Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հրավեր

Varduhi_Vardanyan_Gandzasar2019թ. մարտի 7-ին՝ ժամը 12:00-ին, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Տեղի կունենա Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

unnamed

2019թ. մարտի 4-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ-TRDP) ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ԹԳՀԶԾ ծրագրի գործունեությունը, նպատակները, արդյունքները և ուսանողների հետ հնարավոր համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ) Հայաստանի, Արցախի,  ինչպես նաև Ջավախքի (Վրաստան) համայնքների բնակիչներին տրամադրում է կրթական և ֆինանսական հնարավորություններ ձեռնարկատիրությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու և համայնքներում կյանքը բարելավելու համար:

2007 թվականից սկսած՝ ծրագիրն իրականացնում է համայնքների տնտեսական զարգացման բարելավման ծրագրեր Տավուշի մարզում: 

ԹԳՀԶԾ-ն՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ծրագիր, Հայաստանում եզակի է: Այն կրթություն, ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրում գյուղական համայնքներում իրենց ձեռնարկատիրական գործունեությունը ծավալել ցանկացող անհատներին:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

IMG_3144

 2019թ. մարտի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ-TRDP) ներկայացուցիչների հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և աշխատակիցների հետ:

Հանդիպման նպատակն էր ուսանողների հետ իրականացնել քննարկում ԹԳՀԶԾ-ի գործունեության, նպատակների, արդյունքների, ուսանողների հետ հնարավոր համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Քննարկումը վարեցին Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Իջևանի գրասենյակի տնօրեն Սոս Վարդումյանը, ԹԳՀԶԾ-ի մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և նույն ծրագրի մարքեթինգի գծով դասընթացավար Անուշ Սարիբեկյանը:

Մասնավորապես նշվեց, որ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ) Հայաստանի, Արցախի,  ինչպես նաև Ջավախքի (Վրաստան) համայնքների բնակիչներին տրամադրում է կրթական և ֆինանսական հնարավորություններ ձեռնարկատիրությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու և համայնքներում կյանքը բարելավելու համար: 2007 թվականից սկսած՝ ծրագիրն իրականացնում է համայնքների տնտեսական զարգացման բարելավման ծրագրեր Տավուշի մարզում:

Ներկայացվեց նաև դասընթացավարի օգնականի աշխատանքի մասին, որի համար կարող են դիմել ծրագիր կազմելու հմտություններին տիրապետող ուսանողներ:

Սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն՝ նվիրված կանանց տոնին

Sportland. 2019թ. մարտի 6-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա կանանց տոնին նվիրված մասնաճյուղային սպորտլանդիա, որին կարող են մասնակցել բուհի բոլոր ուսանողուհիները:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 5-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

«Իմ Թումանյանը» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթին մասնակցելու հրավեր

Նկ. (3) Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայտարարում է «Իմ Թումանյանը» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման բոլոր մասնագիտությունների ուսանողները:

Անհրաժեշտ է, որ մասնակիցները մինչև 2019թ. ապրիլի 15-ը շարադրությունները ներկայացնեն Հայոց լեզվի և գրականության ամբիոն:

Լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան խրախուսանքի:

 

Հայոց լեզվի և գրականանության ամբիոն