Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրամանատար Մախսուդյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2014թ. փետրվարի 3-ին մասնաճյուղը հյուրընկալեց Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար Մ.Մախսուդյանին:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորեց Հայոց բանակի 22-րդ տարելիցի կապակցությամբ: Նա նշեց, որ Տավուշի մարզը ամենաերկար սահմանն ունի հակառակորդի հետ, և բուհի ու զորամասի սերտ համագործակցությունը խիստ կարևոր է: Մասնաճյուղն էլ մի սահմանապահ զորամաս է, որն ամուր վահանի պես պաշտպանում է մեր երկրի հյուսիսարևելյան հատվածը:

Այնուհետև ելույթ ունեցավ գնդի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը: Հրամանատարը ներկայացրեց նախարարի ուղերձը դպրոցներին ու բուհերին, ընդգծեց, որ տարեցտարի կարևորվում է բուհ-բանակ համագործակցությունը: Պարոն Մախսուդյանը խոսեց հայ զինվորների կատարած սխրագործությունների, բանակի համալրման, առկա խնդիրների և նպատակների մասին:

Հրամանատարը նաև պատասխանեց դասախոսների և ուսանողների հղած հարցերին: Ծավալվեց անկեղծ երկխոսություն:

Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագիր

Կարնեգի Քորփորեյշնի Նյու Յորքի գրասենյակի աջակցությամբ Այռեքս կազմակերպությունը մշակել է “Համալսարանների կառավարման աջակցության ծրագիրը” (ՀԿԱԾ), որի նպատակն է նպաստել Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Գանայի, Տանզանիայի, Ուգանդայի և Ուկրաինայի մի շարք հանրային համալսարաններում վարչական աշխատանքների բարելավմանը:

Ծրագրի մրցույթին մասնակցելու համար հայցադիմումներն ընդունվում են մինչև 2014թ. մարտի 31-ը: Տեղեկատվությունները կարող եք ներբեռնել http://irex.am/arm/programs/uasp/uasp.html կայքէջից:

Աղբյուրը` www.edu.am