Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հովհ. Շիրազի և Համո Սահյանի ծննդյան 100-ամյակներին և ստեղծագործությանը նվիրված գիտաժողով Two-hundred-Conference

 

ՀՀ ԿԳ նախարարության Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը կազմակերպում է գիտաժողով` «Երկու հարյուրամյակ»` նվիրված Հովհ. Շիրազի և Համո Սահյանի ծննդյան 100-ամյակներին և ստեղծագործությանը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի կողմից հավանության արժանացած աշխատանքները կտպագրվեն գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածուում:

Աշխատանքներն ընդունվում են մինչև  2014թ. մարտի 1-ը թղթային և էլելտրոնային տարբերակներով` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 հասցեով (գիտական մաս), կամ էլեկտրոնային փոստով`santoyan.vspi@mail.ru:

Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հեղինակները զանգով կամ այլ հաղորդագրությամբ հավաստում են իրենց հեղինակային իրավունքը: Մինչև 2014թ. մարտի 10-ը հայտատուները կտեղեկացվեն աշխատանքը գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընդունված  լինելու մասին:

Գիտաժողովը կանցկացվի Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում 2014 թ. ապրիլի 11-ին, սկիզբը` ժամը 1200-ին (մասնակիցների գրանցումը` ժամը 1100-ին ):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0322) 20917 (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր), (0322) 41855-158 կամ (093)338996 (գրականության ամբիոնի վարիչ), (077) 067797 (լրատվության բաժնի վարիչ) հեռախոսահամարներով:

Հոդվածին ներկայացվող պահանջները 

Հոդվածը կարելի է ներկայացնել հայերենով, ռուսերենով, անգլերենով: Տեքստի տառատեսակները. հայերեն` Armenian Phonetic Unicode (sylfaen), ռուսերեն` Arial LatRus, անգլերեն` Arial: Տեքստի տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, էջի ֆորմատը` A4 (210×297մմ), լուսանցքները. վերևից` 20 մմ, ներքևից` 25 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ:

Առաջին էջի վերևում տրվում է վերնագիրը` գլխատառերով, մեջտեղում, 12 տառաչափով, իսկ հեղինակի (ների)   Ա. Հ. Ազգանունը (ները)՝ 10 տառաչափով: Եթե աշխատանքը հայերեն է, մեկ տող ներքև տրվում է հայոց լեզվով համառոտագիրը (анотация)` 9 տառաչափով, 5-6 առանցքային բառերով, վերջում` գրականությունից հետո, ռուսերեն և անգլերեն տրվում են վերնագիրը` 12, հեղինակները` 10, համառոտագրի տեքստը և առանցքային բառերը` 9 տառաչափով: Հոդվածի ռուսերեն, անգլերեն տարբերակներում համապատասխանաբար փոխվում են համառոտագրերը: Տեքստը հավաքել առանց տողադարձերի և չօգտագործել 1-ից ավելի միջբառային բացատ (տՐՏոպս):

Հոդվածի ավարտից մեկ տող ներքև՝ մեջտեղում նշվում է Գրականություն (փոքրատառ, bold, 10 տառաչափով)` ըստ ընդունված ստանդարտի,  9 տառաչափով տրվում է գրականության ցանկը` համարակալված ըստ օգտագործման  հերթականության, հեղինակ (ների) ազգանունը ա. հ.` 9 տառաչափով, հոդվածի վերնագիրը և հրատարակման տվյալները: Ցանկալի է գրականության ցանկում ընդգրկել 6-8 անվանումից ոչ ավելի հրատարակումներ:

Հոդվածը պարտադիր գրախոսվում է:

Անհրաժեշտության դեպքում ուղարկվում է արտաքին գրախոսման:

Հոդվածի  ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 10 էջը:

Հոդվածը ներկայացնել A4 ֆորմատի վրա տպված (1 օրինակով) և էլեկտրոնային տարբերակով:

Հեղինակների և համապատասխան ամբիոնի վարիչի ստորագրությունները պարտադիր են: Եթե հեղինակն ասպիրանտ է կամ մագիստրանտ, անհրաժեշտ է նաև գիտական ղեկավարի ստորագրությունը: Առանձին էջի վրա ներկայացնել զեկուցման վերնագիրը, հեղինակ (ների) ազգանունը, անունը, հայրանունը, կոչումը (պրոֆ., դոց., ասպ., մագ., ուս.), աշխատավայրը և հեռախոսի համարը:

«Երաժիշտներ առանց սահմանի» միջազգային փոխանակման ծրագրին մասնակցելու հայտերի ընդունման մրցույթ

Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը /Իջևան ԻնֆոՏունը/ հայտարարում է «Երաժիշտներ առանց սահմանի» միջազգային փոխանակման ծրագրին մասնակցելու հայտերի ընդունման մրցույթ: Ծրագիրը տեղի կունենա Վրաստանում և իրականացվում է «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Դասընթացը բաղկացած է լինելու 3 փուլերից, որոնցից առաջին մասը տեղի է ունենալու Քոբուլեթի քաղաքում, երկրորդ մասը՝ Գորիում ` բռնի կեպրով տեղահանվածների ճամբարում, երորրդը ՝ Թբիլիսիում:

 Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:

Հետաքրքրված անձինք մինչև հունվարի 31-ը կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը` vnerkararyan-epf-north@epfound.am էլեկտրոնային հասցեով:

Մանրամանսներին կարող եք ծանոթանալ հայտարարության  անգլերեն տարբերակում:

Ուսանող-դասախոս համատեղ հետազոտություններ իրականացնելու մրցույթի հրավեր

Բաց հասարակության հիմնադրամներ –Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը՝ Բարձրագույն կրթության աջակցման ծրագրի շրջանակներում, հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ ՀՀ բուհերի ուսանողների և ուսանողական խմբերի համար:  Մրցույթին կարող են դիմել ուսանողներ,  ովքեր ցանկանում են համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնել իրենց անմիջական ուսումնառության կամ ավելի լայն գիտական հետաքրքրությունների շրջանակում՝ իրենց դասախոս-խորհրդատուների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսանողների կողմից կատարվող հետազոտությունների որակական հմտություները, նպաստել քննադատական մտածողության հմտությունների և գիտական ներուժի զարգացմանը՝ նպաստելով հետագա մասնագիտական կյանքում անհրաժեշտ հմտությունների ամրապնդմանը:  Ծրագիրը ուսանողակենտրոն է, այն ակնկալում է ուսանողների ակտիվ ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում՝ հետազոտության խնդրի առաջադրման և հիմնավորման փուլերում, ինչպես նաև հետազոտության արդյունքների տարածման աշխատանքներում՝ սեմինարներին և ակադեմիական հրապարակումներում: Հետազոտման թեման չի կարող լինել ուսանողի կողմից արդեն իսկ ընտրված և նախահաստատված որևէ ռեֆերատի, ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի ցանկից:

Ծրագրի նպատակներն են.

–  Զարգացնել ուսանողների հետազոտական և մեթոդաբանական                               հմտությունները՝բակալավրիատում և մագիստրատուրայում,

–  Հնարավորություն տալ ուսանողներին ձեռք բերել հետազոտության գործնական հմտություններ և կիառել դրանք իրենց հետաքրքության շրջանակի հարցերում գործնական լուծումներ գտնելու համար: Զարգացնել ուսանողների մեջ այնպիսի հմտություններ,  ինչպիսիք են՝ քննական (քննադատական) և ստեղծագործական մտածողությունը, արդյունավետ հաղորդակցումը, թիմային աշխատանքը, բանակցելը, հասարական կյանքում լայն ներգրավվածություն ունենալը, և այլն

–  Նպաստել դասախոսների մենթորական հմտությունների զարգացմանը և դրանց ամրապնդմանը համալսարանական միջավայրում:

Ծրագիրը պետք է ընդգրկի հետևյալ պարտադիր բաղադրիչները.

  1. Ուսանող-դասախոս համատեղ հետազոտական աշխատանք
  2. Հետազոտության արդյունքների հրապարակայնացման աշխատանքներ (արդյունքների տարածում համալսարաններում, քննարկումների կազմակերպում, հետագա կիրառման  ռազմավարություն և այլն):

Խրախուսվում է արդյունքների հրապարակումը առցանց կամ տպագիր ամսագրերում: Հետազոտության իրականացման ընթացքում առավել հետաքրքրված և առաջադեմ ուսանողներին հնարավորություն կտրվի համագործակցել համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ: 

Թեմաներ

Հայտերը պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն հետևյալ թեմաներով. մարդու իրավունքներ, սոցիալական արդարություն, կրթության կառավարում, կրթական բարեփոխումներ և կրթության որակ, աշխատանքային իրավունք և շուկա, գենդերային հարցեր, ԶԼՄ-ներ և խոսքի ազատություն, հանրային առողջապահություն, բնապահպանություն, երիտասարդների մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներում, հակախտրական քաղաքականություն ու նորմեր, և այլն:

Ով կարող է դիմել

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 4րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև ուսանողական խմբեր: Ուսանողները պետք է կարողանան հստակորեն ներկայացնել հետազոտման ենթակա թեմաները՝ իրենց մենթոր-դասախոսների ուղղորդմամբ: Մենթորների համար թեկնածուական աստիճանը պարտադիր է, քաղաքականություն մշակելու և վերլուծելու փորձը ցանկալի է: Ուսանողները կարող են օգտվել արդեն գոյություն ունեցող տվյալներից կամ կատարել նոր ուսումնասիրություն իրենց հետաքրքրության թեմայի շուրջ:

