Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Շախմատ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա շախմատի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 22-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: 

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

Սեղանի թենիս

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: 

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

2016թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողների հետ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի  և մասնագիտության ներկայացուցիչների հանդիպումը:

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել Մայր բուհի նվերը մասնաճյուղին՝ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողների համար էլեկտրոնային տախեոմետր:        

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Նախ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հայտնեց իր խորին շնորհակալությունը ԵՊՀ-ի ռեկտոր պարոն Ա. Հ. Սիմոնյանին՝ «ՔԿԳ» մասնագիտության ուսանողների և պատասխանատուների կողմից ներկայացված խնդրանքը կատարելու՝ մասնագիտության համար այնքան անհրաժեշտ ու թանկարժեք սարքը տրամադրելու համար, ուսանողներին հորդորեց լինել առավել ակտիվ ու նպատակասլաց, ջանք ու եռանդ չխնայել լավ սովորելու, պահանջված մասնագետներ դառնալու գործում:   

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Ապա Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ Սմբատ Դավթյանը ուսանողներին ներկայացրեց սարքի՝ էլեկտրոնային տախեոմետրի տեխնիկական ցուցանիշները, ավանդականի նկատմամբ առավելությունները:

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

«Էլեկտրոնային տախեոմետրը ժամանակակից սարքավորում է, որի միջոցով բարձր ճշտությամբ ստացվում են կետերի կոորդինատները և բարձրությունները, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում տեղանքում որոշել ցանկացած կետի տեղադիրքը, այն ամրացնել համապատասխան սահմանանշանով, որը շատ կարևոր է կադաստրի վարման համար:  Այս սարքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին (քարտեզագրական բոլոր տվյալները ներկայացվում են թվային տեսքով), ունի ճշտության բարձր աստիճան, յուրաքանչյուր կետը չափում է կոորդինատների համար շատ բարձր արագությամբ (1-2 վայրկյանում): Տվյալները հավաստի են և կապված չեն մարդու տեսողության առանձնահատկությունների հետ, դրանք անմիջականորեն փոխանցվում են համակարգիչ, որտեղ էլ շատ արագ կազմվում է տվյալ տարածքի կադաստրային կամ տեղագրական քարտեզը»,- իր խոսքում ընդգծեց պարոն Դավթյանը:

Նշվեց, որ այս սարքի շնորհիվ մեր ուսանողները կդառնան աշխատաշուկայում առավել մրցունակ մասնագետներ:

 

 

«Ուսանողը որպես հասարակության շարժիչ ուժ» թեմայով էսսեների մրցույթ

«Ուսանողը որպես հասարակության շարժիչ ուժ» թեմայով էսսեների մրցույթ

Ուսանողի տոնին ընդառաջ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը կազմակերպում է «Ուսանողը որպես հասարակության շարժիչ ուժ» թեմայով էսսեների մրցույթ, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր (առկա և հեռակա ուսուցման համակարգերի) ուսանողները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. նոյեմբերի 16-ը էսսեն ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի սենյակ (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, 57 լսարան), փոխանցել ֆակուլտետային ՈՒԽ-ի նախագահին կամ ուղարկել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի էլեկտոնային փոստին՝ ysu.ib.sc@gmail.com հասցեով:

Ներկայացված էսսեի  մեջ պետք է նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, մասնագիտությունը և կուրսը:

Լավագույն աշխատանքները կխրախուսվեն:

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Սարիբեկ Սարիբեկյանը

2016թ. նոյեմբերի 10-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Սարիբեկ Սարիբեկյանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Սարիբեկ Սարիբեկյանը

Ս.Սարիբեկյանը ընդհանուր գծերով ներկայացրեց իր գրած ծրագիրը, որը հաշվում է n չափանի քառակուսային մատրիցի դետերմինանտը (որոշիչը), mxn չափանի մատրիցի ռանգը, nxn չափանի մատրիցի հակադարձը, գտնում մատրիցի` գծորեն անկախ տողերը:

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Սարիբեկ Սարիբեկյանը

Ապա զեկուցողը ներկայացրեց ծրագրի կոդը, շնորհանդեսի միջոցով ցույց տվեց ծրագրի  աշխատանքի արդյունքները տարբեր մուտքային տվյալների համար:

Զեկուցողին առաջադրվեցին հարցեր. ծավալվեց ակտիվ քննարկում:

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Սարիբեկ Սարիբեկյանը