Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի երկարամյա աշխատակից Ֆելիքս Մարգարյանին տրվեց շնորհակալագիր

2015թ. սեպտեմբերի 26-ին լրացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչատնտեսական վարչության աշխատակից Ֆելիքս Սուրենի Մարգարյանի ծննդյան 75-ամյակը, և հոկտեմբերի 1-ին լուծվեց նրա հետ աշխատանքային պայմանագիրը:

Բարձր գնահատելով Ֆ.Մարգարյանի երկարամյա բարեխիղճ և անբասիր աշխատանքը` ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությունը նրան հանձնեց նվեր և շնորհակալագիր:

Մասնաճյուղի երկարամյա աշխատակից  Ֆելիքս Մարգարյանին տրվեց շնորհակալագիր

2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակներ ստացող ուսանողների ցանկ

 

2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի անվանական  կրթաթոշակներ ստացող ուսանողների ցանկ

Հարգելի՛ համալսարանականներ, Ձեզ ենք ներկայացնում 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակներ ստացող ուսանողների ցանկը.

1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, ‹‹Պատմություն›› մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Նվեր Վաչագանի Բայրամյան, ‹‹Վազգեն Սարգսյան›› անվանական կրթաթոշակ:

2. Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, ‹‹Անգլերեն լեզու և գրականություն›› մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Վարսենիկ Ռաֆիկի Սարգսյան, ‹‹Շառլ Ազնավուր›› անվանական կրթաթոշակ:

3. Հումանիտար գիտությունների ֆակուլտետ ‹‹Մանկավարժություն և հոգեբանություն›› մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ջուլիետա Հրաչյայի Դովլաթբեկյան, ‹‹Դավիթ Անհաղթ›› անվանական կրթաթոշակ:

4. Տնտեսագիտության ֆակուլտետ, ‹‹Սերվիս›› մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Անի Գագիկի Դավթյան, ‹‹Մոնթե Մելքոնյան›› անվանական կրթաթոշակ:

5. Տնտեսագիտության ֆակուլտետ ‹‹Սերվիս›› մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Նինա Հրայրի Գանջալյան, ‹‹Սահակ Ձորափորեցի›› անվանական կրթաթոշակ:

6. Տնտեսագիտության ֆակուլտետ, ‹‹Տնտեսագիտության տեսություն›› մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Լուիզա Ռաֆիկի Ալեքսանյան, ‹‹Շավարշ Մարգարյան›› անվանական կրթաթոշակ:

7. Կիրառական արվեստի ֆակուլտետ, ‹‹Կիրառական արվեստ›› մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Արայիկի Սարհատյան, ‹‹Սպարտակ Սարգսյան›› անվանական կրթաթոշակ:

 

 

Մասնաճյուղում կայացավ հոգևոր զրույց-քննարկում

2015թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոսպոս Գալստյանի հետ:  

Մասնաճյուղում կայացավ հոգևոր զրույց-քննարկում

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները: 

Մասնաճյուղում կայացավ հոգևոր զրույց-քննարկում

Հանդիպման նպատակը բուհում հոգևոր զրույց-քննարկում անցկացնելն էր:

Քննարկման թեման էր «Հայ եկեղեցու առաքելության իրականացման ուղիները»:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոսպոս Գալստյանի կողմից ներկայացվեցին Հայ եկեղեցու առաքելության գաղափարական հիմնադրույթները, տեսական նյութն ամրապնդելու նպատակով բերվեցին համապատասխան օրինակներ Աստվածաշնչից, հայ մատենագրությունից, պատմագրությունից, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկից, դասի թեման կապվեց ժամանակակից կյանքի երևույթների հետ:

Մասնաճյուղում կայացավ հոգևոր զրույց-քննարկում

Բանախոսը պատասխանեց մասնակիցների ուղղած հարցերին. ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Շարունակվում են Կիրառական արվեստի ֆակուլտետի պլեներները

Կիրառական արվեստի ֆակուլտետում ընթանում են 2015-16 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված դաս-պլեներներ` «Գծանկարչություն» և «Գունանկարչություն» առարկաներից:

Շարունակվում են Կիրառական արվեստի ֆակուլտետի պլեներները

Մասնակցում են ֆակուլտետի բոլոր կուրսերի ուսանողները:

Շարունակվում են Կիրառական արվեստի ֆակուլտետի պլեներները

Դաս-պլեներներն անցկացվում են Իջևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրի, դենդրոպարկի տարածքում, քաղաքի այլ գեղատեսիլ վայրերում, Հովքի լճի, Գոշավանքի շրջակայքում:

Շարունակվում են Կիրառական արվեստի ֆակուլտետի պլեներները

Պլեներների անցկացման հիմնական նպատակն է ուսանողների գունատեսության, յուղաներկով աշխատելու գործնական հմտությունների ու կարողությունների զարգացումը բնության գրկում:

Շարունակվում են Կիրառական արվեստի ֆակուլտետի պլեներները

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը բաշխումը հաստատելու» մասին:

Համաձայն հրամանի` ՀՀ բուհերին  և գիտական կազմակերպություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է 239 տեղ:

Աղբյուրը՝ www.edu.am