Հայտերի ընդունման կարգը

Հայտ-դիմումները պետք է մշակվեն և ներկայացվեն ուսանողների կողմից՝ դիմելով մենթորների ուղղորդմանը, խորհուրդներին և փորձին: Մենթորները պետք է ներկայացնեն աջակցող նամակ, որում կնշվի համատեղ աշխատանքի կարգը և ձևը, ուսանողներից և դասախոսներից ակնկալվող աշխատանքները և վերջնական արդյունքի նկարագրությունը: Նամակում պետք է նաև հստակ նշված լինի, որ ներկայացվող թեման չի հետազոտվել նախկինում և դուրս է  համալսարանի կողմից նախանշված թեմաների ցանկից:

Մենթորները նաև պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն, նշելով հրապարակումների ցանկը, նախկինում կատարված հետազոտական աշխատանքների օրինակները: Հետազոտական աշխատանքների արդյունքները կարող են ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն և ունենան անգլերեն համառոտագիր: Բյուջեն չպետք է գերազանցի 2500 ԱՄՆ դոլլար, ինչը կարող է ներառել մենթորների և ուսանողների համար նախատեսված հոնորար, ճանապարհածախս և ադմինիստրատիվ ծախսեր:

Ակնկալիքները և աշխատանքի արդյունքը

Հետազոտության աշխատանքների արդյունքները պետք է ներկայացվեն ուսանողների կողմից, լինեն 8000 բառի սահմանում, պարտադիր ներառեն հստակ առաջարկություններ և գործողություններ, ինչպես նաև աշխատանքի համառոտագիրը: Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 6 ամիսը:

Ընտրված դիմորդների համար կկազմակերպվի հետազոտման և գրավոր հմտությունների զարգացման վերապատրաստման դասընթաց:

  Դիմումների ներկայացումը

Հետաքրքրված ուսանողները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների դիմում-հայտերը (դիմումի ձևը տես ստորև) և օժանդակ նյութերը հետևյալ էլ. հասցեին register@osi.am,  ինչպես նաև ներկայացնեն թղթային տարբերակները ԲՀՀՀ գրասենյակ (Երևան, Թումանյան 2րդ փակուղի,  տուն 7/1) մինչև 2014 թ. հունվարի 31ը: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Բարձրագույն կրթության աջակցման ծրագրի պատասխանատու՝ Աննա Գևորգյանին,  հեռ. 53-38-62; 53-67-58, էլ. փոստ` anna@osi.am.

Մրցույթի հետ կապված հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցում 2014թ. հունվարի 16-ին, ժամը 16.30-ին:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.osi.am կայքը:

Դիմումի փաթեթ

  •  Լրացված հետազոտության դիմումը
  •  Ծրագրի  բյուջե
  •  Մենթորի կենսագրություն (CV)
  •  Մենթորի կողմից աջակցման նամակ
  •  Նախագծի ղեկավարի/ուսանողի/ կենսագրություն (CV)
Աղբյուրը` www.osf.am

Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերին նվիրված երիտասարդական գիտաժողով

2014 թ. փետրվարի 20-23-ը Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում տեղի է ունենալու տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերին նվիրված երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ դասախոսներն ու գիտաշխատողները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան): Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2014 թ. հունվարի 20-ըeconomconf@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել`

  • լրացված մասնակցության հայտը,
  • զեկուցման թեզիսը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի թեզիսները հրատարակվելու են առանձին ժողովածուում:

Թեզիսներին ներկայացվող պահանջներն են.

Հոդվածի համակարգչային շարվածքը` «Word-97-2003» ծրագրով:

Ծավալը` 2-3 էջ:

Տեքստի տառատեսակը. հայերեն` Arial Armenian, Armenian Phonetic, ռուսերեն կամ անգլերեն` Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև՝ տողի մեջտեղում, 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև՝ տողի մեջտեղում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) գրվում է բուհի կամ գիտահետազոտական կենտրոնի, ֆակուլտետ անվանումը, դիմողի կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, դասախոս, գիտաշխատող, գիտությունների թեկնածու): Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը:

Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1, էջի ֆորմատը` A4 (210 x 297 մմ), լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20 մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում` 8pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած ինֆորմացիայի էջը:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Մասնակցության հայտը` HAYT-arm

Աղբյուրը` armscoop.com

Ասպիրանտների եւ երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» ՄՐՑՈւՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2014 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոս՝ 210 140 +112 կամ +113):

Մրցույթի հրավերի փաթեթը

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

Աղբյուրը` scs.am