Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար իրականացվում է «Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը

DSCN6857 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվում է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Տեղեկատվական  և  հաղորդակցական  տեխնոլոգիաներ» մոդուլում ներառված «Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում»  դասընթացը, որը վարում  է բուհի աշխատակից Աննա Մանուչարյանը:

Դասընթացում ընդգրկված  են  մասնաճյուղի  14  դասախոսներ:

«Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» դասընթացի  նպատակն  է ունկնդիր դասախոսներին ծանոթացնել առցանց ուսուցման Մուդլ (Moodle) համակարգին, գիտելիքները  էլեկտրոնային  տիրույթում  ներկայացնելու  եղանակներին  և  վիրտուալ  տիրույթում  ուսանող-ուսանող և դասախոս-ուսանող  փոխգործակցության կանոններին:

Համակարգ մուտք գործող ուսանողը կարող  է ամբողջական  տեղեկատվություն  ստանալ դասընթացի  ընդհանուր  նկարագրի, անհրաժեշտ  գրականության մասին, տրված առաջադրանքների և դրանց կատարման համար սահմանված ժամկետների վերաբերյալ:

Moodle համակարգը  հեշտացնում  է  ուսանողների  հետ  աշխատանքը, քանի  որ այդտեղ հստակ երևում է յուրաքանչյուրի անհատական  աշխատանքը: Բացի  այդ,  հարթակում ուսանողները հնարավորություն են ունենում հարցեր առաջադրելու  դասախոսին  և  ստանալու  դրանց  պատասխանները, կազմակերպելու  քննարկումներ իրար միջև:

Դասընթացի ավարտին ունկնդիր դասախոսները կկարողանան առցանց ուսուցման համակարգում ստեղծել տարբեր տիպի ուսումնական ռեսուրսներ, վերահսկել ուսանողների աշխատանքը համակարգում,  ունենալ առցանց ուսուցման համակարգում աշխատելու  կարողություն, նախագծել ամբողջական էլեկտրոնային դասընթաց:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների քննարկումը

DSCN6894

 2019թ. ապրիլի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ գրող,  հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների քննարկումը, որը վարեց գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Խաչիկ Մանուկյանի գրական ավանդը, նրա ձեռքբերումները գրական ասպարեզում:

Վ.Պողոսյանը մասնավորապես նշեց. «Խաչիկ Մանուկյան գրող-հրապարակախոսը ծնվել, ապրել և ապրում է Էջմիածնում, իր աշխարհի կենտրոնը համարում է Էջմիածինը: 1991 թվականից ՀԽՍՀ գրողների միության անդամ է, 1992 թվականից՝ ՀՀ գրողների միության անդամ: Իր բազմամյա գրական գործունեության ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից կարելի է նշել «Ոսկե եղեգ» 1999, ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակի կրկնակի դափնեկիր լինելը և այլն: Բազմաթիվ գրքերի և ծողովածուների հեղինակ է: 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս ընծայեց Խ.Մանուկյանի ստեղծագործությունների քառահատորյակը: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, վրացերեն, լերեհերեն և այլ լեզուներով: Հիրավի, մեծ է Խաչիկ Մանուկյանի ավանդը հայ ժամանակակից պոեզիայի ձևավորման և զարգացման ասպարեզում»:

Այնուհետև Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունները գրականագիտական վերլուծության ենթարկեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Աիդա Սահրատյանը, Ալիսա Հասանյանը: Քառահատորյակի առաջին հատորը վերլուծեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գոհար Մխիթարյանը, առանձին բանաստեղծություններ ընթերցեցին Տաթևիկ Այվազյանը, Արփինե Բեգինյանը, Արմիդա Բաղյանը, աշակերտ Արթուր Աբազյանը:

Ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու Խաչիկ Մանուկյանին:

Ելույթ ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ մասնավորապես նշելով. «Խաչիկ Մանուկյանի արյունն ու գրիչը նույն գույնն ունեն. նրա կյանքը և ապրումները, զգացումներն ու մտածումները մշտապես արտացոլվել են ստեղծագործությունների մեջ»:

Քննարկման վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Մանուկյանին և հույս հայտնեց հաջորդիվ ևս կազմակերպել նման հանդիպումներ:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN6877

2019թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-19 ուսումնական տարվա II կիսամյակի 1-ին ընթացիկ քննությունների ու ստուգումների, ավարտական կուրսերի քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող  և մի քանի ընթացիկ հարցեր:

Ընթացիկ քննությունների և ստուգումների, ավարտական կուրսերի քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:

Նշվեց, որ 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցի համաձայն՝ 2019թ. ապրիլի 8-13-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կանցկացվեն 2018-19 ուստարվա II կիսամյակի բակալավրիատի առկա ուսուցման I ընթացիկ քննություններն ու ստուգումները, ավարտական կուրսերի քննությունները:

Իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննությունները պատշաճ կերպով անցկացնելու համար: Ֆակուլտետներին հատկացվել են ընթացիկ քննությունների համար նախատեսվող տետրերը, թեստային համակարգով իրականացվող քննությունների համար համարակալվել և կնքվել են ձևաթղթերը: Ներկայացված գրաֆիկները ստուգվել են, այնուհետև կազմվել է ժամանակացույց՝ քննական պրոցեսը տեսախցիկներով կահավորված լսարաններում իրականացնելու համար: Կազմվել է գրաֆիկ՝ քննաշրջանի ընթացքում ամենօրյա վերահսկողություն իրականացնելու նպատակով: Մասնաճյուղը պատրաստ է սկսելու քննական գործընթացը:

Ընթացիկ հարցերից հատկանշական է հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա 1-ին քննաշրջանից հետո կրեդիտներ կուտակած, ինչպես նաև ակադեմիական անբավարար առաջադիմության ու վճար չմուծելու պատճառով հեռացման ենթակա ուսանողների հարցը: Այդ հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ 28 ուսանող կուտակել է կրեդիտներ, 17 ուսանող ենթակա է հեռացման:  

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի հաղթողները

school-olymp.2019թ. ապրիլի 5-ին ամփոփվել են ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադայի երկրորդ փուլի արդյունքները: Ինչպես հայտնի է, այս տարի օլիմպիադային մասնակցել են 2298 աշակերտներ:

«ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի II փուլի արդյունքներն այստեղ՝   

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Հիշեցնենք, որ  ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու են ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50%, 40% և 30%, իսկ լավ արդյունք գրանցած աշակերտները պարգևատրվելու են գովասանագրերով:

Հ.Գ.: Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:

Աղբյուրը՝ ysu.am: