2017թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանը Հայ-ռուսական համալսարանում մասնակցեց “Development of approaches to harmonization of comprehensive internationalization strategies in higher education, research and innovation at EU and Partner Countries” աշխատանքային կոնֆերանսին, որը կազմակերպվել էր ԵՄ ERASMUS+ ծրագրի օժանդակությամբ:
Համաժողովը, որի աշխատանքային լեզուն անգլերենն էր, նվիրված էր Բարձրագույն կրթության միջազգայնացման խնդիրներին:
Ելույթներով հանդես եկան Հայաստանի, Բելոռուսի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի տարբեր բուհերի միջազգային հարաբերությունների բաժնի աշխատակիցները, ՀՀ ԿԳՆ և ERASMUS+ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչները:
Ներկայացվեցին և ցուցադրվեցին մի շարք նյութեր, որոնք վերաբերում էին բուհերի միջազգային ծրագրերի ընդլայնմանն ու ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման խնդիրներին, մասնավորապես՝
- պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի միջազգային գործուղումների կարևորությանը,
- ՀՀ բուհերի դասախոսների անգլերենի ցածր իմացությանը,
- HARMONY և ERASMUS+ ծրագրերիկարևորությանը,
- Աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործման հնարավորություններին,
- բուհերի միջազգային կապերի բաժինների արդյունավետ աշխատանքին ու թերություններին,
- միջազգային փոխանակման ծրագրերին ուսանողների առավել ակտիվ մասնակցությանը,
- բուհերի կայքերի անգլերեն տարբերակների կարևորությանն ու դրանց պարբերաբար թարմացմանը,
- միջազգային, ինչպես նաև տեղական շուկաներում դիպլոմների ճանաչմանը,
- արտասահմանցի ուսանողներին խրախուսելուն և նրանց պատշաճ կրթաթոշակ նշանակելուն և այլն:
Ներկայացվեցին նաև միջազգային ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությանը, ուսանողների փոխանակման ծրագրերին և մի շարք խնդիրների հնարավոր լուծմանը վերաբերող տարբեր վերլուծություններ:
Կոնֆերանսի աշխատանքներն արդյունավետ էին և ուսանելի: