունավետություն,
o Վերականգնվող էներգիա,
o Թափոններից էներգիայի ստացում,
o Ջրային ռեսուրսներ:

Մրցույթի Փուլերը.
Հունիսի 2` բիզնես գաղափարների ընդունման վերջնաժամկետ,
Հունիսի 3-10` ներկայացված բիզնես գաղափարներից լավագույն 25 –ը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ և կմասնակցեն ակսելերացիոն ծրագրին,
Հունիս 12–հոկտեմբերի 3` ակսելերացիոն փուլ, որը կներառի՝
o 3 օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց,
o Թեմատիկ դասընթացների շարք (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, նախատիպի/տեխնոլոգիայի գնահատում),
o Մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանք,
o Բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածում,
o Բիզնես մոդելների նախնական ներկայացում և հանձնաժողովի կողմից գնահատում:
Հոկտեմբերի 16-17` եզրափակիչ փուլ:

Մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open-ի կոմից կազմակերպվող ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին:

Մրցույթին առցանց կարող եք դիմել ԱՅՍՏԵՂ: Հայերեն լեզվով դիմումաձևի համար դիմեք՝ cleantech.armenia@unido.org էլ-հասցեով: Մրցույթի վերաբերյալ ցանկացաց հարցերի և այլ մանրամասների համար զանգահարեք՝ (+374 10) 54 46 67:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 2, 2014թ. Ժամը՝ 18:00:

Աղբյուրը` UNIDOcleantechArmenia