Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2015թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկանի ժ/պ Մ. Ա. Զաքարյանը: 

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները, հրավիրված էր մասնաճյուղի գիտական խորհրդի քարտուղար Մ. Ս. Աթոյանը:

Ֆակուլտետի գիտխորհրդի նիստում քննարկվեցին ֆակուլտետի կանոնադրության հաստատմանը, 2015-16 ուստարվա I կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքներին, ֆակուլտետում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում որոշվեց ֆակուլտետի կանոնադրությունը ներկայացնել մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանը, ամփոփվեցին 2015-16 ուստարվա I կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները, ֆակուլտետում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման վիճակը գնահատվեց բավարար:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

2015թ. հոկտեմբերի 20-29-ը Իջևան քաղաքի մարզադահլիճում կայացավ Իջևանի ուսումնական հաստատությունների` ֆուտբոլի առաջնություն, որը կազմակերպվել էր «ՆԻԿԱՐՄ» ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանի կողմից: 

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Այն կրում էր «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի գավաթ» անունը:

Առաջնությանը մասնակցում էին Իջևանի ուսումնական հաստատությունների տարբեր տարիքային թիմեր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆուտբոլի հավաքականը կիսաեզրափակիչում հանդիպեց Իջևանի վարժարանի թիմի հետ և 8:4 հաշվով հաղթեց:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Եզրափակիչում մասնաճյուղի հավաքականը հանդիպեց Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հետ և հաղթեց 9:3 հաշվով:

Գրավելով առաջին տեղը` ԵՊՀ ԻՄ-ի հավաքականի տղաները` Վահե Վարշամյանը, Էդգար Խոջայանը, Տիգրան Հարությունյանը, Վրեժ Սարհատյանը, Էդմոն Ավետիսյանը և Վարդան Մալխասյանը պարգևատրվեցին գավաթով, պատվոգրով և մեդալներով:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց մասնաճյուղի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Պատմություն» մասնագիտության II կուրսի ուսանող Էդգար Խոջայանը:

Լավագույն պաշտպան ճանաչվեց Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանող Վրեժ Սարհատյանը:

Հուշանվերների արժանացավ թիմի մարզիչ Վարդիթեր Պողոսյանը:

Թիմի մասնակցությանն աջակցելու համար «ՆԻԿԱՐՄ» ակումբի կողմից շնորհակալագիր տրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանին:

Մասնաճյուղի հավաքականը հաղթեց Իջևանի ուսումնական  հաստատությունների` ֆուտբոլի առաջնությունում

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

2015թ. հոկտեմբերի 12-31-ը մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ:

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

2009 թվականից ի վեր` յուրաքանչյուր կիսամյակ, մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորատի կողմից անց է կացվում այս հարցումը, որի միջոցով պարզվում և ուսումնասիրվում է դասախոսների դասավանդման մեթոդների, որակի, մասնագիտական կոմպետեցիաների վերաբերյալ ուսանողների կարծիքը:

Գնահատումը ուսանողներն իրականացնում են 5 միավորից բաղկացած սանդղակով:

Հարցաթերթի «Կարծիքներ և առաջարկներ» բաժնում նրանք ներկայացնում են մասնագիտական առարկաների, գործնական և սեմինար պարապմունքների ժամաքանակների ավելացմանը, գնահատման համակարգերին, մասնագիտական գրականության ավելացմանը, լաբորատորիաների` սարքավորումներով հարստացմանը, պրակտիկայի անցկացման արդյունավետությանը և այլնին վերաբերող առաջարկություններ, վեր են հանում իրենց կրթական կարիքները:

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունը ուսանողական հարցման արդյունքները համապատասխան ձևաչափով ներկայացնում է ֆակուլտետի դեկանին, իսկ վերջինս էլ երեք օրվա ընթացքում դրանք տրամադրում է համապատասխան ամբիոնների վարիչներին:

Ուսանողական հարցման արդյունքները ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում համապատասխան ամբիոնի վարիչը հատուկ այդ նպատակով հրավիրված ամբիոնի նիստում կազմակերպում է դրանց քննարկումը:

Հարցման արդյունքները քննարկվում են նաև ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում:

Քննարկման արդյունքում մշակվում են համապատասխան առաջարկություններ և երաշխավորություններ` ուղղված դասախոսի դասավանդման որակի բարելավմանը:

Մասնաճյուղում «Փնտրման և տեսակավորման դասական ալգորիթմներ: Ալգորիթմների ծրագրային ապահովման մշակում և բարդությունների գնահատում» թեմայով գիտական զեկուցում կկարդա ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի ամբիոնի ասպիրանտ Ներսես Խաչատրյանը

2015թ. նոյեմբերի 5-ին` ժամը 12:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Փնտրման և տեսակավորման դասական ալգորիթմներ: Ալգորիթմների ծրագրային ապահովման մշակում և բարդությունների գնահատում» թեմայով գիտական զեկուցում կկարդա ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի ամբիոնի ասպիրանտ Ներսես Խաչատրյանը, ում հրավիրել է մասնաճյուղի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը:

Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք:

2014-15 ուստարում մասնաճյուղի արտաքին և ներքին շահակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները

2014-15 ուստարում մասնաճյուղի արտաքին և ներքին  շահակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները

Հարգելի՛ համալսարանականներ, մասնաճյուղի պաշտոնական կայքէջի «Կրթության որակի կառավարում» բաժնում բացվել է նոր՝ «Հարցումների արդյունքներ» էջը, որտեղ տեղադրված են տարբեր տարիներին  մասնաճյուղի արտաքին ու ներքին շահակիցների շրջանում իրականացված  հարցումների արդյունքները և համեմատական վերլուծությունները:

2014-15 ուստարում մասնաճյուղի արտաքին և ներքին  շահակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին