Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կիրառական արվեստի  ֆակուլտետի  գիտական  խորհրդի ընդլայնված նիստ

 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

2016թ.  հուլիսի  1-ին`  ժամը  1200-ին, Բնական գիտությունների ֆակուլտետի թիվ  3  լսարանում   տեղի  կունենա Կիրառական արվեստի  ֆակուլտետի  գիտական  խորհրդի  ընդլայնված նիստ`  հետևյալ  օրակարգով.

  1. 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների  քննարկում և ամփոփում:
    Զեկուցող՝  Ա.Մարգարյան
  1. Ֆակուլտետի դեկանի  ամփոփ  հաշվետվությունը՝ 2015-2016 ուստարվա վերաբերյալ: 
    Զեկուցող՝  Ա.Մարգարյան
  1. Ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների  քննարկում: 
    Զեկուցող՝  Ա.Մարգարյան
  1. Ընթացիկ հարցեր:

 

 

Տնտեսագիտության  ֆակուլտետի  գիտական  խորհրդի ընդլայնված նիստ

Նիստ

2016թ.  հուլիսի  2-ին`  ժամը  1200-ին, ԵՊՀ  ԻՄ-ի  օնլայն  լսարանում   տեղի  կունենա Տնտեսագիտության  ֆակուլտետի  գիտական  խորհրդի  ընդլայնված նիստ`  հետևյալ  օրակարգով.

  1. 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների  քննարկման  մասին:
    Զեկուցող՝  Ն. Խուդավերդյան
  1. Ընթացիկ ուստարվա վերաբերյալ ֆակուլտետի դեկանի  ամփոփ  հաշվետվությունը: 
    Զեկուցող՝  Ն. Խուդավերդյան
  1. Ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների  քննարկման  և  հաստատման  մասին:
    Զեկուցող՝  Ն. Խուդավերդյան
  1. Ընթացիկ հարցեր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2016թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2014թ. բակալավրատի առկա ուսուցման ընդունելություն

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2016թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ:

Ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն.

  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,
  • օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,
  • նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ տարվա շրջանավարտները:

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17:00-ն:

ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով

Մրցույթ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի պատասխանատուի թափուր պաշտոնի համար

 Թափուր աշխատատեղեր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է բաց մրցույթ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի պատասխանատուի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 Աշխատանքի տեսակը՝  հիմնական

Աշխատանքի նկարագրությունը՝ կազմակերպել մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերի և շրջանավարտների որակի վերաբերյալ տեղեկատվության տարածումը, նպաստել տարածաշրջանի ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների հետ կապի զարգացմանը, աշխատանքային շուկայում մասնաճյուղի շրջանավարտների մրցունակության աճին և աշխատանքի տեղավորմանը, ապահովել շրջանավարտների և մասնաճյուղի միջև մշտական կապը և համագործակցությունը

 Պահանջվող կրթությունը՝  բարձրագույն

Պահանջվող որակավորումները՝

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • համակարգչից օգտվելու բավարար հմտություններ (MC office, Windows, Internet ),
  • բարձրագույն կրթության համակարգը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • աշխատանքի (թիմային) կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն և փորձ, էթիկայի կանոնների իմացություն:

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  • ինքնակենսագրություն,
  • անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմ, իսկ արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, և դրանց պատճենները,
  • կենտրոնի եռամյա զարգացման և հայեցակարգային ծրագրի հիմնադրույթների բանավոր ներկայացում,
  • մոտիվացիոն նամակ (1 էջի սահմաններում):

 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 15-ը:

 Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման բաժին կամ ուղարկել natella.gri@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 091-68-42-50 հեռախոսահամարով:

«ԲԱԶԵ–2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակցության հրավեր

«ԲԱԶԵ–2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակցության հրավեր

Սիրելի՛ ուսանողներ, օգոստոսի 15-21-ը Ծաղկաձորում անց է կացվելու «ԲԱԶԵ–2016» համահայկական երիտասարդական հավաքը:

Այս տարի «Տավուշ» ջոկատը հանդես կգա կարմիր ճակատում: Մրցումները տեղի կունենան հետևյալ սպորտաձևերով՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, բրեյն ռինգ։

Մասնակցության համար կարող եք դիմել ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոն (հասցե՝  ք. Իջևան, Անկախության 9, հեռ.՝  026340123) կամ գրել ֆեյսբուքյան համապատասխան էջին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 10․07․2016թ.: