Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով գիտաժողով Ստեփանակերտում

Գիտաժողով

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը հրավիրում են մասնակցելու 2017 թ․ հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոց համալսարանում (Ստեփանակերտ) անցկացվող՝ «Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը նվիրված է տարածաշրջանի հումանիտար, տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցերի քննարկմանը:

            Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
  • Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
  • Լեզվաբանություն, թարգմանչական գործ, լրագրություն,
  • Մանկավարժություն, մեթոդիկա, հոգեբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են գիտաժողովի մասնակիցները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը էլեկտրոնային տարբերակով m.mashtots@mail.ru էլ.հասցեին ուղարկել՝

  1. գիտաժողովի մասնակցության հայտը,
  2. հոդվածի տեքստը:

Ի գիտություն՝

Բոլոր նյութերը ստուգվելու են «Անտիպլագիատ» համակարգով, և ոչ օրինաչափ փոխառությունների առկայության և արդիականության բացակայության դեպքում հոդվածը չի ընդունվելու:

Հոդվածների ներկայացման չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել իրավագիտության ֆակուլտետի դեկան ալվինա Վալերիի Ներսեսյանին (e-mail: alners@inbox.ru)  և պատասխանատու քարտուղար Ագաթա Վլադիմիրի Սաֆարյանին (e-mail: m.mashtots@mail.ru).

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

Տեղի կունենա միջազգային երիտասարդական գիտաժողով

Տեղի կունենա միջազգային երիտասարդական գիտաժողով

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2017 թվականի սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:


2016թ. սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան՝ բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

  • Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն և այլն):
  • Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
  • Գիտաժողովին ներկայացվող զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին։

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող առանձին նյութերի ժողովածուի տեսքով։

Գիտաժողովի աշխատանքներին ներկայացվող պահանջներին ծանոթացեք այստեղ։


Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հուլիսի 15-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakhrecognition@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև՝

  • զեկուցումը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է անվճար:


Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր,
Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,
ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան
Հեռ. (+374) 97 277 770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

2017թ. մայիսի 27-ից հունիսի 3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Մայիսի 27-ին և 29-ին տեղի ունեցան Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության 2-րդ  և 3-րդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

Հունիսի 2-ին կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և  կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Հունիսի 3-ին տեղի ունեցան Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ, «Սերվիս» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Հունիսի 2-3-ին կայացան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

Հունիսի 2-ին տեղի ունեցան «Պատմություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների 3-րդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Հունիսի 3-ին կայացան «Պատմություն», «Հոգեբանություն» 2-րդ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Բոլոր ֆակուլտետներում կուրսային աշխատանքների պաշտպանությունները կազմակերպված էին պատշաճ մակարդակով: Հանձնաժողովների անդամների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների խոսքով՝  աշխատանքները համապատասխանում էին կուրսային աշխատանքներին ներկայացվող ընդհանուր պահանջներին (թեմայի արդիականություն, բովանդակության և թեմայի համապատասխանություն, նպատակի և խնդիրների ներկայացում ու հիմնավորում, «հարցի պատմություն» և այլն), կատարված էին բարեխղճորեն, դրանցում նկատվում էր նաև ղեկավարների նվիրված և հետևողական աշխատանքը:

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Պաշտպանությունների ժամանակ աշխատանքների ներկայացման ընդհանուր մակարդակը բարձր էր, ուսանողների մեծամասնությունն ուներ սահուն ու տրամաբանված բանավոր խոսք:

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Աշխատանքները ներկայացվում էին շնորհանդեսների ուղեկցությամբ, տեսական մտքերը հաստատվում գործնական համապատասխան հիմնավորումներով, բնագրային մեջբերումներով:

Մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ

Ուսանողական խորհուրդն ամփոփեց 2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները

2017թ. մայիսի 31-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդն ամփոփեց 2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները:

Ուսանողական խորհուրդն ամփոփեց  2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները

Ներկա էին ՈՒԽ-ի անդամները, հրավիրված էին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, վարչական անձնակազմի, բուհի ուսանողական այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ուսանողական խորհուրդն ամփոփեց  2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները

Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը նախ ներկայացրեց 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակում իրենց կողմից կատարված  աշխատանքները, որոնք ներառում էին՝

Միջոցառումներ, ծրագրեր, նախաձեռնություններ.

  1. Փոփոխություններ ՈՒԽ-ի կազմում,
  2. Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառում,
  3. Անկախության տոնին նվիրված միջոցառումներ,
  4. «Ուսանողը որպես հասարակության շարժիչ ուժ» թեմայով էսսեների մրցույթ,
  5. «Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում,
  6. Անգլերեն լեզվի ուսուցման խմբակի ստեղծում,
  7. Նոր ուսանողների ընդգրկում ՈՒԽ-ում,
  8. Սեմինար ՈՒԽ-ին նոր անդամագրված ուսանողների համար,
  9. «Miss Foreign Language» լեզվի գեղեցկության մրցույթ-միջոցառում (համագործակցությամբ՝ Օտար լեզուների ամբիոնի),
  10. Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղ և զեկուցումներ գիտության ոլորտի համաշխարհային մրցանակների մասին (Ֆիլդսյան, Աբելյան, Նոբելյան, Պուլիցերյան),
  11. «Բարի գալուստ Իջևան» ֆիլմի դիտում,
  12. 2016-17 ուստարվա հեռակա բաժնի ուսուցման դասերի մեկնարկի առթիվ տոնական միջոցառում,
  13. Այց ՎՏԲ-Հայաստան Իջևանի մասնաճյուղ,
  14. Ուսանողական ֆլեշ-մոբ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ,
  15. «Կանխարգելենք ՁԻԱՀ-ը» թեմայով բաց դաս,
  16. «Վախի վերահսկումը հանրային ելույթների ժամանակ» թեմայով քննարկում,
  17. «Ճանաչենք հայ թատրոնի մեծերին» խորագրով դաս-միջոցառում,
  18. Ազգային պարերի ուսուցման խմբակի ստեղծում,
  19. Ամանորյա դիմակահանդես:

Ուսանողական խորհուրդն ամփոփեց  2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները

Հանդիպումներ.

  1. ՈՒԽ-ի հանդիպումները ուսանողության հետ՝ ըստ ֆակուլտետների,
  2. Հանդիպում մասնաճյուղի տնօրենի հետ:

Արտաքին կապեր, ձեռքբերումներ.

  1. Մասնակցություն Համապետական ուսանողական եռօրյա խորհրդաժողովին,
  2. Խնայողությունների խաղ (համագործակցությամբ՝ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի),
  3. Մեդիագրագիտության վերաբերյալ դասընթաց (համագործակցությամբ՝ Ինֆոտան),
  4. ՀՈՒԱԱ-ի «Կրթական ավտոբուս» ծրագրի իրականացում մասնաճյուղում,
  5. «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից դասընթաց մասնաճյուղում «Գենդերային անհավասարություն» թեմայով,
  6. Մասնաճյուղի թվով 4 ուսանողների մասնակցություն «Բազե-2016»-ին, որոնցից 2-ն արժանացել են մրցանակների,
  7. Ուսանողների հասարակական ակտիվության սանդղակի մշակում:

Ուսանողական խորհուրդն ամփոփեց  2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները

Ապա ներկայացվեցին 2016-17 ուստարվա 2-րդ կիսամյակում կատարված հետևյալ աշխատաքները՝

Միջոցառումներ, ծրագրեր, նախաձեռնություններ.

  1. ՈՒԽ-ի կազմի վերահաստատում,
  2. Փոփոխություն ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում ընդգրկված ուսանող անդամների կազմում,
  3. Կրթաթոշակային ծրագրերին մ/ճ-ի ուսանողների հայտագրման կազմակերպում,
  4. Բասկետբոլի առաջնություն,
  5. «Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» խորագրով ուսանողական գիտաժողով (համագործակցությամբ՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի),
  6. «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը» թեմայով քննարկում,
  7. «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար,
  8. «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտում,
  9. Սուրբ Զատկի տոնին ընդառաջ իրազեկող միջոցառում,
  10. Կանանց միջազգային օրվան նվիրված ֆակուլտետային միջոցառում,
  11. Իրազեկում ազգաբնակչությանն ընտրության կարգի մասին,
  12. «Հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում» թեմայով քննարկում ուսանողների մասնակցությամբ,
  13. Ծանոթացում հայ և համաշխարհային հայտնիների նամականուն,
  14. Մոմավառություն և ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի,
  15. Անգլերենի և ազգային պարերի ուսուցման խմբակներում նոր ուսանողների ընդգրկում,
  16. «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում Պարի միջազգային օրվան ընդառաջ,
  17. Անանուն հարցում ուսանողությանը ծավալած գործունեության վերաբերյալ,
  18. «Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացման դիտում,
  19. Անգլերեն լեզվի ուսուցման ուսանողական խմբակի ուսանողներին հավաստագրերի հանձնում,
  20. Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ իրազեկող դաս և այցելություն հուշարձան:

Ուսանողական խորհուրդն ամփոփեց  2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները

Հանդիպումներ՝

  1. ՈՒԽ-ի հանդիպումները ուսանողության հետ՝ ըստ ֆակուլտետների,
  2. Հանդիպում հեռակա բաժնի ուսանողների հետ,
  3. Հանդիպում մասնաճյուղի տնօրենի հետ:

Արտաքին կապեր, համագործակցություններ՝

  1. «Ժամանակի կառավարում» թեմայով սեմինար Բարձրագույն կրթության կազմակերպման փորձագետների կողմից,
  2. ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ եռօրյա սեմինար (համագործակցությամբ՝ ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի),
  3. Մարդու իրավունքների և հանրային քննարկումների վերաբերյալ երօրյա դասընթաց (համագործակցությամբ՝ ՄԱԿ-ի ազգային ասոցիացիայի):

Հանդիպման վերջում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ կատարված աշխատանքների համար իր գոհունակությունն արտահայտելով Ուսանողական խորհրդին՝ ի դեմս Իսկուհի Շաղբաթյանի, լուծումներ առաջարկեց ուսանողների կողմից բարձրացված խնդիրների շուրջ, դրականորեն արձագանքեց նրանց առաջարկների մեծ մասին: Տնօրենը ուսանողությանը դարձյալ կոչ արեց լինել ակտիվ, նախաձեռնող, ուսումնատենչ, նպատակասլաց, ապրել ուսանողական լիարժեք կյանքով:

Ուսանողական խորհուրդն ամփոփեց  2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները

 

Մայիսի 24-ի տնօրենության ընդլայնված նիստում

2017թ. մայիսի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:    

Մայիսի 24-ի տնօրենության ընդլայնված նիստումՏնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, 2017-2018 ուստարվա ամբիոնային ծանրաբեռնվածությանը, ուսումնական պլանների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ որոշվեց 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը սկսել 2017թ. հունիսի 5-ից և ավարտել մինչև հուլիսի 17-ը:

Հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին, կրթական ծրագրերի պատասխանատուներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը կազմակերպված և պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Հետևողական լինեն, որ քննության արդյունքները ամփոփվեն լսարաններում՝ համաձայն մասնաճյուղում գործող կանոնակարգի:

 

Քննաշրջանի կազմակերպման և անցկացման պատասխանատու նշանակվեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը:

2017-2018 ուստարվա ամբիոնային ծանրաբեռնվածության, ուսումնական պլանների հետ կապված՝ որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին մեկ ամսվա ընթացքում (մինչև դասախոսների արձակուրդ մեկնելը) ավարտին հասցնել ամբիոնային ծանրաբեռնվածության, անհատական պլանների կազմումը, ավարտական ու կուրսային աշխատանքների բաշխումը և ապահովել ամբիոններում բոլոր առարկայական ծրագրերի փաթեթները:

Ամբիոնների վարիչներին հանձնարարվեց մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը ամբիոնների նիստերում քննարկել անհատական ծանրաբեռնվածությունների հարցը: